Համընդհանուր ներառումը համակեցության նոր մարադակ է. Արայիկ Հարությունյան

Սեպտեմբերի 1-ին՝ Գիտելիքի և դպրության օրվա առթիվ ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այցելել է Արմավիրի մարզ, որտեղ այս տարվանից անցում է կատարվում համընդհանուր ներառական կրթության: Նախարարը, Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանի ուղեկցությամբ, ներկա է գտնվել Սարդարապատ գյուղի միջնակարգ դպրոցի սեպտեմբերմեկյան հանդիսությանը: Շնորհավորելով դպրոցի աշակերտներին և ուսուցիչներին` նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ՝ նախարարը նշել է, որ նոր Հայաստանում մտածող, սովորղ և կարդացող մարդը բարձրագույն արժեք է, և այս ճանապարհին շատ մեծ է ուսուցչի դերը. «Ես այցելել եմ Արմավիրի մարզ և Սարդարապատ երկու պատճառով. նախ` սեպտեմբերի 1-ից Արմավիրի մարզը անցնելու է համընդհանուր ներառման, որը շատ կարևոր քայլ է: Ես կարծում եմ, որ այն հասարակությունը, որը լավագույնս անցում է կատարում համընդհանուր ներառման համակարգին, բարձրանում է զարգացման նոր մակարդակի, որտեղ կան միանգամայն այլ առաքինություններ: Ներառական հասարակություններում համակեցությունը, փոխադարձ հարգանքը, սերը բոլորովին այլ հարթության վրա են գտնվում: Այցիս երկրորդ պատճառը՝ ԿԳ նախարարության համար մարզերը շատ կարևոր են, և մարզային կրթության խնդիրները մեր ուշադրության կենտրոնում են լինելու»,- նշել է Արայիկ Հարությունյանը: Սարդարապատի դպրոցում, նախարարի ներկայությամբ, վիճակահանությամբ տեղի է ունեցել առաջին դասարանցիների դասարանների ձևավորման արարողությունը: Դպրոցի բակում, ուսուցիչների, աշակերտների և բարձարստիճան հյուրերի ներկայությամբ, ձևավորվել են երեք առաջին դասարանները, ընտրվել են դասվարները: Այս նախաձեռնությունը նախարար Արայիկ Հարությունյանը շատ կարևոր է համարել՝ նշելով, որ հաջորդ տարվանից Երևանում պետք է ներդրվի առաջին դասարաննների ձևավորման հենց այս մոդելը: Դպրոցում նախարարը հանդես է եկել նաև բաց դասով, որի թեման եղել է կրթության բարոփեխումներն ու տեսլականը: Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հանընդհանուր ներառական կրթության հարցին՝ ԿԳ նախարարը նշել է, որ հարմարեցումների առումով դեռ շատ խնդիրներ կան ինչպես Արմավիրում, այնպես էլ մնացած մարզերում. «Ունենք նաև ուսուցիչների, կրթության կառավարիչների, ծնողների վերապատրաստման հետ կապված հարցեր: Այս փուլում առաջ եկած խնդիրները մենք քայլ առ քայլ լուծելու ենք, և վստահ եմ՝ մի քանի տարի հետո ունենալու ենք շատ լավ համակարգ»: Նախարարի տեղեկացմամբ՝ ներկայումս համընդհանուր ներառումը ներդրված է Սյունիքի և Տավուշի մարզերում, իսկ Արմավիրում համակարգը ներդրվում է այս սեպտեմբերից: Այդ նպատակով Արմավիրի մարզում հատուկ դպրոցները վերակազմավորվել են մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների, որոնք մասնագիտական աջակցություն են ապահովելու դպրոցներին՝ ներառական կրթության կազմակերպման հարցում: Կոնկրետ Սարդարապատի դպրոցում, որտեղ ներառական կրթությունը ներդրվել է մի քանի տարի առաջ, այժմ շուրջ 680 