Մանվել Գրիգորյանի մեղադրանքն անտաղանդ ու հիմար բլեֆ էր. փաստաբան

Մանվել Գրիգորյանի մեղադրանքը, առնվազն զինվորի սնունդ յուրացնելու մասով, անտաղանդ ու հիմար բլեֆ էր: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է գեներալ Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը: «Արդեն այսօր պարզ է, որ մեղադրանքի կողմին (դատախազություն/ՀՔԾ) պատվիրված Մանվել Գրիգորյանի մեղադրանքը առնվազն զինվորի սնունդ յուրացնելու մասով՝ անտաղանդ ու հիմար բլեֆ էր։ Հիմա հարց փրփուրը բերաններին բարձր գաղափարներից խոսող, բայց գործընկերոջը հանձնած ԱԺ պատգամավորներին՝ բա Ձեզ չի՞ հետաքրքրում Ձեր կողմից դավաճանված Արցախի հերոսի առողջության վիճակը, բա չե՞ք ասում՝ մի հատ գնանք, տեսնենք` ոնց է, ասենք` կներես, որ քեզ շառով տվողների կուտը կերանք ու այդքան դուխ ու խելք չունեցանք, որ գոնե սպասեինք թեկուզև պատվիրված նախաքննության ավարտին մինչև չուզողներիդ ջրաղացին ջուր լցնելը, չէ որ այսօր Արցախի անկախության օրն է ու հենց դու ես, որ մեզանից բոլորիցս իրար հետ վերցրած ամենա մեծ ավանդն ունես այդ գործում։ Իմ կողմից՝ Մանվել Գրիգորյանին կալանավորելու կողմ քվեարկած ոչ մի պատգամավոր այլևս արժանի չի լինի հաջորդ ԱԺ-ում, եթե քայլեր չձեռնարկի նրան ազատելու համար։ Իրականում՝ ու՞մ է պետք խաբնվող ու սխալը չուղղող պատգամավորը։ Չեմ քվեարկելու ոչ մեկիդ օգտին, եթե ընկերոջը ձեռք չեք մեկնում նեղության մեջ, ժողովրդի համար ի՞նչ պիտի անեք»,-ասաց նա։ Հիշեցնենք, որ գեներալ Մանվել Գրիգորյանի տանը եւ նրա սեփականություն հանդիսացող հանգստյան գոտում իրականացված խուզարկության արդյունքում պարզվել էր, որ ապրիլյան պատերազմի մասնակիցներին ուղարկված սնունդը գեներալն օգտագործել է իր կենդանաբանական այգու կենդանիներին կերակրելու նպատակով։ Հայտնաբերվել էին նաեւ զինվորներին ուղարկված նամակներ, ինչպես նաեւ մեծ քանակությամբ զենք եւ զինամթերք, թանկարժեք մեքենաներ: Նա մեղադրվում է մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու եւ պահելու, ինչպես նաեւ մի խումբ անձանց հետ յուրացման եղանակով իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով գույքը հափշտակելու համար:

դիտվել է 45 անգամ
Լրահոս
Reuters․ Թրամփի նշանակած՝ Կովկասի ներդրումային հիմնադրամի ղեկավարը խոշոր բիզնես շահեր ունի ՀՀ-ում Փարսյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին Սիսիանի հոգևոր հովիվը հիվանդանոցում այցելել է Անի Ավետիսյանին և նրա համար աղոթք կատարել Պուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին» Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հայտարարությունները դարձել են նույնական. Էլիբեգովա Ալիևը մեղադրել է Լևոն Տեր-Պետրոսյանին, Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին Դատախազը Վեհափառի եղբոր և եղբորորդու համար ազատազրկում է պահանջել «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Ռուսլան Բարսեղյանի կալանքը փոխարինվեց Գերմանիան և հինգ այլ երկրներ ցանկանում են կտրուկ կրճատել ծախսերը Վրաստանի վարչապետը ժամանեց Հայաստան Երևանում կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից տղամարդը վայր է ընկել Այսօր ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի ապագան ավելի մշուշոտ է թվում, քան Ռուսաստանի Դաշնության թուլացումը․ Զաքարյան Հայաստանում է Ալժիրի Ազգային խորհրդի խոսնակը․ ով է դիմավորել «Այ սոված բոմժե՛ր, տան վարձ չէիք կարողանում տալ, հիմա էս ի՞նչ եք ասում»․ Մանուել Մանուկյան (video) Դատարանը մերժեց միջնորդությունը Հայտնաբերել են Վանաձորում «Այ, որ մռթիդ ուտեիր, այսօրվա խայտառակ հայտարարությունը չէիր անի»․ պատերազմի մասնակից (video) «Այ վարա՛կ, քեզ պետք է մեկուսացնել, դատե՛լ ցմահ»․ Էլեանորա Մանանդյանը հունից դուրս եկավ (video) Փաշինյանի ստացած դրամական մրցանակների ավանդադրման կարգ կսահմանվի Պապիկյան Սուրո՛, քո նկարածի համար դու պետք է դատվես․ պատերազմի մասնակից (video) Սթափվե՛ք, Նիկոլը նոր սարսափելի աղետ է բերում․ Պարույր Հայրիկյանը զգուշացնում է (video) «Արա՛, ես միամիտ մտնեմ քո տուն, հաց ուտեմ, ախռանիկներդ ինձ կգյո*լեն»․ պատերազմի մասնակից (video) Մարզաշխարհով մենք այստեղ ենք․ մեր սպորտի վրա խաչ են քաշում․ Գագիկ Ծառուկյանը պետք է ազատ լինի, որ․․․ (video) Աշխարհաքաղաքականությունը կադաստր չէ. Վահե Դավթյան Մեր պահանջը մնում է հստակ․ Եկեղեցու ինքնուրույնության հարգում՝ առանց կամայական ճնշումների
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am