«Քոչարյանը մի քանի օրով մեկնում է Հայաստանից». Վիկտոր Սողոմոնյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը 168.am-ի հետ հեռախոսազրույցում պատասխանել է Ռ. Քոչարյանի՝ հասարակական-քաղաքական շրջանակաների հետ հանդիպումներին և այլ հարցերի։ – Պարոն Սողոմոնյան, երեկ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան տարեդարձի կապակցությամբ բազմաթիվ շնորհավորանքներ եք ստացել: Եղե՞լ են արդյոք շնորհավորանքներ Հայաստանի պետական պաշտոնյաներից: – Այո: Եվ քաղաքական ուժերի ներկայացուցիչներից, և նախկին ու ներկա պաշտոնյաներից, մեր հին ու նոր գործընկերներից և զինակիցներից, հասարակ քաղաքացիներից, Արցախի Հարնրապետությունից, արտերկրից: Օգտվելով առիթից կցանկանայի նախագահ Քոչարյանի անունից շնորհակալություն հայտնել բոլորին` ջերմ խոսքերի ու բարեմաղթանքների համար: – Դուք ասել եք, որ Ռոբերտ Քոչարյանը որոշակի խորհրդատվություններ է անցկացնում տարբեր քաղաքական ու հասարակական գործիչների հետ: Այդ հանդիպումները շարունակվո՞ւմ են: – Շարունակվում են, թեև գալիք շաբաթ մի փոքր դադար ենք ունենալու: Նախագահ Քոչարյանը մի քանի օրով մեկնում է Հայաստանից ու վերադառնալուն պես կշարունակի քննարկումները ձևավորվող քաղաքական պլատֆորմի վերաբերյալ: – Իսկ ի՞նչ նպատակով է մեկնում Քոչարյանը, և արդյոք նա իրավունք ունի՞բացակայել Հանրապետությունից: -Այո, ունի: Վերաքննիչ դատարանի որոշումից հետո նախագահ Քոչարյանի տեղաշարժի վերաբերյալ որևէ սահմանափակում չկա: Այնուամենայնիվ, իր ուղևորության ժամկետների ու պատճառների մասին Ռոբերտ Քոչարյանն անձամբ` փաստաբանների ներկայությամբ, գրավոր դիմումով տեղյակ է պահել քննչական մարմնին: –Անցած մի քանի օրերի ընթացքում Ռոբերտ Քոչարյանը միանգամից երկու հարցազրույց տվեց ռուսական ԶԼՄ-ներին: Ինչո՞վ է սա պայմանավորված: Տպավորություն է, որ հատուկ եք կանգ առնում հենց ռուսական մեդիայի վրա: -Նախ պետք է արձանագրել, որ ռուսական մեդիաները հատուկ ուշադրության կենտրոնում են պահում Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները: Ակներև է, որ այդ ԶԼՄ-ների լսարանը նման պահանջարկ ունի: Հենց դրանով է պայմանավորված նրանց ակտիվությունը և դա միանգամայն հասկանալի է: Բայց, վերադառնալով Ձեր հարցին, պետք է նշեմ, որ ընտրություն կատարելու մեր սկզբունքը որևէ կերպ պայմանավորված չէ այս կամ այն ԶԼՄ-ի գրանցման վայրով կամ լրագրողի ազգությամբ: Մենք հարցազրույցի բազմաթիվ առաջարկներ ունենք, ինչպես հայաստանյան, ռուսական, այնպես էլ եվրոպական ԶԼՄ-ներից: Ընտրություն կատարելիս փորձում ենք բազմազանեցնել հանրության հետ հաղորդակցվելու ֆորմատները` մեզ և տվյալ ԶԼՄ-ին առավել հարմար ժամանակացույցով: НТВ-ի հետ հարցազրույցը հեռուստատեսային էր, «Սպուտնիկ Արմենիայի» հետ` ռադիոհարցազրույց էր: Առաջիկայում նաև այլ ձևաչա­փե­րով հանդես կգանք:

դիտվել է 40 անգամ
Լրահոս
Ինչ ես խոսում․ 2 ադրբեջանցի հովիվ նստացնեն Արծվաշենում, այնտեղ հայ չի մնա․․․ Էդիկ Անդրեասյան (video) Իրանի փոխարտգործնախարարը ժամանել է Ադրբեջան Թուրքիան և Ադրբեջանը գրանցվե՞լ են COP17-ին մասնակցելու համար. փոխնախարարի արձագանքը (video) ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափերի խարդախության դեպք ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կայցելի Հայաստան Կրպակդ ի՞նչ է, որ Նիկոլը քեզանից չխլի․․․ դուք սպասե՛ք․ Զարուհի Փոստանջյան (video) 18.5 մլրդ դրամ՝ COP17-ի կազմակերպչական ծառայությունների ձեռքբերման համար Ներքին ու արտաքին փորձերով մեր ինքնությունն ուզել են, ուզում են քանդել․ Արամ Ա (video) «Հայաստանի և Թուրքիայի սահմանի փակ լինելն անտրամաբանական է». Մուրաթ Օնայ Բռնեիք ու սшտկшցնեիք դրան, էսօր էսքան չէինք խոսի․ Անաստաս Իսրայելյանը հունից դուրս եկավ (video) Նռնшկով եւ ատրճանшկով եկել էր ամառանոց՝ քեռուն սպшնելու. Փաստաբանները մանրամասներ պատմեցին (video) ԵԱՀԿ գործող նախագահը Հայաստան կժամանի Նիկո՛լ, ես էլ ասում եմ՝ ինչ ճանապարհով են դիվերսանտին ուղեկցել են Հայաստան․ Զարուհի Փոստանջյան (video) Արարատ Միրզոյանի խոսքում այդ ամենը չկա, կա միայն շատ թափանցիկ տողատակը. քաղաքագետ Որքան աշխատավարձ է քաղաքապետարանից ստացել Սուրեն Գրիգորյանը, որն արդեն չի բավականացնում. 24news.am Լավրովը Բաքու կմեկնի Հնդկական ավիաընկերության ինքնաթիռ ե՞ն առևանգել Քննարկումների առանցքում եղել է կոնցեսիոն պարտավորությունների կատարումը. Օլեգ Բելոզյորով Փաշինյանի կադրը կառավարությունում աշխատելու ընթացքում Երևանում 5 բնակարան և 160.000 դոլարանոց «Մերսեդես» է ձեռք բերել. news.am «Արա՛, դու ոնց ես սենց էշություն դուրս տալիս, դու քեզ լսու՞մ ես»․ Էդիկ Անդրեասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am