Արտակարգ իրավիճակ Երևանում

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանի Էրեբունի վարչական շրջանում: Երևանի քաղաքապետարանը Ազատամարտիկների՝ ժողովրդին հայտնի «Դիմիտրով» փողոցում ասֆալտապատման աշխատանքներ կատարելու նպատակով տաշել էր ճանապարհահատվածը, ինչի արդյունքում էլ հսկայական մարդաբոյ փոս է առաջացել, որի տակով անցնում էր խմելու ջրի չուգունե խողովակը: Խողովակի վնասման հետևանքով խմելու ջուրը աննպատակ կորում էր և միայն «Վեոլա Ջուր» ընկերության աշխատակիցների օպերատիվ աշխատանքների արդյունքում խնդիրը լուծվեց: Նախ՝ հեռացվեց փոսում կուտակված ջուրը, որից հետո հատուկ միջոցով «Վեոլա Ջուր» ընկերության աշխատակիցները դադարեցրին ջրի հոսքը: Վթարի հարևանությամբ բնակվողները ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում ասում էին. «Ամեն տարի քաղաքապետարանը էս ճանապարհը թրաշում, ասֆալտապատում է: Արդեն անգիր գիտենք, որ հեսա մի քանի օրով սկսվելու է ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները: Երեկ՝ սեպտեմբերի 1-ին, տաշեցին ու իրենց գնալուց հետո մի քանի ավտոմեքենա անցավ ու նկատեցինք, որ հսկայական փոս է գոյացել, որի միջից էլ վնասված գծի պատճառով ջրի արտահոսք է սկսվել: Լավ էր, «Վեոլա-Ջուրը» ու Էրեբունու թաղապետարանը այս անգամ օպերատիվ արձագանքեցին, իսկ Երևանի քաղաքապետարանի թեժ գիծը չէր պատասխանում մեր զանգերին:

դիտվել է 103 անգամ
Լրահոս
Ուժեղացված վերահսկողություն՝ մետրոպոլիտենի բոլոր կայարաններում Ինչ ես խոսում․ 2 ադրբեջանցի հովիվ նստացնեն Արծվաշենում, այնտեղ հայ չի մնա․․․ Էդիկ Անդրեասյան (video) Իրանի փոխարտգործնախարարը ժամանել է Ադրբեջան Թուրքիան և Ադրբեջանը գրանցվե՞լ են COP17-ին մասնակցելու համար. փոխնախարարի արձագանքը (video) ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափերի խարդախության դեպք ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կայցելի Հայաստան Կրպակդ ի՞նչ է, որ Նիկոլը քեզանից չխլի․․․ դուք սպասե՛ք․ Զարուհի Փոստանջյան (video) 18.5 մլրդ դրամ՝ COP17-ի կազմակերպչական ծառայությունների ձեռքբերման համար Ներքին ու արտաքին փորձերով մեր ինքնությունն ուզել են, ուզում են քանդել․ Արամ Ա (video) «Հայաստանի և Թուրքիայի սահմանի փակ լինելն անտրամաբանական է». Մուրաթ Օնայ Բռնեիք ու սшտկшցնեիք դրան, էսօր էսքան չէինք խոսի․ Անաստաս Իսրայելյանը հունից դուրս եկավ (video) Նռնшկով եւ ատրճանшկով եկել էր ամառանոց՝ քեռուն սպшնելու. Փաստաբանները մանրամասներ պատմեցին (video) ԵԱՀԿ գործող նախագահը Հայաստան կժամանի Նիկո՛լ, ես էլ ասում եմ՝ ինչ ճանապարհով են դիվերսանտին ուղեկցել են Հայաստան․ Զարուհի Փոստանջյան (video) Արարատ Միրզոյանի խոսքում այդ ամենը չկա, կա միայն շատ թափանցիկ տողատակը. քաղաքագետ Որքան աշխատավարձ է քաղաքապետարանից ստացել Սուրեն Գրիգորյանը, որն արդեն չի բավականացնում. 24news.am Լավրովը Բաքու կմեկնի Հնդկական ավիաընկերության ինքնաթիռ ե՞ն առևանգել Քննարկումների առանցքում եղել է կոնցեսիոն պարտավորությունների կատարումը. Օլեգ Բելոզյորով Փաշինյանի կադրը կառավարությունում աշխատելու ընթացքում Երևանում 5 բնակարան և 160.000 դոլարանոց «Մերսեդես» է ձեռք բերել. news.am
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am