Արմեն Սարգսյանը սեպտեմբերի 1-ը դիմավորեց երեխաների հետ

Դպրոցը ոսկե մեդալով ավարտած ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն իր շուրջ էր հավաքել մանուկներին՝ նշելու սեպտեմբերի 1-ը՝ Գիտության և դպրության տոնը: Նախագահական նստավայրում երեխաների համար տաղավարներ էին տեղադրված, որտեղ երեխաները կարող էին նկարել, ավազից քանդակներ պատրաստել, հետևել հմուտ աճպարարի հնարքներին և այլն: Արմեն Սարգսյանը միջոցառման սկզբում ծանոթանում էր երեխաների հետ, գրկախառնվում նրանց, ինքնանկարներ անում, հարցնում, թե ով որտեղից է եկել, քանի տարեկան է, ինչ հետաքրքրություններ ունի: Ոմանք Իջևանում գործող «ՍՕՍ մանկական գյուղեր»-ից էին, Նուբարաշենի «Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն»-ից, իսկ ոմանք էլ՝ Սիրիայից էին վերադարձել Հայաստան և այլևս հետ վերադառնալու մտադրություն չունեին: Նախագահը հայտնեց, որ այսուհետ ամեն կիրակի երեխաների համար իր նստավայրի այգին բաց է լինելու, որպեսզի առանց մեծերին խանգարելու՝ խաղան, վազվզեն այս ու այն կողմ: «Այսօր ես չայցելեցի դպրոցներ, այլ երեխաներին հրավիրեցի նախագահական՝ մի քանի պատճառով, որոնցից ամենակարևորն է, որ փոքրիկները կարողանան զվարճանալ: Դպրոցներ ես դեռ կհասցնեմ այցելել: Երկուշաբթի օրը գնալու եմ Մխիթար Սեբաստացու անվան կրթահամալիր»,- նշեց Արմեն Սարգսյանն ու հավելեց, որ այս միջոցառումից հետո, աշխատանքային այցով գնալու է Արցախի Հանրապետություն, որպեսզի ներկա լինի Արցախի անկախության օրվա տոնակատարությանը: Լրագրողներից մեկը ՀՀ նախագահին հարց ուղղեց, թե արդյոք մանուկ ժամանակ սիրե՞լ է սեպտեմբերի 1-ը, սակայն նրա փոխարեն «այո՛» պատասխանեց Դավիթ Սահակյանը, ով ապագայում պատրաստվում է նախագահ դառնալ ու փոխարինել Արմեն Սարգսյանին: «Ես սեպտեմբերի 1-ը սիրում եմ, որովհետև դպրոց գնալ եմ սիրում: Ես և՛ կարդալ եմ սիրում, և՛ գրել, և՛ խաղալ»,- ասաց փոքրիկ Դավիթը, ով 6 տարեկան էր և առաջին անգամ պետք է հաճախի դպրոց: Արմեն Սարգսյանը, թույլտվություն խնդրելով ապագա նախագահ Դավիթ Սահակյանից, ընդգծեց, որ ինքը նույնպես սիրել է դպրոց հաճախել և դպրոցն իր համար մեծ արժեք է ունեցել: «Երբեք դպրոցում դժվարություններ չեմ զգացել, քանի որ մի փոքրիկ գաղտնիք ունեի, որով ցանկանում եմ կիսվել: Ամռան արձակուրդներին՝ հորս հետ, արագ, այսպես ասած, ուսումնասիրում էինք հաջորդ ուսումնական տարվա դասագրքերը՝ մաթեմատիկայի, աշխարհագրության, հայոց լեզվի: Սեպտեմբերի 1-ին արդեն գրեթե ամեն ինչ գիտեի ու այդ օրն ինձ համար առաջին հերթին ընկերներին հանդիպելու օր էր»,- ընդգծեց Արմեն Սարգսյանը և հավելեց, որ սովորելու գործընթացը պետք է բնական և հանգիստ լինի: Նախագահն անկեղծացավ և ասաց, որ բոլոր 10 տարիներն էլ գերազանց է սովորել, համալսարանական 5 տարիները նույնպես, ստացել է ոսկե մեդալ, եղել է Լենինյան թոշակառու: «Երևի լավ օրինակ չեմ»,- կատակեց Արմեն Սարգսյանը և, անդրադառնալով Հայաստանում գործող կրթական համակարգին, նշեց, որ աշխարհում չկա այնպիսի կրթական համակարգ, որն իրեն կբավարարի: «Մեր կրթական համակարգում կան շատ լավ պետական դպրոցներ, կան նաև լավ մասնավոր դպրոցներ: Մեզ համար, իհարկե, կարևոր է, որպեսզի մեր դպրոցներն ունենան բարձր մակարդակ, որտեղ մեր երեխաներն իրենց ազատ կզգան և հաճույքով կսովորեն»,- շեշտեց ՀՀ նախագահը: Եզրափակելով խոսքը՝ նա ասաց, որ կրթությունն ազատ մտածելու և հենց ազատության ճանապարհն է, ու պետք է ամեն երեխայի մեջ փորձել գտնել իր տաղանդը:

դիտվել է 131 անգամ
Լրահոս
Ինչ ես խոսում․ 2 ադրբեջանցի հովիվ նստացնեն Արծվաշենում, այնտեղ հայ չի մնա․․․ Էդիկ Անդրեասյան (video) Իրանի փոխարտգործնախարարը ժամանել է Ադրբեջան Թուրքիան և Ադրբեջանը գրանցվե՞լ են COP17-ին մասնակցելու համար. փոխնախարարի արձագանքը (video) ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափերի խարդախության դեպք ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կայցելի Հայաստան Կրպակդ ի՞նչ է, որ Նիկոլը քեզանից չխլի․․․ դուք սպասե՛ք․ Զարուհի Փոստանջյան (video) 18.5 մլրդ դրամ՝ COP17-ի կազմակերպչական ծառայությունների ձեռքբերման համար Ներքին ու արտաքին փորձերով մեր ինքնությունն ուզել են, ուզում են քանդել․ Արամ Ա (video) «Հայաստանի և Թուրքիայի սահմանի փակ լինելն անտրամաբանական է». Մուրաթ Օնայ Բռնեիք ու սшտկшցնեիք դրան, էսօր էսքան չէինք խոսի․ Անաստաս Իսրայելյանը հունից դուրս եկավ (video) Նռնшկով եւ ատրճանшկով եկել էր ամառանոց՝ քեռուն սպшնելու. Փաստաբանները մանրամասներ պատմեցին (video) ԵԱՀԿ գործող նախագահը Հայաստան կժամանի Նիկո՛լ, ես էլ ասում եմ՝ ինչ ճանապարհով են դիվերսանտին ուղեկցել են Հայաստան․ Զարուհի Փոստանջյան (video) Արարատ Միրզոյանի խոսքում այդ ամենը չկա, կա միայն շատ թափանցիկ տողատակը. քաղաքագետ Որքան աշխատավարձ է քաղաքապետարանից ստացել Սուրեն Գրիգորյանը, որն արդեն չի բավականացնում. 24news.am Լավրովը Բաքու կմեկնի Հնդկական ավիաընկերության ինքնաթիռ ե՞ն առևանգել Քննարկումների առանցքում եղել է կոնցեսիոն պարտավորությունների կատարումը. Օլեգ Բելոզյորով Փաշինյանի կադրը կառավարությունում աշխատելու ընթացքում Երևանում 5 բնակարան և 160.000 դոլարանոց «Մերսեդես» է ձեռք բերել. news.am «Արա՛, դու ոնց ես սենց էշություն դուրս տալիս, դու քեզ լսու՞մ ես»․ Էդիկ Անդրեասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am