Խաղաղ տապալման ռեժիմով. Դանդաղ «ռումբ»՝ Բաքվի համար

Օրերս առաջ մի խումբ եվրոպացի պատգամավորներ՝ գերմանացի օրենսդիր Մարտին Զոննեբորնի գլխավորությամբ, այցելել էին Արցախ և հանդիպել տեղի իշխանությունների հետ: Բաքվում հիստերիա բարձրացավ: Ի պատասխան Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Հիքմեթ Հաջիևն ոչ ավել, ոչ պակաս ասել է. - «Ծաղրածուների ու խեղկատակների հյուրախաղերը Ադրբեջանի գրավյալ տարածքներում շարունակվում են, և դրանցից հերթականը Մարտին Զոննեբորնի այցն էր»: Հիշեցնենք, որ ավելի վաղ գերմանացի մեկ այլ պատգամավորի՝ Ալբերտ Վայլերի՝ Ղարաբաղ կատարած այցի պատճառով դիվանագիտական սկանդալ էր ծագել Գերմանիայի և Ադրբեջանի միջև: Բաքուն հրաժարվել էր մուտքի արտոնագիր տալ Բունդեսթագի պատգամավորին, երբ վերջինս ցանկացել էր Ադրբեջան այցելել՝ կանցլեր Անգելա Մերկելի պատվիրակության կազմում: Երեկ նաև հայտնի դարձավ, որ պաշտոնական Բաքուն դիմել է Ինտերպոլին՝ խնդրելով միջազգային հետախուզում հայտարարել պոկերի արքա Դեն Բիլզերյանի նկատմամբ, որն ավելի վաղ այցելել էր Արցախ: «Ինտերպոլին հարցում է ուղարկվել՝ խնդրանքով միջազգային հետախուզում հայտարարել անօրինական կերպով Ադրբեջանի օկուպացված տարածքներ այցելած հայ շուլեր Դեն Բիլզերյանի նկատմամբ»,- ասվում է Ադրբեջանի գլխավոր դատախազության հաղորդագրության մեջ: Արցախի միջազգային ճանաչման հարցում վերջին տարիներին քննադատվել են նախկին իշխանությունները: Այդ գործընթացը կարծես ինքնահոսի է թողնված: Ամեն ինչ տեղի է ունենում կարծես միջազգային հանրության կողմից պատրաստակամության շրջանակներում: Հայաստանը, շարունակելով մասնակցել արցախյան խնդրի խաղաղ կարգավորման բանակցություններին՝ կարող է և պետք է զբաղվի Արցախի միջազգային ճանաչման գործով, կոնկրետ մարտավարությամբ ու ռազմավարությամբ: Ի դեպ, այս գործում մեզ ինչ-որ առումով «աջակցում» է Ալիևն իր հայատյացության, թշնամական ու ռազմատենչ քաղաքականությամբ: Նա ամեն ինչ անում է, որպեսզի հայկական կողմն ավելի ծանրակշիռ հիմքեր ունենա Արցախի ու արցախցիների՝ Ադրբեջանի հետ շփման բացառման հարցում ապացույցներ ունենալու հարցում: Դա յուրօրինակ «նվեր» է մեզ համար: Այնպես որ, մնում է միջազգային հանրությանը ճիշտ ուղերձներ հղել, ճշգրիտ աշխատանք տանել՝ Արցախը ինքնորոշված, նաև միջազգային ճանաչման հասցնելու նպատակով: Թամար Բագրատունի

դիտվել է 76 անգամ
Լրահոս
Ֆրանսիան ու Գերմանիան կործանումից փրկվելու շանս չունեն․ Երվանդ Բոզոյան (video) Թրամփը չի կարող չհարվածել Իրանին․․․ ԱՄՆ-ին ամիսներ են մնացել ծրագրի համար․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) «Խայտառակ փաստեր․․․ ինչպես են թալանել 30 մլն․ դոլարը»․ տնտեսագետը մանրամասնում է (video) Ռոբերտ Քոչարյա՛ն, դուք չհասկացա՞ք՝ ովքեր են ձեր կողքի վտանգավոր մարդիկ (video) Առուշը միշտ էլ այսպիսին է եղել․․․ կեղծիքի վրա իր կենսագրությունը սարքած մարդը չի՛ փոխվում․ Աղաջանյան (video) «Փաշինյանը ժամկետ է ասել․․․ սուտն արդեն պայթում է» (video) #ՀԻՄԱ․ Ըստ Փաշինյանի՝ բանակում ինքնшսպшնությունները շատացել են խաղաղության պատճառով (video) Թիկունքից հարվածն են չեզոքացնում․Թուրքիան անցել է խաղի՝ Ադրբեջանին կսեղմի ու․Արտակարգ և լիազոր դեսպան (video) 2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am