Հատուկ օպերացիա Երևանում. հայտնաբերել են Ինտերպոլի կողմից սպանության հոդվածով հետախուզվող, 21-ամյա թեքվանդոյի մարզիկին

Այսօր՝ մարտի 22-ին, ոստիկանության Արմավիրի մարզային վարչության, ոստիկանության Վաղարշապատի բաժնի, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Ինտերպոլի աշխատակիցները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով՝ առավոտյան ժամը 10:00-ի սահմաններում Փարաքարի խաչմերուկում հայտնաբերել են Լատվիայի Հանրապետության Ռիգա քաղաքի բնակիչ, 21-ամյա Արամ Գաբրիելյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս Լատվիայի Հանրապետության քրեական օրենսգրքի սպանության հոդվածի հատկանիշներով 2015 թվականից հետախուզման մեջ էր գտնվում, այդ թվում նաև Ինտերպոլի կողմից: Ֆոտոլրագրողը հայտնում է՝ Վաղարշապատի ոստիկանությունում օպերատիվ տվյալներ էին ստացել, որ Ա. Գաբրիելյանը տևական ժամանակ է, գտնվում է Հայաստանում և թաքնվում է Արմավիրի մարզի Մերձավան գյուղի հայրական տանը: Վաղ առավոտյան խմբերը մտնելով տուն՝ նրան չեն հայտնաբերում այնտեղ և միայն ոստիկանության աշխատակիցների ճիշտ գործողությունների արդյունքում կարողանում են հեռախոսակապ հաստատել Արմանի հետ, սակայն վերջինս ոստիկաններին ասում է. «Եթե սվո եք, հորս շան անունը ասեք»: Ոստիկաններն էլ ասում են՝ շան անունը Մաքս է, ինչից հետո Արամն ընկնելով ծուղակը՝ հայտնում է իր գտնվելու վայրը, ու արդեն Փարաքարի խաչմերուկում ոստիկանները վայրկյանների ընթացքում վնասազերծում են միջազգային հետախուզման մեջ գտնվող Արամին: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել 2011 թվականին, երբ Արամը, ով թեքվանդո էր պարապել, ազգությամբ չեչեն Չերպուս Կրիստնիցի հրավերով գնում է նա տուն: Ըստ Արամի հայտարարության՝ գիշերը ժամը 3-ի սահմաններում ինքը նկատում է, որ չեչենը դանակով փորձում է հարձակվել իր վրա և ինքնապաշտպանվելու նպատակով Արամը վնասազերծում է չեչենին և նրա ձեռքից խլում դանակն ու հարվածում Կ. Չերպուսին, որից հետո 3-րդ հարկի պատուհանից Արամը թռնում է ցած և դիմում փախուստի: Օպերացիան ղեկավարել են ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Արսեն Այվազյանը, Վաղարշապատի ոստիկանապետ Արթուր Մկրտչյանը և քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Սամվել Ասատրյանը:

դիտվել է 62 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am