Հայաստանի արտգործնախարարն առաջին դասախոսությունը կարդաց ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում (տեսանյութ)

Սեպտեմբերի 3-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, ըստ ձևավորված ավանդույթի, ուսումնական տարվա կապակցությամբ այցելեց Երևանի պետական համալսարան, ուր առաջին դասախոսությունը կարդաց Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի համար։ ՀՀ ԱԳ նախարարը շնորհավորեց ներկաներին ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ և մաղթեց հաջողություն նոր գիտելիքներ ձեռք բերման, մասնագիտական կատարելագործման գործում։ Արտգործնախարարն ուսանողներին ներկայացրեց ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները՝ անդրադառնալով միջազգային հարաբերությունների տարբեր գործընթացներում Հայաստանի ներգրավվածությանն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում: Նախարար Մնացականյանը նշեց, որ փորձեր են կատարվում Հայաստանի արտաքին քաղաքական կուրսը ներկայացնել որոշակի եզրույթների, ձևակերպումների և սահմանումների ներքո․ այն կարելի է բնութագրել որպես Հայաստանակենտոն, որում վարվող արտաքին քաղաքական գործունեության կիզակետում Հայաստանն է: Ներկայացնելով արտաքին քաղաքական օրակարգի գլոբալ ուղղվածությունը՝ արտգործնախարարը նշեց, որ Հայաստանը նաև հանդիսանում է ցեղասպանության և մարդկության դեմ հանցագործության կանխարգելման օրակարգի առաջանամարտիկներից մեկը՝ շեշտելով, որ այս կարևորագույն հարցը միայն մեկ կամ մի քանի պետությունների հարց չէ․ այն պահանջում է ամբողջ միջազգային հանրության ներդրումը, գործիքակազմը և կարողությունները: Անդրադառնալով հոկտեմբերին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի նշանակությանը և նախապատրաստական աշխատանքներին՝ նախարար Մնացականյանը շեշտեց, որ Հայաստանի երրորդ Հանրապետության պատմության մեջ այս գագաթաժողովն աննախադեպ է, և հայկական կողմը հավատարիմ է այն բարձր մակարդակով կազմակերպելու հանձնառությանը։ Զոհրաբ Մնացականյանը ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողներին ներկայացրեց նաև ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման հարցում ՀՀ իշխանությունների մոտեցումները, ընդգծելով, որ Արցախի անվտանգությունն ու կարգավիճակը Հայաստանի համար հիմնական առաջնահերթություներից են։ Հանդիպման ավարտին Զոհրաբ Մնացականյանը պատասխանեց ուսանողների կողմից հնչած հարցերին, որոնք առնչվում էին ինչպես Հայաստանի արտաքին քաղաքականությանը, այնպես էլ՝ դիվանագիտական ծառայության առանձնահատկություններին։ Տեսանյութ՝

դիտվել է 23 անգամ
Լրահոս
Նիկո՛լ, ես էլ ասում եմ՝ ինչ ճանապարհով են դիվերսանտին ուղեկցել են Հայաստան․ Զարուհի Փոստանջյան (video) Արարատ Միրզոյանի խոսքում այդ ամենը չկա, կա միայն շատ թափանցիկ տողատակը. քաղաքագետ Որքան աշխատավարձ է քաղաքապետարանից ստացել Սուրեն Գրիգորյանը, որն արդեն չի բավականացնում. 24news.am Լավրովը Բաքու կմեկնի Հնդկական ավիաընկերության ինքնաթիռ ե՞ն առևանգել Քննարկումների առանցքում եղել է կոնցեսիոն պարտավորությունների կատարումը. Օլեգ Բելոզյորով Փաշինյանի կադրը կառավարությունում աշխատելու ընթացքում Երևանում 5 բնակարան և 160.000 դոլարանոց «Մերսեդես» է ձեռք բերել. news.am «Արա՛, դու ոնց ես սենց էշություն դուրս տալիս, դու քեզ լսու՞մ ես»․ Էդիկ Անդրեասյան (video) Մարզի բնակիչը մեղավոր չէ, որ դուք կառավարել չգիտեք. պատգամավոր Ինչո՞ւ պետք է տուժեն մարզաբնակ մեր հայրենակիցները. Գառնիկ Դանիելյան Վեհափառ Գարեգին Բ-ի վճռական պատասխանը՝ Փաշինյանի քննիչ հանձնաժողովին (video) Մшրդшսպան ադրբեջանցիներին դուք թողել եք՝ Ջերմուկից հանգիստ հեռանան․ Անժելա Թովմասյան (video) ՏԻՄ ընտրությունների պատճառով «Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը փոխվել է ՇՏԱՊ․ Զինված ադրբեջանցուց տուժած Անի Ավետիսյանը հերքում է ադրբեջանցու ցուցմունքը (video) Երևանի կառավարումը հասցրել են աղետի. Մարինե Ֆարմանյան «Я требую ответа Алиева: азербайджанский солдат встанет перед армянским судом», - генерал (video) ԱՊՀ-ում շատ վտանգավոր բան է եղել․․․ Փաշինյանն արդեն շտապում է, այլապես․․․ Ռոբերտ Մարգարյան (video) Ձեզ ասում եմ՝ Ռոբերտ Քոչարյանի կալանքը փոխվելու է․․․ տնային կալանք կտան, ու․․․ փաստաբան (video) #ՈՒՂԻՂ․ «Ինձ գցել է կառավաթի վրա ու խփել․․․»․ սարսափելի մանրամասներ՝ զինված ադրբեջանցու հարձակումից (video) Խաղեր չտա՛ք․ ԱՄՆ-ն Ուկրաինան պետք է հանձնի Ռուսաստանին․․․ իրավիճակը նոր թափ է ստանում (video) Մի՛ ստիպեք՝ զբաղվեմ Նիկոլի հոգեվերլուծությամբ․ Արթուր Խաչատրյանի արձագանքը՝ Փաշինյանի այսօրվա խոսքին (video) Վաղը տեղի կունենա Գագիկ Ծառուկյանի գործով դատավարության առաջին նիստը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am