Առկա է հեղափոխությունը արժեզրկելու ռիսկ. ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ

ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը Facebook-ի իր էջում ուշագրավ գրառում է արել, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև։ Նշենք, որ Բրուտյանը հատուկ ընդգծել է՝ գրառումը իր անձնական կարծիքն է։ * * * Փոքրամասնության շահը պետք է ստորադասվի մեծամասնության շահին Հեղափոխության շարժառիթների և դրա համար հիմք հանդիսացած հասարակական դժգոհությունների նշանակալի պատճառներից է եղել հանրային կառավարման համակարգի գործունեությունը և հանրային ծառայությունների ցածր որակը. 1. Իշխանության և քաղաքացիների խզում՝ պետության օտարում հանրությունից. իշխանության մարմինների (դրանց պաշտոնատար անձանց) նպատակների (իրական կամ թաքնված) և իրականացվող գործողությունների ու պետության, հասարակության և ազգային շահի միջև խզումը և փոխադարձ անվստահությունը: Հանրային թյուր ընկալում՝ «պետությունը պարտավոր է, բայց պետության կողմից հարկադրանքի որևէ միջոցն անթույլատրելի է»: Քաղաքացու դժգոհության առարկան հաճախ ոչ թե երևույթն է, այլ այդ երևույթի մեջ իր չլինելը: Եզրահանգում. իշխանության մարմինները և պաշտոնատար անձիք առանձին դեպքերում (հիմնականում) համարժեք և կարողունակ (կոմպետենտ) չեն: Ակնհայտ չէ ՀՀ կառավարության, և մասնավորապես առանձին կառավարման մարմինների գործունեության և դրա արդյուքների իրապես փոփոխված և հասցեական` ՀՀ քաղաքացուն ուղղված լինելը: 2. Զուգահեռ իրականություններ և բացառություններ. Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված կառավարման համակարգերին զուգահեռ գործում են այլ համակարգեր՝ արտաբյուջեներ, հիմնադրամներ, տարբեր կազմակերպաիրավական տեսակների ԾԻԳ-եր (ծրագրերի իրականացման գրասենյակներ (կազմակերպություններ)), ՊՈԱԿ-ներ (պետական ոչ առևտրային կազմակերպություններ), ՓԲԸ-ներ (պետական նշանակալի մասնակցությամբ բաժնետիրական ընկերություններ) և այլն: Եզրահանգում. Տարատեսակ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառաբանությամբ գրեթե բոլոր համակարգերում առկա են ընդհանուր կանոններից տարբերվող բացառություններ, որոնք, հաճախ իրենց մանդատով գերազանցում են օրինաչափությանը: 3. Կանոնակարգային խնդիրներ և վարչարարություն. կարգավորումների բացակայության, թերի, ձևական կամ անհարկի բարդ լինելու հետևանքով ըստ հայեցողության վարչարարություն իրականացնելը: Եզրահանգում. առանձին դեպքերում կարգավորումները անտեղի և անիմաստ են, ինչպես նաև հնարավորություն են տալիս նույնանման հարցերի վերաբերյալ տարբեր մոտեցումներ (մեկնաբանություններ) ու խտրական որոշումներ ընդունել: Առկա են կրկնվող, նաև իրար հակասող ընթացակարգեր և գործառույթներ: 4. Հանրային բարիքի կառավարում և վերաբաշխում. հանրային ռեսուրսների (բարիքի) վերաբաշխման, կառավարման ինստիտուտների, դրանց կառուցվածքի, պաշտոնների և աշխատանքային այլ պայմանների (ռեսուրսների) հանրային նպատակներին չհամապատասխանելը` կոնկրետ անձանց կամ դրանց խմբերի տնտեսական, քաղաքական կամ “կլանային” շահերին համապատասխանեցումը: Եզրահանգում. հանրային ռեսուրսների (բարիքի) վատնում կամ յուրացում, արդյունքում՝ հասարակության անդամների միջև եկամուտների բաշխման զգալի խզում և հետևաբար, բաշխման արդարության ընկալման դեֆիցիտ: 5. Պատժի անխուսափելիություն՝ ձևական պատասխանատվություն. հսկողական և վերահսկողական համակարգերը դեռևս ձևական և ընտրանքային են: Այս համակարգերը չեն երաշխավորում գործընթացների (համակարգերի) արդյունավետ (Effective), օգտավետ (Efficient) և խնայողաբար (Economy) լինելը: Հակառակը` դրանք հիմնականում կիրառվում են որպես “անհնազանդներին հնազանդեցնելու” միջոց: Եզրահանգում. «Բոլորը բոլորին հսկում կամ վերահսկում են, սակայն խախտումները և վատնումները չեն նվազում:» Հետևաբար՝ արժանահավատ և ամբողջական հսկողական ու վերահսկողական համակարգերը բացակայում են, իսկ գործող համակարգերը հիմնականում ոչ թե կանխարգելելու՝ այլ պատժելու նպատակ են հետապնդում: 6. Այլ…: Մտահոգիչ և վտանգավոր է այն, որ անգամ նոր կառավարության