«Արժանապատվությունից ցածր են գտել մասնակցել ձեր էժանագին ներկայացմանը». Զուրաբյանը՝ Հարությունյանին

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը ԱԺ-ում հայտարարեց, թե ամեն ինչ որոշված է և ամեն ինչ անում են, որ մերժեն մեր 4+4+4 ֆորմատը: Ըստ նրա՝ խորհրդարանական ուժերի հետ ԸՕ քննարկման ժամանակ իբր ընդունեցին 4+4+4 ֆորմատով առաջարկը, բայց հիմա ամեն ինչ անում են այն վարկաբեկելու համար. «Ո՞վ է ասում, որ այն պետք է լինի միակը, գնացեք բանակցեք «Սյունյաց արծիվների» հետ, «Պանդուխտ» հ/կ-ի հետ: Սա միակը չի, բայց այս ձևաչափից է կախված լինելու իրականում ժողովրդի վստահության բարձրացման խնդիրը»: ԸՕ նախագծի հեղինակ Դավիթ Հարությունյանը դիմելով ԱԺ դահլիճում ներկաներին հետաքրքրվեց, թե ովքեր են ծանոթ, ինչ պլատֆորմի մասին էր խոսում Զուրաբյանը: Երբ արձագանք չստացավ, հայտարարեց. «Ես միշտ մտավախություն եմ ունեցել, որ երբ ասել եք՝ լայն կոնսենսուս, միշտ ուզուրպացրել եք քաղհասարակության կարծիքը, այլ քաղաքական ուժերի կարծիքը: Արտահայտում եք ձեր կարծիքը, բայց խոսում եք լայն հասարակության անունից»: Անդրադառնալով ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի խոսքին, ով խնդրեց՝ ձեռք բարձրացնեն այն կազմակերպությունները, որոնք ստորագրել են միասնական պլատֆորմի տակ, բայց ոչ ոք ձեռք չբարձրացրեց, Լ.Զուրաբյանը հայտարարեց, որ ստորագրողներից առնվազն 20 հոգի նստած է դահլիճում, բայց նրանք պարզապես չցանկացան մասնակցել այդ «ներկայացմանը». «Արժանապատվությունից ցածր են գտել մասնակցել ձեր էժանագին ներկայացմանը»:  

դիտվել է 4 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am