Նոր գործ Հովիկ Աբրահամյանի դեմ

«Առաջին լրատվական»-ը գրում է. Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի շուրջ օղակը կարծես թե սեղմվում է ավելի ու ավելի: Զենք-զինամթերքի և Մարտի 1-ի գործին զուգահեռ՝ Աբրահամյանները ներգրավվում են կարծես թե նաև բիզնես խլելու գործով: Համենայնդեպս, այդ մասին տեղեկատվություն է տարածել Քննչական կոմիտեն՝ գործը փոխանցելով ՀՔԾ: Իհարկե, քանի դեռ չկա դատարանի վճիռ, որևէ մեկն անմեղ է, սակայն տվյալ պարագայում առավել ուշագրավն իհարկե գործընթացն է, որ ծավալվում է Աբրահամյանների շուրջ: Ընդ որում, հատկանշական է, որ այդ գործընթացի շուրջ էլ բավականին հանդարտ է, այսպես ասած, քաղաքական իրավիճակը, մասնավորապես՝ նախկին համակարգը կամ իշխանությունը, որը չի շտապում իր պաշտպանության տակ առնել Աբրահամյանին՝ ի տարբերություն, օրինակ, Ռոբերտ Քոչարյանի: Հովիկ Աբրահամյանը 2016 թվականին գժտվեց այդ համակարգի կամ իշխող կուսակցության հետ, եղավ հռետորական փոխհրաձգություն անգամ Սերժ Սարգսյան-Հովիկ Աբրահամյան մակարդակում: Հովիկ Աբրահամյանը որոշակի ժամանակ, ջանք թափեց ՀՀԿ-ականներին հավաստիացնելու, որ իրեն Կարեն Կարապետյանին փոխարինելով՝ ոչ միայն իրեն են հեռացնում, հարվածում, այլև ըստ էության ամբողջ ՀՀԿ-ին: Աբրահամյանը այդ տեսանկյունից թերևս իրավացի էր, և դա հաստատում է նաև ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի՝ նախօրեին արած հայտարարությունը, թե իշխանափոխություն լինելու էր ամեն դեպքում՝ անկախ Սերժ Սարգսյանի վարչապետ մնալ-չմնալուց: Իհարկե, Բաղդասարյանն այդ խոսքը ասել էր բոլորովին այլ՝ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանն ի պատասխան, սակայն խոշոր հաշվով դա բավական ներդաշնակ է այն զգուշացումներին կամ կոչերին, որ անում էր Հովիկ Աբրահամյանը «մայր գետ» թափանցած «կեղտոտ ջրերի» մասին: Բայց Հովիկ Աբրահամյանին այն ժամանակ չլսեց ոչ ոք: Մյուս կողմից, սակայն, չէ՞ որ հիմա պարզ է նրանց համար, որ Աբրահամյանն զգալիորեն իրավացի էր իր ահազանգերում: Սրանից բացի, ի վերջո՝ անգամ գժտվելու պարագայում ՀՀԿ-ն ի վերջո պակաս վատ հարաբերության մեջ չէր նաև Քոչարյանի հետ, սակայն նրան պաշտպանել շտապեցին անմիջապես, անհապաղ, իսկ ահա Հովիկ Աբրահամյանի դեմ արդեն փաստորեն երկրորդ գործն է, իսկ ակտիվ պաշտպանություն կարծես թե չկա: Միգուցե սպասում են, այսպես ասած, երրորդ գործին կամ բոլոր գործերին միասին, որպեսզի հետո պաշտպանեն, այսպես ասած, «մեծածախ» պաշտպանությամբ կամ, ինչպես ասում են, «բիրիքով»: Եթե լուրջ, ապա Հովիկ Աբրահամյանն ըստ երևույթին առայժմ որևէ կերպ չի տեղավորվում ներքին այն դիմակայության սխեմաներում, որ ծավալվում է նախկին իշխանական համակարգում Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի առանցքներով: Ավելին՝ քիչ հավանական չէ և այն, որ երկու առանցքում էլ Աբրահամյանը դիտարկվում է որպես անհրաժեշտ «զոհաբերության» ենթակա գործոն, որի վրա հնարավոր կարող է լինել նոր իշխանության հետ որևէ պայմանավորվածություն, ինչի համար ըստ էության պայքարում են այդ երկու առանցքները: Հատկանշական է նաև, որ ակտիվ պաշտպանության ռեժիմում չէ Հովիկ Աբրահամյանը: Նա էլ իր հերթին թերևս ակնկալում է պայմանավորվել երկու առանցքներից մեկի հաշվին:

դիտվել է 49 անգամ
Լրահոս
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ Կրկնակի վերանորոգված ճանապարհին ասֆալտի կարկատաններ կան. լրագրող Առեղծվածային դեպք՝ Երևանում․ հայտնաբերվել է Եգիպտոսի քաղաքացու մարմինը Ռոնալդուի անսպասելի քայլը միքստ-գոտում Փաշինյանն ու Ալիևը հեգնում են հայ հանրությանը․ ադրբեջանագետ Պարզվել են գետից դուրս բերված և որոնվող ջրահեղձ եղածների ինքնությունները Հրազդանում «Opel Astra»-ն բшխվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին․ կա վիրшվոր Սևան-Գեղամավան ճանապարհին ծանր վթար է գրանցվել Մեսսին գրում է ԱԱ-ների նոր պատմություն Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը Իսրայելի գլխավոր ձեռքբերումը Նեթանյահուն աջակցում է Հայոց ցեղասպանության ճանաչմանը Տարադրամի փոխարժեքները` այսօր Դարպասների ճաղերից այն կողմ Արարատն է․ Լիլիթ Գալստյան Դավթաշենում Mazda-ն վրաերթի է ենթարկել հեծանվորդի՝ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թոռանը Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով 770 տոննա ցորեն է ուղարկվել Խոշոր հրդեհ Թաիրովում Եղանակը՝ առաջիկա օրերին ANCA-ն կոչ է անում թույլ չտալ Թուրքիայի վերադարձը F-35 ծրագրին և արգելափակել նոր ռազմական գործարքը Փամբակ գետում վերսկսվել են անհետ կորածի լայնածավալ որոնողական աշխատանքները Վթարային ջրանջատումեր կլինեն 19-ամյա վարորդը բախվել է արգելապատնեշին․ կա վիրավոր Էդուարդ Սպերցյանը 25 մլն եվրոյով Կրասնոդարից տեղափոխվում է Տիրադավերից Վազգեն Միրզախանյանը փաստացի լքել է Մերձբալթյան թեմը ու գտնվում է Հայաստանում Թրամփը հասկացրել է, որ կարող է հրաժարվել «Անքորիջի պայմանավորվածություններից»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am