Պուտինի աննախադեպ ուժի ցուցադրումը

Ռուսաստանը ծրագրում է 3ՕՕ հազար բանակայինների մասնակցությամբ հաջորդ ամիս անցկացնել զանգվածային պատերազմական զորավարժություններ։ Ինչպես պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն է ասել, երկրի կենտրոնական ու արևելյան ռազմական փորձադաշտերում ռազմախաղերին մասնակցելու են նաև ստորաբաժանումներ Չինաստանից ու Մոնղոլիայից։ «Վոստոկ 2018» անվանումը կրող այս զորավարժությունները 1981 թվականին Խորհրդային Միության կողմից անցկացված ամենալայնածավալ «Զապադ 1981» անվանումը կրող զորավարժությունների հետ համեմատելով՝ Շոյգուն ասել է, թե այս խաղերը լինելու են ավելի ծավալուն։ Փաստացի այս զորավարժություններն անցկացվում են ՆԱՏՕ-ի ու Ռուսաստանի միջև լարված հարաբերությունների պայմաններում, երբ Մոսկվան հայտարարում է, որ արդարացված չեն ՆԱՏՕ-ի նոր տեղաբաշխումները։ Սեպտեմբերի 11-ից մինչև 15-ն անցկացվելիք «Վոստոկ 2018»-ին 300 հազար բանակայինների հետ մասնակցելու է 36 հազար հրասայլ ու զրահամեքենա, ավելի քան 1000 ռազմաօդանավ։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, թե այս զորավարժությունները համապատասխանում են «ներկա միջազգային իրադրությանը, որը Ռուսաստանի նկատմամբ հաճախ ագրեսիվ է ու ոչ բարեկամական»։ Իսկ չինական ուժերի մասնակցությունը նա համարում է Պեկինի հետ բոլոր բնագավառներում Ռուսաստանի համագործակցության ապացույց։ ՆԱՏՕ-ի խոսնակ Դիլան Ուայթն ասել է, թե Հյուսիսատլանտյան դաշինքն ակնկալում է, որ Ռուսաստանը Մոսկվայում ՆԱՏՕ-ի ներկայացուցչին կներկայացնի զորավարժությունները դիտելու հրավեր։ Այսպես, Պուտինը որոշեց Արևմուտքի շարունակական պատժամիջոցներին պատասխանել ուժի ցուցադրությամբ: Դա անկասկած կունենա որոշակի ազդեցություն Արևմուտքի վրա: Դրան զուգահեռ Մոսկվան հայտարարում է, որ կպատասխանի ամերիկյան պատժամիջոցներին: Ռուսաստանը պատասխանելու է ԱՄՆ-ի սահմանած նոր պատժամիջոցներին՝ հիմնվելով փոխադարձության սկզբունքի վրա, «Պրավդային» տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի հետ վերջնագրի լեզվով խոսելը հեռանկար չունի: Լավրովը հերթական անգամ ընդգծել է, որ ռուս-ամերիկյան հարաբերությունների վրա ազդում են Միացյալ Նահանգների ներքաղաքական գործընթացները։ «Վաշինգտոնում որոշ ուժեր փորձում են տապալել ռուս-ամերիկյան հարաբերությունների բարելավմանը միտված ցանկացած դրական քայլ»,- ասել է Լավրովը, շարունակելով, թե պատահական չի համարում, որ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին Վաշինգտոնում սկսեցին խոսել հուլիսին Հելսինկիում կայացած՝ Թրամփ-Պուտին գագաթնաժողովից անմիջապես հետո։ Օգոստոսի 8-ին, հիշեցնենք, Վաշինգտոնը հայտարարեց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի մասին, որն այս անգամ կապված էր Սկրիպալների թունավորման գործի հետ: «Մեզ սպառնում են, թե կուժեղացնեն ճնշումը, եթե մենք չհամոզենք Միացյալ Նահանգերին, որ այլևս չենք օգտագործում քիմիական և կենսաբանական զենք: Նման պահանջները մենք չենք կարող լուրջ ընդունել»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը: Նրա պնդմամբ՝ այդ պահանջները «աբսուրդային են», քանի որ Ռուսաստանն