աշակերտներից 50-ը հատուկ կարիքով երեխաներ են. «Հատուկ կարիք ունեցող յուրաքանչյուր երեխայի համար կարիքի գնահատում է կատարվում, ըստ անհրաժեշտության կազմվում է կրթության անհատական ծրագիր, և ըստ այդ ծրագրի` երեխան ստանում է կրթություն՝ սովորական դպրոցում»,- նշել է նախարարը և հավելել, որ համաձայն կազմված ժամանակացույցի ողջ հանրապետությունում ներդրվելու է համընդհանուր ներառական կրթություն: Հերթական հաջորդ մարզերը լինելու են Շիրակը և Արագածոտնը: Միաժամանակ աշխատանքներ կտարվեն` հաջորդ տարվանից համընդհանուր ներառումը փուլ առ փուլ Երևանում ներդնելու ուղղությամբ: Ի պատասխան լրագրողի հարցի՝ ԿԳ նախարարն անդրադարձել է նաև ավարտական քննական թեստերին և տեղեկացրել, որ առաջիկա 1-2 շաբաթվա ընթացքում Լեզվի կոմիտեի ղեկավարը կներկայացնի հայոց լեզվի քննական թեստի նոր տարբերակ, որի մասին կհայտարարվի: Նրա խոսքով` նոր թեստերը կստուգեն աշակերտի վերլուծելու, քննելու և ոչ թե անգիր անելու ունակությունները: Արայիկ Հարությունյանն անդրադարձել է նաև ուսուցիչների աշխատավարձերի բարձրացմանը՝ նշելով, որ հարցը կքննարկվի 2019 թվականի պետական բյուջեի ձևավորման ժամանակ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՆ-ից:

դիտվել է 58 անգամ
Լրահոս
Ինչ ես խոսում․ 2 ադրբեջանցի հովիվ նստացնեն Արծվաշենում, այնտեղ հայ չի մնա․․․ Էդիկ Անդրեասյան (video) Իրանի փոխարտգործնախարարը ժամանել է Ադրբեջան Թուրքիան և Ադրբեջանը գրանցվե՞լ են COP17-ին մասնակցելու համար. փոխնախարարի արձագանքը (video) ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափերի խարդախության դեպք ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կայցելի Հայաստան Կրպակդ ի՞նչ է, որ Նիկոլը քեզանից չխլի․․․ դուք սպասե՛ք․ Զարուհի Փոստանջյան (video) 18.5 մլրդ դրամ՝ COP17-ի կազմակերպչական ծառայությունների ձեռքբերման համար Ներքին ու արտաքին փորձերով մեր ինքնությունն ուզել են, ուզում են քանդել․ Արամ Ա (video) «Հայաստանի և Թուրքիայի սահմանի փակ լինելն անտրամաբանական է». Մուրաթ Օնայ Բռնեիք ու սшտկшցնեիք դրան, էսօր էսքան չէինք խոսի․ Անաստաս Իսրայելյանը հունից դուրս եկավ (video) Նռնшկով եւ ատրճանшկով եկել էր ամառանոց՝ քեռուն սպшնելու. Փաստաբանները մանրամասներ պատմեցին (video) ԵԱՀԿ գործող նախագահը Հայաստան կժամանի Նիկո՛լ, ես էլ ասում եմ՝ ինչ ճանապարհով են դիվերսանտին ուղեկցել են Հայաստան․ Զարուհի Փոստանջյան (video) Արարատ Միրզոյանի խոսքում այդ ամենը չկա, կա միայն շատ թափանցիկ տողատակը. քաղաքագետ Որքան աշխատավարձ է քաղաքապետարանից ստացել Սուրեն Գրիգորյանը, որն արդեն չի բավականացնում. 24news.am Լավրովը Բաքու կմեկնի Հնդկական ավիաընկերության ինքնաթիռ ե՞ն առևանգել Քննարկումների առանցքում եղել է կոնցեսիոն պարտավորությունների կատարումը. Օլեգ Բելոզյորով Փաշինյանի կադրը կառավարությունում աշխատելու ընթացքում Երևանում 5 բնակարան և 160.000 դոլարանոց «Մերսեդես» է ձեռք բերել. news.am «Արա՛, դու ոնց ես սենց էշություն դուրս տալիս, դու քեզ լսու՞մ ես»․ Էդիկ Անդրեասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am