ՀՀԿ-ն համ նալին, համ մեխին. որն է լինելու Քոչարյանի ընտրությունը

Օգոստոսի 17-ի հանրահավաքին` Նիկոլ Փաշինյանի կոշտ ելույթից հետո, ԱԺ ՀՀԿ-ական նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց հարցերը երկխոսությամբ լուծելու նպատակով հանդիպումների շարք նախաձեռնելու մասին, որից հետո օգոստոսի 27-ին տեղի ունեցավ հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Հանդիպումից հետո տարածվեց համատեղ հայտարարություն, որտեղ կետերից առանցքայիններից մեկը  արտահերթ խորհրդարանի ընտրության մասին հիշատակումն էր: Վարչապետն ու ԱԺ նախագահը արձանագրում էին կառավարության ծրագրով նախատեսված մեկամյա ժամկետում, այսինքն՝ ամենաուշը մինչև 2019 թվականի մայիս արտահերթ ընտրություն անցկացնելու օրակարգի վերահաստատում: Միայն թե ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի առաջարկի, սահմանադրական փոփոխությունները պետք է կատարվեն ոչ թե Ազգային ժողովի, այլ հանրաքվեի միջոցով: Բանն այն է, որ գործող Սահմանադրությունը ԱԺ-ն լուծարելու եւ արտահերթ ընտրությունների գնալու մեկ ճանապարհ է մատնանշում, վարչապետը պետք է հրաժարական տա, դրանից հետո ԱԺ-ն երկու անգամ վարչապետի ընտրությունը տապալի: Իսկ Փաշինյանը կասկածներ ունի, որ ՀՀԿ-ն հակահեղափոխության գործընթաց է սկսել եւ իր հրաժարականից հետո այլ թեկնածու կառաջադրի: Ուստի ցանկանում է սահմանադրական փոփոխությունների միջոցով գտնել այլ մեխանիզմ ԱԺ-ն ինքնալուծարելու: Բաբլոյանի ու Փաշինյանի հանդիպման ժամանակ ըստ էության կողմերը եկել են համաձայնության ԱԺ-ի ինքնալուծարման ճանապարհով հասնել արտահերթ ընտրությունների: Եւ ահա, ԱԺ խոսնակի այդ հայտարարությունից հետո մեկը մյուսի հետեւից նրան հերքում են կուսակիցները: Երեկ Էդուարդ Շարմազանովն էր հակադարձում Բաբլոյանին, թե սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն չկա, այլ հարց է, որ Փաշինյանը ցանկանում է իր համար Սահմանադրություն ձեւել, իսկ այսօր ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն է պնդում, որ ԱԺ-ն ինքնալուծարելու անհրաժեշտություն չկա: Վահրամ Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով արտահերթ խորհրդարանի ընտրության խնդրին՝ ասել է, թե չի կարծում, որ ավելի քաղաքական ԱԺ լինի, քան ներկայիս խորհրդարանն է: «Համենայնդեպս, մենք կարողանում ենք այս Ազգային ժողովի բնականոն աշխատանքն ապահովել, և ես չեմ կարծում, որ հաջորդ Ազգային ժողովն ավելի քաղաքական կլինի, քան այս Ազգային ժողովն է»,- հայտարարել է Վահրամ Բաղդասարյանը: Ստացվում է, որ ՀՀԿ-ականները հանդես են գալիս կուսակցական խոսնակի դեմ, ով կամ սեփական խաղն է առաջ տարել՝ իր պաշտոնը մինչեւ արտահերթ ընտրություն պահելու դիմաց գործարք կնքելով Նիկոլ Փաշինյանի հետ, կամ կատարել է կուսակցության հրահանգը եւ ապահովել ՀՀԿ-ում բազմակարծություն, ավելի ճիշտ տարակարծություն, քանի որ այդպես է պահանջում քաղաքական իրավիճակը: Մի կողմից՝ պետք է Նիկոլ Փաշինյանի հետ  համագործակցությունը պահել, մյուս կողմից շարժվել Քոչարյանի խաղի կանոններով, ի վերջո, առաջին հերթին երկրորդ նախագահն էր, որ չբացեց խաղաքարտերը ու չհայտնեց ՀՀԿ-ի հետ իր պլանների մասին, ավելին չբացառեց սեփական կուսակցություն հիմնելու հավանականությունը:    Անի Սահակյան

դիտվել է 30 անգամ
Լրահոս
Ֆրանսիան ու Գերմանիան կործանումից փրկվելու շանս չունեն․ Երվանդ Բոզոյան (video) Թրամփը չի կարող չհարվածել Իրանին․․․ ԱՄՆ-ին ամիսներ են մնացել ծրագրի համար․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) «Խայտառակ փաստեր․․․ ինչպես են թալանել 30 մլն․ դոլարը»․ տնտեսագետը մանրամասնում է (video) Ռոբերտ Քոչարյա՛ն, դուք չհասկացա՞ք՝ ովքեր են ձեր կողքի վտանգավոր մարդիկ (video) Առուշը միշտ էլ այսպիսին է եղել․․․ կեղծիքի վրա իր կենսագրությունը սարքած մարդը չի՛ փոխվում․ Աղաջանյան (video) «Փաշինյանը ժամկետ է ասել․․․ սուտն արդեն պայթում է» (video) #ՀԻՄԱ․ Ըստ Փաշինյանի՝ բանակում ինքնшսպшնությունները շատացել են խաղաղության պատճառով (video) Թիկունքից հարվածն են չեզոքացնում․Թուրքիան անցել է խաղի՝ Ադրբեջանին կսեղմի ու․Արտակարգ և լիազոր դեսպան (video) 2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am