ամբողջությամբ ոչնչացրել է իր տնօրինած քիմիական զենքը, և այդ փաստը հաստատվել է Քիմիական զենքի արգելման միջազգային կազմակերպության կողմից: Մոսկվան, այդուհանդերձ, պարբերաբար հերքելով իրեն ուղղված մեղադրանքները (այդ թվում՝ ամերիկյան ընտրություններին միջամտելու հետ կապված)՝ դարձյալ հայտարարում է Վաշինգտոնի հետ հարաբերությունները կարգավորելու պատրաստակամության մասին: Իր հարցազրույցում Լավրովն անդրադարձել է նաև ռուսաստանցի գործարար Եվգենի Պրիգոժինի անվանն առնչվող սկանդալին: Արևմուտքը նրան մեղադրում է «ֆեյքերի և հաքերների» կենտրոն ստեղծելու, դրա միջոցով ամերիկյան ընտրություններին միջամտելու փորձ կատարելու մեջ։ Պուտինի մտերիմը համարվող Պրիգոժինը ևս ամերիկյան պատժամիջոցների թիրախում է: Ավելի վաղ ՌԴ նախագահն ասել էր, թե ծիծաղելի է, երբ ռեստորանի ինչ-որ սեփականատիրոջ մեղադրում են ընտրություններին միջամտելու մեջ: «Պրավդայի» հետ հարցազրույցում Լավրովը ևս նման պնդում է արել, հավելելով՝ եթե նույնիսկ ինչ-որ մասնավոր անձիք ինչ-որ գործողություններ են անում, դա ամենևին էլ չի նշանակում, թե այդ գործողություններն անում է Ռուսաստան պետությունը Նախօրեին ուժի մեջ են մտել բրիտանական Սոլսբերիի գործի հետ կապված ամերիկյան նոր պատժամիջոցները։ Դրանք կկիրառվեն երկու փուլով: Առաջին փուլի սահմանափակումները Ռուսաստանի տնտեսության վրա մեծ ազդեցություն չեն ունենա, քանի որ դրանք, ըստ էության, արդեն իսկ գործող պատժամիջոցների կրկնությունն են: Սահմանափակումների երկրորդ փուլն ուժի մեջ է մտնելու երեք ամսից: Դրանք արդեն բավականաչափ լուրջ են և, փորձագետների գնահատմամբ՝ խիստ բացասաբար կազդեն ռուսաստանյան տնտեսության վրա: Մասնավորապես, արգելվելու է համագործակցությունը ռուսական խոշոր բանկերի հետ, արգելվելու են նաև ռուսական «Աէրոֆլոտի» ինքնաթիռների թռիչքները Միացյալ Նահանգներ։ Բացի այս, սեպտեմբերին ԱՄՆ Կոնգրեսը քննարկելու է նաև Մոսկվայի հանդեպ պատժամիջոցների փաթեթի նոր նախագիծ, որով նախատեսված է արգելել ներդրումները երկարաժամկետ պետական պարտատոմսերում։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, թե Կրեմլում կուսումնասիրեն ամերիկյան նոր պատժամիջոցներն ու կորոշեն՝ ինչպես պատասխանել դրանց: Մետաքսյա Շալունց

դիտվել է 80 անգամ
Լրահոս
Ֆրանսիան ու Գերմանիան կործանումից փրկվելու շանս չունեն․ Երվանդ Բոզոյան (video) Թրամփը չի կարող չհարվածել Իրանին․․․ ԱՄՆ-ին ամիսներ են մնացել ծրագրի համար․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) «Խայտառակ փաստեր․․․ ինչպես են թալանել 30 մլն․ դոլարը»․ տնտեսագետը մանրամասնում է (video) Ռոբերտ Քոչարյա՛ն, դուք չհասկացա՞ք՝ ովքեր են ձեր կողքի վտանգավոր մարդիկ (video) Առուշը միշտ էլ այսպիսին է եղել․․․ կեղծիքի վրա իր կենսագրությունը սարքած մարդը չի՛ փոխվում․ Աղաջանյան (video) «Փաշինյանը ժամկետ է ասել․․․ սուտն արդեն պայթում է» (video) #ՀԻՄԱ․ Ըստ Փաշինյանի՝ բանակում ինքնшսպшնությունները շատացել են խաղաղության պատճառով (video) Թիկունքից հարվածն են չեզոքացնում․Թուրքիան անցել է խաղի՝ Ադրբեջանին կսեղմի ու․Արտակարգ և լիազոր դեսպան (video) 2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am