Ծառուկյանը չի փակում Քոչարյանի առջեւ դուռը

Երկրոդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ակտիվացումից եւ քաղաքական հայտից հետո որքան էլ սպասելի էր Գագիկ Ծառուկյանի խոսքը, սակայն շաբաթներ շարունակ այդ խոսքն ուշանում էր, ԲՀԿ-ականները նույնպես հրաժարվում էին պատասխանել Քոչարյանին հնարավոր աջակցության մասին հարցերին: Եւ ահա, այսօր լրագրողների հետ զրույցում ԲՀԿ ղեկավարը հպանցիկ անդրադարձել է մի շարք հարցերի եւ, այսպես կոչված, դիվանագիտական պատասխաններ տվել: Ծառուկյանը նախ խայծել է ՀՀԿ-ին. պատասխանելով Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու հարցին, մասնավորապես՝ ինչով է բացատրվում ԲՀԿ-ի մասնակցությունը, երբ ընդամենը մեկ տարի առաջ այդ կուսակցությունը չմտավ քաղաքապետի ընտրության պայքարի մեջ: Ծառուկյանը հայտարարել է, թե քաղաքական իրավիճակ է փոխվել, այսօր նոր Հայաստանում ենք ապրում, որտեղ բոլոր ճանապարհները չեն տանում Մելիք Ադամյանով ու այնտեղից չեն որոշում ով, ինչ անի: Եւ ահա՝ չնայած Սերժ Սարգսյանի հետ երբեմնի մտերմությանը՝ Ծառուկյանը ակնարկում է, որ այն պարտադրված է եղել, եւ իր քաղաքական կուրսն էլ թելադրված Մելիք Ադամյանից: Փոխարենը առճակատման չի գնում ոչ Ռոբերտ Քոչարյանի, ոչ Նիկոլ Փաշինյանի հարցում: Նա բավականին հավասարակշռված եւ դիվանագիտական պատասխան է տալիս Քոչարյանի վերադարձի եւ նրա հետ համագործակցության հարցին. «Այդպիսի հարց առօրյայում չկա, բայց ցանկացած մարդ իրավունք ունի զբաղվելու քաղաքականությամբ»,-ասում է Գագիկ Ծառուկյանը: Հարցին՝ ո՞ր դեպքում կհամագործակցեք Քոչարյանի հետ, նա չպատասխանեց՝ ակնհայտ զգուշավորություն դրսեւորելով ասաց միայն, որ առաջիկայում նման հարց չունեն օրակարգում։ Լրագրողները հետաքրքրվեցին՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդման տարրեր տեսնո՞ւմ է։ Ի պատասխան՝ Ծառուկյանն ասաց, որ հարցը իրավական տիրույթում է. «Այնտեղ քննում են, պատասխանները կասեն, նոր մենք մեր տեսակետները կասենք»: Ակնհայտ է, որ Գագիկ Ծառուկյանը չի ցանկանում իրեն վտանգի տակ դնել, հնարավոր աջակցության մասին անգամ թեթեւ ակնարկներ չի անում, բայց մյուս կողմից այրել կամուրջները Ռոբերտ Քոչարյանի հետ եւս չի պատրաստվում, կտրականապես չի բացառում համագործակցության հնարավորությունը: Ուշագրավ է, որ նույն լոյալությունն է պահպանում նաեւ Նիկոլ Փաշինյանի հարցում: Երբ հետաքրքրվում են,թե արդյոք Ծառուկյանը ընտրություններից հետո նույնպես կմնա Նիկոլ Փաշինյանի դաշնակիցը, նա սահուն կերպով շրջանցում է թեման ասելով, որ այժմ դաշնակիցներ են: « Մենք իրար հետ քննարկում ենք, որպեսզի ժողովրդի պահանջն իրականացնենք»,-նշեց նա և ավելին՝ շեշտեց, որ Փաշինյանն է հեղափոխության լիդերը, իսկ իրենք իրենց չափով աջակցել են շարժմանը այն պահից, երբ հեղափոխության լիդերները ի դեմս Փաշինյանի ձերբակալվել են: Ծառուկյանի դիրքորոշումը միանգամայն հասկանալի է ու պայմանավորված նոր իշխանություններից սպասվող հնարավոր հարվածներից խուսափելու մտավախությամբ, հիշենք, որ նրա թիկնապահը բոլորովին վերջերս է ազատվել կալանքից եւ այն էլ մեծ գրավի դիմաց, սակայն միեւնույն ժամանակ Փաշինյանը հիշեցնում է, որ Փաշինյանը իր խմբակցության շնորհիվ է վարչապետ դարձել ու այս հանգամանքը առաջիկա զարգացումների ժամանակ չպետք է անտեսել: Անի Սահակյան

դիտվել է 32 անգամ
Լրահոս
Ֆրանսիան ու Գերմանիան կործանումից փրկվելու շանս չունեն․ Երվանդ Բոզոյան (video) Թրամփը չի կարող չհարվածել Իրանին․․․ ԱՄՆ-ին ամիսներ են մնացել ծրագրի համար․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) «Խայտառակ փաստեր․․․ ինչպես են թալանել 30 մլն․ դոլարը»․ տնտեսագետը մանրամասնում է (video) Ռոբերտ Քոչարյա՛ն, դուք չհասկացա՞ք՝ ովքեր են ձեր կողքի վտանգավոր մարդիկ (video) Առուշը միշտ էլ այսպիսին է եղել․․․ կեղծիքի վրա իր կենսագրությունը սարքած մարդը չի՛ փոխվում․ Աղաջանյան (video) «Փաշինյանը ժամկետ է ասել․․․ սուտն արդեն պայթում է» (video) #ՀԻՄԱ․ Ըստ Փաշինյանի՝ բանակում ինքնшսպшնությունները շատացել են խաղաղության պատճառով (video) Թիկունքից հարվածն են չեզոքացնում․Թուրքիան անցել է խաղի՝ Ադրբեջանին կսեղմի ու․Արտակարգ և լիազոր դեսպան (video) 2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am