Մենք կախված ենք օտարերկրյա ընկերությունների ցանկություններից

«Փաստ»  թերթը գրում է. Իրականում ամբողջ մենաշնորհային դաշտը վաճառված է օտարերկրյա ընկերություններին: Այսինքն՝ հեռահաղորդակցությունը, էներգետիկան, գազը, բոլորը տրված է օտարին՝ սեփականության իրավունքով, իսկ ջուրը՝ ընդամենը կառավարման իրավունքով է հանձնվել ֆրանսիացիներին:  Ասել է թե, ցանկացած պահի մենաշնորհների սեփականատերերը կարող են ժողովրդին մատակարարվող գազի, էլեկտրաէներգիայի և հեռահաղորդակցության «ռուբիլնիկն» անջատել ու մեկ վայրկյանում երկիրը մթի, ցրտի ու խավարի անդունդը գլորել: Հասարակական պաշտպանների միության նախագահ Արամ Գրիգորյանը «Փաստ»–ի հետ զրույցում նշեց, որ իրենք բազմիցս բարձրաձայնել են, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը փաստացի չի իրականացնում իր գործառույթը՝ չի պաշտպանում սպառողի շահերը: Այն ոչ թե պետության որոշումները դակողի դերում պետք է լիներ, այլ հավասարակշռողի, անկախ և՛ իշխանություններից, և՛ ծառայություններ մատուցող ընկերություններից: Եվ մասնավորի շահերը սպասարկելու փոխարեն նա պետք է սպառողների շահերով առաջնորդվեր: «Սակագները պետք է ձևավորվեին այդ հավասարակշռման պայմաններում: Մենք մշտապես բարձրաձայնել ենք այս խնդիրը: Ինչ վերաբերում է «Վեոլիա ջուր» ընկերություն–ՀԾԿՀ աղմուկին, ապա հանձնաժողովը որևէ գործարքի չպետք է գնար: Դա օրենքի խախտում է: Նազարյանը երբ ասում է, որ ինքը կապ չունի ջրի սակագնի սահմանման հետ, այդտեղ որոշակի ճշմարտություն կա, բայց պետք է հասկանալ, թե ինչու կապ չունի հանձնաժողովը դրա հետ: Երբ ժամանակին պայմանագիր էր պատրաստվում «Վեոլիա ջուր» ընկերության և Հայաստանի կառավարության միջև, այդ գործընթացին մասնակցում էր նաև ՀԾԿՀ–ն: Եվ ինքը պարտավոր էր այնպիսի պայմանագրի հավանություն տալ, որպեսզի հետո սակագնի ձևավորման հարցում ինքը գործառույթ ունենար: Բայց պայմանագիր է կնքվել, որտեղ իրականում հանձնաժողովն անելիք չունի: Կարող է ընդամենը սակագնի ճշգրտում իրականացնել՝ ելնելով էլեկտրաէներգիայի գնի, ինֆլ յացիայի և ջրի օգտագործման ծավալների տատանումներից»,– ասաց Ա. Գրիգորյանը: Այսինքն, ջրի սպառման ծավալների ուսումնասիրությունը, որը բավականին շոշափելի դեր պետք է ունենար սակագնագոյացման վրա, հանձնաժողովականները չեն կարող իրենց «վրայից գցել»: Առավել ևս, որ ՀԾԿՀ մոնիթորինգի վարչությունը բավականին մեծ է և պետք է որ կադրերի պակաս չունենար և կարողանար այդ գործով զբաղվել ի շահ ժողովրդի: Բայց արի ու տես, որ նրանք էլ ոչ մի գործ չեն արել: «Երկրի զարգացման քաղաքական իրավիճակը ստիպել է, որ հանձնաժողովը գործի այնպես, ինչպես գործել է: Իսկ հանձնաժողովն էլ չի փորձել որպես անկախ մարմին հանդես գալ: Եթե երկրի վարչապետն ու նախագահը ինչ–որ բան են ասել, ապա հանձնաժողովը պետք է այնքան կշիռ ունենար, որ կարողանար ասել, որ պարտավոր չի իրականացնել: Ավելի լավ կլիներ, որ հանձնաժողովի նախագահն ու անդամները զրկվեին իրենց աթոռներից, քան իրականացնեին այն, ինչ Հայաստանում իրականացրել են: Նման կառավարումն անթույլատրելի էր: Փաստորեն, հիմա մենք Իրանից չենք կարողանում գազ ներկրել, քանի որ գազատարները 100 %–ով պատկանում են ռուսական «Գազպրոմ» ընկերությանը: Նման իրավիճակում հայտնվեց Հայաստանը 2013 թվականի դեկտեմբերի 2–ին, երբ Ռուսաստանի հետ կնքեց ստրկացուցիչ գազային պայմանագիրը»,– ասաց Ա. Գրիգորյանը: Կարճ ասած՝ հիմա մենք կախված ենք օտարերկրյա ընկերությունների ցանկություններից, իսկ եթե ընդամենը գազատարը մեր սեփականությունը լիներ, մենք կկարողանայինք այլ քաղաքականություն դրսևորել: Դա ոչ միայն ռազմավարական, այլև