ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի դատաբժշկական փորձաքննության արդյունքները դեռ չկան։ Այս մասին «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց նրա շահերի պաշտպաններից Արայիկ Ալվանդյանը՝ նշելով, որ գեներալի վիճակը շարունակում է նույնը մնալ․ «Ոնց կա, էդ եզրակցությունը որ կտան, կիմանանք»։
Հարցին՝ Մանվել Գրիգորյանի լուսանկարի հետ կապված իրավական գործընթաց սկսելո՞ւ են, պաշտպանը պատասխանեց․ «Այս պահին դեռ բան չկա»։
Ինքը՝ Գրիգորյանն էլ լուսանկարի հետ կապված արձագանքել է․ «Գիտի, դեռ հիվանդանոցում։ Ասաց, եթե խախտում ա, ով արել ա, թող պատասխան տա։ Հլը մենք չգիտեինք էլ ով ա, վերջերս հայտարարեցին հեռուստատեսությամբ»։
Հարցին՝ Գրիգորյանին հարազատները կարողացե՞լ են հիվանդանոցում տեսակցել, Ալվանդյանը տվեց բացասական պատասխան․ «Չէ, հիվանդանոցում չթողեցին։ Ուզում էինք կազմակերպել, որ գային, տեսնեին էնտեղ, չթողեցին»։
Նշենք, որ ՔԿՀ-ում, որտեղ պահվում է Մանվել Գրիգորյանը, ԱԱԾ բարձրաստիճան պաշտոնյան նրան գաղտնի լուսանկարել էր, որն էլ տարածվել էր մամուլում։
Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու և առանձնապես խոշոր չափի յուրացում կատարելու մեջ:
ԱԱԾ-ն տեսանյութ էր հրապարակել Մանվել Գրիգորյանի առանձնատանն իրականացված խուզարկությունից, որտեղ հայտնաբերվել էր, որ ապրիլյան քառօրյայի մասնակիցներին ուղարկված սնունդը գեներալ Մանվել Գրիգորյանն օգտագործել է իր կենդանաբանական այգու կենդանիներին կերակրելու նպատակով։ Հայտնաբերվել էին նաև զինվորներին ուղարկված նամակներ, ինչպես նաև մեծ քանակությամբ զենք և զինամթերք։
Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը