Քոչարյանը մի հարվածով երկու թիրախ «ոչնչացրեց»

НТВ ռուսական հեռուստաընկերությունը Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ ներկայացրել է հարցազրույց, որում պաշտոնաթող նախագահը մի շարք ուշագրավ ընդգծումներ է անում, վերահաստատում է քաղաքականություն վերադարձի փաստը, պնդում է, որ իր նկատմամբ քաղաքական վենդետա է իրականացվում, որովհետև իշխանության են եկել այն մարդիկ, ովքեր 2008-ի զանգվածային անկարգությունների էին դիմել, միեւնույն ժամանակ չգաղտնազերծելով՝ ում միջոցով, ինչպես, որն է լինելու իր քաղաքական հենարանը: Նա հայտարարում է, որ այդ կուսակցություն ստեղծելու, կամ դաշինք ձեւավորելու հարցը բաց է թողնում: <<Ես հարցը թողել եմ բավականին բաց։ Հասկանում եմ, որ կարող եմ լուրջ համախմբող կենտրոն դառնալ այն մարդկանց համար, ովքեր տեսնում են այսօրվա խնդիրները>>,- ասել է նա։ Մենք ավելի վաղ լուր էինք գրել, որ Քոչարյանը չի պատրաստվում դռնեդուռ ընկնել, մարդկանց խնդրել-հորդորել միանալ իր թիմին, նա մտերիմների մոտ անկեղծացել է, որ նախկին համակարգի բոլոր առանցքային դերակատարներն էլ վաղ, թե ուշ միանալու են իրեն՝ Փաշինյանի հարվածները սեփական մաշկի վրա զգալուց հետո: Սակայն հարցազրույցի ամենաուշագրավ դվագներից մեկը հրապարակային մեղադրանքն է Սերժ Սարգսյանին ուղղված: Քոչարյանը պնդում է, որ նախկին իշխանության տապալումը բացառապես Սերժ Սարգսյանի մեղքով է, որ վերջինս չպետք է նախաձեռներ սահմանադրական բարեփոխումները, որի միջոցով, ըստ ամենայնի, սեփական իշխանությունը պահելու մտադրություն ուներ: <<Ես կարծում եմ, որ նա ընդհանրապես չպետք է սահմանադրական փոփոխություններ իրականացներ։ Այն ժամանակ հրապարակայնորեն քննադատել եմ այդ բարեփոխումները։ Եվ, իհարկե, նա չպետք է իշխանությունը պահպանելու փորձեր ձեռնարկեր՝ անցնելով վարչապետի աթոռին>>,- ասում է երկրորդ նախագահը՝ թերեւս Սերժ Սարգսյանին նախատելով, որ չցանկացավ իշխանությունը փոխանցել իրեն, այլ փորձեց երկարաձգել սեփական իշխանությունը, ինչն էլ հանգեցրեց այս իրավիճակին: Այդ ամենին հակադրում է իր իշխանության տարիները՝ ժողովրդին հիշեցնելով արձանագրված աճերը տարբեր ոլորտներում եւ ակնարկում, թե ինչու կամ ովքեր պետք է միանան իրեն, դրանց թվում անշուշտ այն խավն է, որը հարստացել է Քոչարյանի պաշտոնավարման տարիներին. <<Տեսեք, ես 10 տարի Հայաստանի նախագահ եմ եղել։ Այդ տասը տարվա ընթացքում Հայաստանի ՀՆԱ-ն 5 անգամ մեծացել է։ Հինգը ռեկորդային թիվ է։ Իսկ բյուջեն մեծացել է 8 անգամ։ Այսինքն՝ այն ամենը, ինչ տեսնում եք Երևանում՝ հետաքրքիր վերակառուցված, կառուցվել է այն տարիներին։ Գիտեք, մենք տարեկան 35-40 հազար աշխատատեղ էինք ստեղծում։ Փոքր և միջին բիզնեսների մասը իմ նախագահության մեկնարկին բարձրացավ 15 տոկոսով՝ հասնելով 46-ի։ ՀՆԱ-ի մասնավոր ճյուղի բաժինն 80 տոկոսն անցավ։ Կյանքի որակը պարզապես արմատապես փոխվեց։ Եվ մենք պետք է հիշեցնենք այս մասին։ Ես տասը տարի քաղաքականությունից դուրս եմ եղել, հնարավոր է՝ բոլոր մարդիկ չեն հիշում այս մասին։ Մենք կհիշեցնենք այս մասին։ Եվ ես կարծում եմ, որ այդ մարդիկ, ովքեր մասնակցել են այս ողջ գործընթացին, բիզնես են ստեղծել և առաջ տարել տնտեսությունը, նրանք էլ կդառնան հենց այդ ընտրական բազան>>։ Իր իշխանությանը հակադրում է նաեւ ներկա իրողությունը՝ դա մոտավորապես որակելով ժողովրդավարությունից հեռու, քարանձավային ամբոխավարություն. <<Իրավիճակը չափազանց հետաքրքիր է։ Ես ուշադիր հետևում եմ։ Շատ մեղմ է ասված “իշխանությունների փորձի բացակայություն”։ Պատկերացրեք իշխանությունների հայտարարությունն այն մասին, թե ինչպես են նրանք տեսնում երկրի կառավարումը։ Հենց վերջին հանրահավաքի ժամանակ հայտարարվում է այն մասին, որ Հայաստանում դե ֆակտո ստեղծվել է կառավարման նոր համակարգ: Պետական կառավարում։ Եվ հեղափոխական հրապարակը հայտարարվում է ժողովրդի իշխանության բարձրագույն մարմին։ Ես ցիտում եմ, սա կատակ չէ։ Մեր սահմանադրությունում այդպիսի բան չկա։ Այդպիսի հասկացություն, որ հրապարակը դառնա բարձրագույն մարմին։ Հետո, հենց իրենց տեքստով, - Կառավարությունը հաշվետու է այդ հրապարակին։ Եվ ներքին քաղաքական ու տնտեսական բոլոր կարևորագույն հարցերը կքննարկվեն այդ հրապարակում, ու որոշումները կկայացվեն այդ հրապարակում>>: Քոչարյանը որեւէ բառով չի անդրադառնում Փաշինյանի այն հայտարարությանը, թե Քոչարյանի վերադարձի մասին ամենաճիշտ գնահատականը ժողովրդինն է, վարչապետն, ըստ ամենայնի, ակնարկում է, որ ժողովրդի եւ Քոչարյանի կապը ոչ միայն վաղուց խզված է, այլ նույն մարտյան իրադարձությունների պատճառով նրան չեն ներում, ինչպես է նա շահելու շարքային քաղաքացու վստահությունը, դեռեւս պարզ չէ ու այդ մասին լռում է նաեւ երկրորդ նախագահը: Փոխարենը նա տեղ է հասցնում իր կարեւոր մեսիջը ուղղված Ռուսաստանին, որ պատրաստ է մնալ նրա «գծի» մեջ ու վերջ դնել հեղափոխական այս իրավիճակին, պահպանել ստատուս քվոն․<<Դուք գիտե՞ք հեղափոխության թեկուզ մեկ օրինակ, որից հետո մարդկանց կյանքը ավելի է լավացել։ Օրինակ բերեք։ Միգուցե Եգիպտո՞ս, Թունի՞ս, միգուցե Սի՞րիա։ Գուցե դա Լի՞բիան է... մարդկանց կյանքը բազմակի վատացավ, բազմակի։ Միգուցե Ուկրաի՞նան։ Տարածքներ կորցնելուց բացի, մարդկանց կյանքը նկատելիորեն վատացավ։ Վրաստա՞ն՝ տարածքի կորուստ։ Ինձ ասեք թեկուզ մեկ օրինակ, ես առիթ չեմ տեսնում, թե ինչու պետք է մեզ մոտ ավելի լավ լինի>>, -ասում է նա։ Անի Սահակյան

դիտվել է 86 անգամ
Լրահոս
Ֆրանսիան ու Գերմանիան կործանումից փրկվելու շանս չունեն․ Երվանդ Բոզոյան (video) Թրամփը չի կարող չհարվածել Իրանին․․․ ԱՄՆ-ին ամիսներ են մնացել ծրագրի համար․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) «Խայտառակ փաստեր․․․ ինչպես են թալանել 30 մլն․ դոլարը»․ տնտեսագետը մանրամասնում է (video) Ռոբերտ Քոչարյա՛ն, դուք չհասկացա՞ք՝ ովքեր են ձեր կողքի վտանգավոր մարդիկ (video) Առուշը միշտ էլ այսպիսին է եղել․․․ կեղծիքի վրա իր կենսագրությունը սարքած մարդը չի՛ փոխվում․ Աղաջանյան (video) «Փաշինյանը ժամկետ է ասել․․․ սուտն արդեն պայթում է» (video) #ՀԻՄԱ․ Ըստ Փաշինյանի՝ բանակում ինքնшսպшնությունները շատացել են խաղաղության պատճառով (video) Թիկունքից հարվածն են չեզոքացնում․Թուրքիան անցել է խաղի՝ Ադրբեջանին կսեղմի ու․Արտակարգ և լիազոր դեսպան (video) 2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am