«Անելիք» բանկի Վաղարշապատի մասնաճյուղի կառավարչը, ով մասնակցել է «Մուսալեռ»-ում աղմկահարույց սպանությանը,կալանավորվեց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հունվարի 11-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի քննիչը կալանքի վերահաստատման նպատակով միջնորդություն է ներկայացրել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը երկամսյա կալանքի որոշում կայացնի «Անելիք» բանկի Վաղարշապատի մասնաճյուղի կառավարիչ, 43-ամյա Արմեն Պառավյանի նկատմամբ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոր Նաիրա Գրիգորյանը դռնփակ դատական նիստն անցկացնելով ու խորհրդակցական սենյակից վերադառնալով բավարարել է քննչական մարմնի միջնորդությունը և վերահաստատել է Ա. Պառավյանի նկատմամբ երկամսյա կալանքի որոշումը: Ավելի վաղ SHAMSNYAN.com-ը հայտնել էր, որ իր տեղեկություններով՝ երեկ՝ հունվարի 11-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնի, ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության և Վաղարշապատի քննչական բաժնի քննիչների բացատրական աշխատանքի շնորհիվ Վաղարշապատի ոստիկանություն էր մեղայականով ներկայացել «Անելիք» բանկի Վաղարշապատի մասնաճյուղի կառավարիչ, 43-ամյա Արմեն Պառավյանը: Նրա նկատմամբ մեղադրանք էր առաջադրվել հունվարի 6-ին «Մուսալեռ» ռեստորանային համալիրում երիտասարդի սպանության և Տարոնիկի գյուղապետին հրազենային վնասվածք պատճառելու փաստով հարուցված քրեական գործում: Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության և նույն վարչության Վաղարշապատի քննչական բաժնի աշխատակիցները, ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և ոստիկանության Վաղարշապատի բաժնի աշխատակիցները ժամերի ընթացքում պարզել էին հունվարի 6-ին Արմավիրի մարզի «Մուսալեռ» ռեստորանային համալիրում կատարված սպանությունը: Նշված սպանությունը կատարելու կասկածանքով ոստիկանության և քննչական բաժնի կողմից որոնվում էր Էջմիածին քաղաքի Վ. Մամիկոնյան 34 տան բնակիչ, նախկինում դատված 32-ամյա Արթուր Անատոլիի Բաբայանը: Վերջինս կասկածվում էր Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղի բնակիչ, 22-ամյա Արամ Տիգրանի Կարապետյանին սպանելու մեջ, ինչպես նաև Տարոնիկի գյուղապետ, 35-ամյա Արմեն Արարատի Խլղաթյանին հրազենով վնասվածք պատճառելու մեջ: Նշված հանցագործությունը կատարելու մեջ որոնվում էին նաև Էջմիածին քաղաքի բնակիչներ, 43-ամյա Արմեն Պառավյանը և 42-ամյա Խորեն Խաչիկյանը: Ֆոտոլրագրողը հայտնել էր նաև, որ Ա. Պառավյանը աշխատում է «Անելիք» բանկի Էջմիածնի մասնաճյուղում` որպես կառավարիչ, իսկ Խ. Խաչիկյանը բիզնեսմեն է: Նշված հանցագործությունը բացահայտելու համար օպերատիվ քննչական խմբերը ղեկավարել էին Արմավիրի մարզի ոստիկանապետ Արսեն Այվազյանը, ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ Արթուր Մկրտչյանը, Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության պետ Թեմուր Ջնդոյանը, Վաղարշապատի քննչական բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Կարապետյանը և ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետի տեղակալ Գագիկ Մարկոսյանը: Իսկ Հայաստանի քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, որ հունվարի 6-ին «Մուսալեռ» ռեստորանա-հյուրանոցային համալիրում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով որպես մեղադրյալ էր ներգրավվել ևս երկու անձ: Վարույթն իրականացնող մարմնի կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել էր, որ նշված համալիրում 2016թ. հունվարի 6-ին տեղի ունեցած զինված միջադեպին մասնակցություն են ունեցել նաև Էջմիածին քաղաքի բնակիչներ Խ.Խաչիկյանը և Ա.Պառավյանը։ Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն՝ նրանք խմբի կազմում դիտավորությամբ խախտել էին հասարակական կարգը, հայհոյել աշխատակիցներ Վ.Խաչատրյանին, Ս.Խլղաթյանին, իսկ Ա.Պառավյանը նաև որպես զենք օգտագործվող առարկայով բռնություն էր գործադրել նրանց, ինչպես նաև Տարոնիկ գյուղի բնակիչներ Ա.Կարապետյանի և Ա.Խլղաթյանի նկատմամբ: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ հունվարի 9-ին Ա.Պառավյանը որպես մեղադրյալ էր ներգրավվել` ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, իսկ Խ.Խաչիկյանը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Քննիչը նույն օրը միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

դիտվել է 15 անգամ
Լրահոս
Արտակարգ դեպք․ փլուզվել է Վանաձորի նախկին քրեակատարողական հիմնարկի հենապատը Փաշինյանը միանգամից դուրս եկավ ինքնատիրապետումից, ընկավ ակնհայտ ցայտնոտի մեջ Փաշինյանը քաղաքական պայքարը տեղափոխում է հաշվեհшրդարի դաշտ. Սուրեն Սուրենյանց Սամվել Կարապետյանի փաստաբանները բացարկ կհայտնեն դատավոր Դոլմազյանին Երևանում կրակոցներ արձակողը, տեսնելով, որ վրիպել է վրաերթի է ենթարկել իր զոհին և հայտնվել գետում UFC-ն թարմացրել է վարկանիշային աղյուսակը. Չիմաևն ու Ծառուկյանը մեծ նահանջ են գրանցել Չարբախի այգում կրակողին ձերբակալել են ԵՄ-ն սխալվել է ՌԴ-ն Վրաստանից մեկուսացնելու քաղաքականության հարցում. Կալուգին Գերմանիայից ապաստան հայցող Թուրքիայի քաղաքացիների թիվը նվազել է Մոսկվան բացառում է Հայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցի մրցակցին Կրակոցներ՝ Գորգիսյանի այգում Հայաստանի և Ադրբեջանի փորձագետները կրկին հանդիպել են Թաիլանդում հանտավիրուսի պատճառով խստացրել են զբոսաշրջիկների ստուգումները Նիկոլին ընտրողներին մի բան պետք է ասել․ թեժ զրույց Երվանդ Բոզոյանի և Անժելա Թովմասյանի միջև (video) «Կզող տղա՛ Ավինյան, նստեիր Տարոն Մարգարյանի բերած ավտոբուսները, չկզեիր»․ Ռուզան Ստեփանյան (video) Նորմալ աշխատո՞ւմ են, որ պարգևատրումներ են ստանում․ Ֆոկուսներ են անում․ Լոռու բնակիչ (video) Ձեզ համար բացահայտեմ՝ ՔՊ-ականների 70%-ի վրա քրեական գործեր են հարուցվել.Նիկոլը վախեցնում է. Բոզոյան (video) Լկտիությունը սրա տեսեք․ դու ո՞վ ես, որ նման բան ասես․ ազատամարտիկը կոշտ պատասխանը Փաշինյանին (video) Ի՞նչ Փաշինյան, դրան ընտրող չպիտի լինի․․․ քաղաքացիների կոշտ արձագանքը (video) Իրանը ԱՄՆ-ի հետ բանակցությունների վարումը հնարավոր է համարում. Փեզեշքիան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am