ազգային անվտանգության խնդիր է, որին նախկին իշխանությունները կա՛մ առանձնապես ուշադրություն չեն դարձրել, կա՛մ էլ սեփական շահերի տեսանկյունից ելնելով՝ փորձել են այդկերպ լծակները իրենց ձեռքում պահել: Ի դեպ, ՀԾԿՀ–ի բյուջեն նույնպես ձևավորվում է սակագներից: Այսինքն, Նազարյանի հանձնաժողովականները ժողովրդի գրպանից սակագնի տեսքով քամված փողերի հաշվին են նման բարձր աշխատավարձ ստանում: Եվ այդ է պատճառը, որ սակագները միայն աճում են: «Մեր կողմից վճարվող գազի, լույսի, էլեկտրաէներգիայի սակագնի մեջ հաշվառված են նաև հանձնաժողովի ծախսերը: Եվ այն ձևով, ինչպես այս հանձնաժողովն է աշխատել, ստացվում է՝ բեռ է եղել ժողովրդի վրա: Հանձնաժողովը նախարարության նման է գործել, չնայած պետք է դատավորի դեր իրականացներ, բայց այն երբեք սպառողների փաստարկները չի լսել, որովհետև իրեն պետք չի եղել: Հանձնաժողովի նիստերից մեկի՝ «Գազպրոմի» 20 %–ի վաճառքի ժամանակ ես Նազարյանին ասացի, որ ինքը պետական դավաճանությամբ է զբաղվում, որի համար իրեն լուրջ պատիժ է սպառնում: Բայց նա, քանի որ մշտապես արհամարհել է սպառողների շահերը, դրանից առանձնապես չհուզվեց: Հանձնաժողովի անդամները հիմնականում ձեռքները վեր բարձրացրած էին նիստերի մտնում, իսկ մնացածը սովորական բեմադրություն էր: Պարզ երևում էր, որ եկել են՝ «կողմ» քվեարկեն, գնան: Ասում էինք, գոնե ձեռքներդ իջեցրած մտեք նիստերին: Ու եթե նոր իշխանությունները շահագրգռված են, որ այս հարցերը լուծվեն, պետք է դաշտի փորձագետներին լսեն և այդ բնագավառում փոփոխություններ իրականացնեն, քանի որ հանրային ծառայությունների կարգավորումը երկրի տնտեսությունը ճիշտ զարգացնելու հեռանկարն է»,– ասաց Ա. Գրիգորյանը: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 37 անգամ
Լրահոս
Ինչ ես խոսում․ 2 ադրբեջանցի հովիվ նստացնեն Արծվաշենում, այնտեղ հայ չի մնա․․․ Էդիկ Անդրեասյան (video) Իրանի փոխարտգործնախարարը ժամանել է Ադրբեջան Թուրքիան և Ադրբեջանը գրանցվե՞լ են COP17-ին մասնակցելու համար. փոխնախարարի արձագանքը (video) ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափերի խարդախության դեպք ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կայցելի Հայաստան Կրպակդ ի՞նչ է, որ Նիկոլը քեզանից չխլի․․․ դուք սպասե՛ք․ Զարուհի Փոստանջյան (video) 18.5 մլրդ դրամ՝ COP17-ի կազմակերպչական ծառայությունների ձեռքբերման համար Ներքին ու արտաքին փորձերով մեր ինքնությունն ուզել են, ուզում են քանդել․ Արամ Ա (video) «Հայաստանի և Թուրքիայի սահմանի փակ լինելն անտրամաբանական է». Մուրաթ Օնայ Բռնեիք ու սшտկшցնեիք դրան, էսօր էսքան չէինք խոսի․ Անաստաս Իսրայելյանը հունից դուրս եկավ (video) Նռնшկով եւ ատրճանшկով եկել էր ամառանոց՝ քեռուն սպшնելու. Փաստաբանները մանրամասներ պատմեցին (video) ԵԱՀԿ գործող նախագահը Հայաստան կժամանի Նիկո՛լ, ես էլ ասում եմ՝ ինչ ճանապարհով են դիվերսանտին ուղեկցել են Հայաստան․ Զարուհի Փոստանջյան (video) Արարատ Միրզոյանի խոսքում այդ ամենը չկա, կա միայն շատ թափանցիկ տողատակը. քաղաքագետ Որքան աշխատավարձ է քաղաքապետարանից ստացել Սուրեն Գրիգորյանը, որն արդեն չի բավականացնում. 24news.am Լավրովը Բաքու կմեկնի Հնդկական ավիաընկերության ինքնաթիռ ե՞ն առևանգել Քննարկումների առանցքում եղել է կոնցեսիոն պարտավորությունների կատարումը. Օլեգ Բելոզյորով Փաշինյանի կադրը կառավարությունում աշխատելու ընթացքում Երևանում 5 բնակարան և 160.000 դոլարանոց «Մերսեդես» է ձեռք բերել. news.am «Արա՛, դու ոնց ես սենց էշություն դուրս տալիս, դու քեզ լսու՞մ ես»․ Էդիկ Անդրեասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am