Ամերիկահայերը Կոնգրեսին առաջարկել են 2017թ. Արցախին տալ 5 միլիոն դոլար, Հայաստանին` 50 միլիոն

ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի իրավական հարցերով տնօրեն Րաֆֆի Քարաքաշյանը ԱՄՆ Կոնգրեսում Հայկական հարցերի խմբի ներկայացուցիչներին, ինչպես նաև մի շարք այլ կոնգրեսականների և սենատորների ներկայացրել է 2017թ. ԱՄՆ կողմից տրամադրվող արտաքին օգնության շրջանակներում ամերիկահայ համայնքի առաջնահերթությունները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին հանձնախմբից, քննարկման ընթացքում ներկայացվել են 7 հիմնական առաջարկներ հայկական հարցերով հատկացումների առումով:Առաջարկվում է միջազգային զարգացման համար ԱՄՆ կողմից հատկացվող գումարներից 5 միլիոն դոլար տրամադրել Լեռնային Ղարաբաղին Ստեփանակերտում բարոնուհի Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի զարգացման համար: Առաջարկվում է նաև լիովին կասեցնել Բաքվին տրամադրվող ցանկացած ռազմական օգնություն մինչև Ադրբեջանն առաջնագծից հետ չքաշի դիպուկահարներին և ծանր տեխնիկան և ի վերջո չիրականացնի Էնգել-Ռոյս բանաձևում ներկայացված քայլերը: Երրորդ առաջարկն է 40 միլիոն դոլար տնտեսական օժանդակություն տրամադրել Հայաստանին, մասնավորապես նպատակաուղղված երկու եր կրների միջև առևտրի և ներդրումային ոլորտների զարգացմանը: Բացի այդ, առաջարկվում է տրամադրել հավելյալ 10 միլիոն դոլար Հայաստանում սիրրիահայերի խնդիրների լուծման նպատակով: Առաջարկներից մեկն էլ առնչվում է Վրաստանին տրամադրվող օժանդակությանը, մասնավորապես նշվում է Սամցխե Ջավախքում աշխատատեղերի ստեղծման նպատակով այդ օգնության 10 տոկոսի տրամադրման անհրաժեշտությունը:Վերջին երկու առաջարկներն էլ հետևյալն են` խստացնել 1992թ. Ազատության աջակցման ակտի 907 մասը, որն առնչվում է ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին տրամադրվող օգնության արգելմանը և, ի վերջո, վերջ դնել ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացից Արցախի ժողովրդի և իշխանությունների մեկուսացմանը:

դիտվել է 12 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am