Սովետը հոգին տալիս

Սովետը հոգին տալիս, կամ` իմ սեպտեմբերի 1-ը. Ուղիղ 30 տարի առաջ` 88-ի սեպտեմբերի 1-ին առաջին անգամ դպրոց գնացի: Երևանի Նոր Նորքի 7-րդ Զանգվածի թիվ 88 դպրոցի բակում սևուսպիստակ համազգեսներով շարված 2000-ից ավելի աշակերտներիս էր դիմում տնօրենը: Այս ինիցիացիոն գործընթացին էին հետևում շենքերի բակերում ու պատշգամբներում ծվարած ծնողներն ու տատիկ-պապիկները: Եվ ահա, պանելային մեր դպրոցի բեմահարթակից տնօրենը բարձրախոսից ճառում է. - Այո՛, ես ո՛չ մի հարստություն չունեմ, իմ միակ հարստությունը դուք եք երեխաներ: Ազգագրագետ հայրս` Զավենը, որ այլ տղամարդկանց հետ հետևում էր շքերթային այս միջոցառմանը հակադարձում է. - Սուտ ես ասում, բա էն 24-10դ (նկատի ունի Վոլգա մեքենան) որտեղի՞ց ա... Իր մայրամուտին մոտեցող սովետի` ստի, երեսպաշտության ու երկերեսանիության բարձրակետն էր, երբ պաշտոնական ելույթներն ու մամուլը մի բան էին ասում, մինչդեռ իրականությունը բոլորովին այլ էր: Մեր ծնողների ըմբոստ սերունդը կարողացավ վերջ դնել կեղծիքին ու ստին, մեզ ժառանգելով անկախություն ու հաղթանակներ: Այժմ` ԽՍՀՄ փլուզումից շուրջ 3 տասնամյակ անց, մենք կրկին հաղթել ենք ստին և հիմա հնարավորություն ունենք մեր երեխաներին փոխանցել ազատ ու երջանիկ երկիր: Շնորհավոր սեպտեմբերի 1 սիրելի դպրոցականներ, բարի գալուստ դպրություն, լավ սովորեք, ըմբոստ եղեք, իսկ մենք անելու ենք հնարավորինը` ձեր խաղաղ ու բարեկեցիկ ընթացքն ապահովելու համար... Գրել է Արսեն Խառատյանը

դիտվել է 45 անգամ
Լրահոս
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ Կրկնակի վերանորոգված ճանապարհին ասֆալտի կարկատաններ կան. լրագրող Առեղծվածային դեպք՝ Երևանում․ հայտնաբերվել է Եգիպտոսի քաղաքացու մարմինը Ռոնալդուի անսպասելի քայլը միքստ-գոտում Փաշինյանն ու Ալիևը հեգնում են հայ հանրությանը․ ադրբեջանագետ Պարզվել են գետից դուրս բերված և որոնվող ջրահեղձ եղածների ինքնությունները Հրազդանում «Opel Astra»-ն բшխվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին․ կա վիրшվոր Սևան-Գեղամավան ճանապարհին ծանր վթար է գրանցվել Մեսսին գրում է ԱԱ-ների նոր պատմություն Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը Իսրայելի գլխավոր ձեռքբերումը Նեթանյահուն աջակցում է Հայոց ցեղասպանության ճանաչմանը Տարադրամի փոխարժեքները` այսօր Դարպասների ճաղերից այն կողմ Արարատն է․ Լիլիթ Գալստյան Դավթաշենում Mazda-ն վրաերթի է ենթարկել հեծանվորդի՝ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թոռանը Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով 770 տոննա ցորեն է ուղարկվել Խոշոր հրդեհ Թաիրովում Եղանակը՝ առաջիկա օրերին ANCA-ն կոչ է անում թույլ չտալ Թուրքիայի վերադարձը F-35 ծրագրին և արգելափակել նոր ռազմական գործարքը Փամբակ գետում վերսկսվել են անհետ կորածի լայնածավալ որոնողական աշխատանքները Վթարային ջրանջատումեր կլինեն 19-ամյա վարորդը բախվել է արգելապատնեշին․ կա վիրավոր Էդուարդ Սպերցյանը 25 մլն եվրոյով Կրասնոդարից տեղափոխվում է Տիրադավերից Վազգեն Միրզախանյանը փաստացի լքել է Մերձբալթյան թեմը ու գտնվում է Հայաստանում Թրամփը հասկացրել է, որ կարող է հրաժարվել «Անքորիջի պայմանավորվածություններից»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am