առանձին անդամներ/թիմեր դժվարությամբ են խիզախում իրականացնել համակարգային փոփոխություններ, հնարավոր է՝ իներցիոն կառավարման, սխալներ թույլ չտալու, «վատություն» չանելու և այլ պատճառներով: Ավանդույթի ուժով ձևավորված և գործող կառավարման համակարգը՝ հատկապես միջին և համեմատաբար ցածր օղակի ղեկավարությունը ինքնապաշտպանության և սեփական ներկայությունը արդարացնելու և/կամ որոշակի շահեր պաշտպանելու պատճառով ընդվզում ու ընդիմանում են համակարգային փոփոխություններին՝ կառավարման համակարգ հեղափոխության մուտքին: Առկա է նաև անուղղակի «ահաբեկում». եթե որևէ բան փոխենք ապա կլինեն ձախողումներ կամ՝ սկզբից թող մնացածը փոխվեն և հետո միայն մենք…: Սուտ է: Քանի որ՝ – անհրաժեշտ փոփոխություններ չանելու դեպքում ենք վտանգելու մեր երկրի ու երեխաների ապագան: – յուրաքոանչյուրը պետք է սկսի իրենից՝ անկախ ուրիշների վարքից: Եզրահանգում՝ Առկա է հեղափոխությունը արժեզրկելու ռիսկ՝ համակարգային փոփոխություններ չանելու դեպքում, քաղաքացին և գործարարը առօրյայում շարունակելու են բախվել ուռճացված և տձև ապարատի անհաղթահարելի պատնեշին ու կորցնելու են հավատը հեղափոխության նպատակների և որ հավանաբար, ավելի կարևոր է՝ իրենց հանդեպ: Լուծում՝ Կառավարման համակարգը պետք է արագ և արմատապես վերափոխել՝ անհապաղ կրճատել բոլոր այն գործառույթները, կազմակերպությունները և պաշտոնյաներին, որոնք չեն ապահովում հավելյալ արժեք՝ հանրային բարիքի արդյունավետ, օգգտավետ և խնայողաբար օգտագործում: Նման գործառույթների և պաշտոնյաների առկայությունը շատ ավելի մեծ վտանգ է ողջ հասարակության համար, քան դրանց կրճատման արդյունքում հնարավոր ռիսկերը: Անգամ, եթե 10 հազար կամ ավել նմանօրինակ հարնային ծառայողներ դառնան գործազուրկ, դրանից շահելու է շուրջ 3 միլիոն ՀՀ քաղաքացի՝ փոքրամասնության շահը պետք է ստորադասվի մեծամասնության շահին: Հ.Գ. Սա իմ անձնական կարծիքն է:

դիտվել է 65 անգամ
Լրահոս
Նիկո՛լ, ես էլ ասում եմ՝ ինչ ճանապարհով են դիվերսանտին ուղեկցել են Հայաստան․ Զարուհի Փոստանջյան (video) Արարատ Միրզոյանի խոսքում այդ ամենը չկա, կա միայն շատ թափանցիկ տողատակը. քաղաքագետ Որքան աշխատավարձ է քաղաքապետարանից ստացել Սուրեն Գրիգորյանը, որն արդեն չի բավականացնում. 24news.am Լավրովը Բաքու կմեկնի Հնդկական ավիաընկերության ինքնաթիռ ե՞ն առևանգել Քննարկումների առանցքում եղել է կոնցեսիոն պարտավորությունների կատարումը. Օլեգ Բելոզյորով Փաշինյանի կադրը կառավարությունում աշխատելու ընթացքում Երևանում 5 բնակարան և 160.000 դոլարանոց «Մերսեդես» է ձեռք բերել. news.am «Արա՛, դու ոնց ես սենց էշություն դուրս տալիս, դու քեզ լսու՞մ ես»․ Էդիկ Անդրեասյան (video) Մարզի բնակիչը մեղավոր չէ, որ դուք կառավարել չգիտեք. պատգամավոր Ինչո՞ւ պետք է տուժեն մարզաբնակ մեր հայրենակիցները. Գառնիկ Դանիելյան Վեհափառ Գարեգին Բ-ի վճռական պատասխանը՝ Փաշինյանի քննիչ հանձնաժողովին (video) Մшրդшսպան ադրբեջանցիներին դուք թողել եք՝ Ջերմուկից հանգիստ հեռանան․ Անժելա Թովմասյան (video) ՏԻՄ ընտրությունների պատճառով «Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը փոխվել է ՇՏԱՊ․ Զինված ադրբեջանցուց տուժած Անի Ավետիսյանը հերքում է ադրբեջանցու ցուցմունքը (video) Երևանի կառավարումը հասցրել են աղետի. Մարինե Ֆարմանյան «Я требую ответа Алиева: азербайджанский солдат встанет перед армянским судом», - генерал (video) ԱՊՀ-ում շատ վտանգավոր բան է եղել․․․ Փաշինյանն արդեն շտապում է, այլապես․․․ Ռոբերտ Մարգարյան (video) Ձեզ ասում եմ՝ Ռոբերտ Քոչարյանի կալանքը փոխվելու է․․․ տնային կալանք կտան, ու․․․ փաստաբան (video) #ՈՒՂԻՂ․ «Ինձ գցել է կառավաթի վրա ու խփել․․․»․ սարսափելի մանրամասներ՝ զինված ադրբեջանցու հարձակումից (video) Խաղեր չտա՛ք․ ԱՄՆ-ն Ուկրաինան պետք է հանձնի Ռուսաստանին․․․ իրավիճակը նոր թափ է ստանում (video) Մի՛ ստիպեք՝ զբաղվեմ Նիկոլի հոգեվերլուծությամբ․ Արթուր Խաչատրյանի արձագանքը՝ Փաշինյանի այսօրվա խոսքին (video) Վաղը տեղի կունենա Գագիկ Ծառուկյանի գործով դատավարության առաջին նիստը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am