Ուզում եմ ներդրում անել Հայաստանում և վերադառնալ հայրենիք․ Վան Լապոյան

Ուկրաինայի հայերի միության գրասենյակ է այցելել «VHL Developments» շինարարական ընկերության հիմնադիր, կանադահայ հայտնի գործարար Վան Լապոյանը։ Վերջինս Ուկրաինայում է 3-օրյա այցով, ինչից հետո մեկնելու է Հայաստան։ Առիթը բաց չթողնելով՝ զրուցեցինք պրն․ Լապոյանի հետ Ուկրաինա նրա այցի ու հայկական համայնքների մասին։ Պրն ․ Լապոյան, ողջունում ենք Ձեզ Ուկրաինայում։ Ի՞նչը Ձեզ այստեղ բերեց։ Եթե իմանայի, որ այստեղ այսքան մեծ է հայ համայնքը, վաղուց այցելած կլինեի (ժպտում է)։  Տորոնտոյից մեկնում էի Հայաստան և որպես միջանցիկ երկիր, պետք է կանգ առնեի Ուկրաինայում։ Ընկերս՝ Կանադայում ՀՀ դեսպան Լևոն Մարտիրոսյանը, խորհուրդ տվեց Ուկրաինայում ծանոթանալ հայ համայնքի հետ։ Ես իսկապես ապշած եմ, չգիտեի, որ Ուկրաինայում կես միլիոն հայ է ապրում։  Ի՞նչ հասցրեցիք տեսնել այս երկու օրերի ընթացքում։ Հասցրել եմ զբոսնել կենտրոնական փողոցներով, ծանոթանալ ազգային խոհանոցին, տեսնել հայկական նորակառույց եկեղեցին։ Ի դեպ, շքեղ էր, չգիտեի, որ Անիի տուֆ է բերվել հատուկ եկեղեցու կառուցման համար։ Մասշտաբներն էլ տպավորիչ էին, ուրախ եմ, որ հայկական համայնքը կունենա այդպիսի հոգևոր տուն։ Եվ ամենակարևորը՝ ծանոթացա Ձեզ՝ հայկական համայնքի հետ։ Իսկ ինչպիսի՞ն է կանադահայ համայնքը, եթե զուգահեռներ անցկացնենք ՈՒՀՄ-ի հետ։ Կանադայում հայկական համայնքը հիմնականում կենտրոնացած է Տորոնտոյում և Մոնրեալում։ Տորոնտոյում ապրում է շուրջ 60․000 հայ։ Ունենք եկեղեցի, մշակույթի կենտրոն, դպրոց։ Ի դեպ, դպրոցն ամենօրյա հանրակրթական դպրոց է, որտեղ սովորում է 700 աշակերտ։ Համայնքում գոյություն ունեն տարբեր մշակութային, քաղաքական, հասարակական կազմակերպություններ։ Բայց ի տարբերություն Ուկրաինայի, Կանադայում հայ համայնքը միավորված չէ մեկ կազմակերպության մեջ։ ՈւՀՄ-ի օրինակով ես հասկանում եմ, որ եթե ամբողջ համայնքը կենտրոնացված լինի մեկ կազմակերպության մեջ, գործունեությունն ավելի արդյունավետ կլինի։ Պարբերաբար հանդիպումները, համատեղ կոնֆերանսները, քննարկումները, դրանք բոլորը անհրաժեշտություն են համայնքը կուռ պահելու գործում։ Այդ մասին ես խոսեցի նաև ՈւՀՄ նախագահ Վիլեն Շատվորյանի հետ, ինձ հետաքրքիր էր նրա կարծիքը, փորձը, թե ինչպես է կարողացել համախմբել Ուկրաինայում ապրող բոլոր հայերին։ Շատ հարցերում մենք միանման ենք մտածում, ինձ դա դուր է գալիս։ Շատ օգտակար հանդիպում էր, հուսով եմ առիթ կունենամ նրան հյուրընկալելու Տորոնտոյում և ծանոթացնելու կանադահայ համայնքի հետ։ Եվ վերջում, նշեցիք, որ մեկնում եք Հայաստան։ Նպատակայի՞ն այց է և արդյո՞ք կա ցանկություն ընդմիշտ վերադառնալու Հայաստան։ Այո, ես ուզում եմ ներդրում անել Հայաստանում։ Հայաստանում կատարվող փոփոխությունները պարարտ հող են ստեղծում նոր ներդրումների համար, ես էլ անմասն չեմ մնա։ Առհասարակ, մտածում եմ Հայաստան վերադառնալու և Հայաստանում ապրելու մասին։ Դա և ցանկություն է, և նպատակ։ Միտք ունեմ Հայաստանում համախմբել սփյուռքահայ գործարարների և մի հարթակ ստեղծել, որտեղ նոր մտքեր կգեներացվեն՝ միտված Հայաստանի զարգացմանը։ sau.org.ua

դիտվել է 88 անգամ
Լրահոս
Ուժեղացված վերահսկողություն՝ մետրոպոլիտենի բոլոր կայարաններում Ինչ ես խոսում․ 2 ադրբեջանցի հովիվ նստացնեն Արծվաշենում, այնտեղ հայ չի մնա․․․ Էդիկ Անդրեասյան (video) Իրանի փոխարտգործնախարարը ժամանել է Ադրբեջան Թուրքիան և Ադրբեջանը գրանցվե՞լ են COP17-ին մասնակցելու համար. փոխնախարարի արձագանքը (video) ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափերի խարդախության դեպք ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կայցելի Հայաստան Կրպակդ ի՞նչ է, որ Նիկոլը քեզանից չխլի․․․ դուք սպասե՛ք․ Զարուհի Փոստանջյան (video) 18.5 մլրդ դրամ՝ COP17-ի կազմակերպչական ծառայությունների ձեռքբերման համար Ներքին ու արտաքին փորձերով մեր ինքնությունն ուզել են, ուզում են քանդել․ Արամ Ա (video) «Հայաստանի և Թուրքիայի սահմանի փակ լինելն անտրամաբանական է». Մուրաթ Օնայ Բռնեիք ու սшտկшցնեիք դրան, էսօր էսքան չէինք խոսի․ Անաստաս Իսրայելյանը հունից դուրս եկավ (video) Նռնшկով եւ ատրճանшկով եկել էր ամառանոց՝ քեռուն սպшնելու. Փաստաբանները մանրամասներ պատմեցին (video) ԵԱՀԿ գործող նախագահը Հայաստան կժամանի Նիկո՛լ, ես էլ ասում եմ՝ ինչ ճանապարհով են դիվերսանտին ուղեկցել են Հայաստան․ Զարուհի Փոստանջյան (video) Արարատ Միրզոյանի խոսքում այդ ամենը չկա, կա միայն շատ թափանցիկ տողատակը. քաղաքագետ Որքան աշխատավարձ է քաղաքապետարանից ստացել Սուրեն Գրիգորյանը, որն արդեն չի բավականացնում. 24news.am Լավրովը Բաքու կմեկնի Հնդկական ավիաընկերության ինքնաթիռ ե՞ն առևանգել Քննարկումների առանցքում եղել է կոնցեսիոն պարտավորությունների կատարումը. Օլեգ Բելոզյորով Փաշինյանի կադրը կառավարությունում աշխատելու ընթացքում Երևանում 5 բնակարան և 160.000 դոլարանոց «Մերսեդես» է ձեռք բերել. news.am
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am