Ոստիկանապետ Վալերի Օսիպյանը կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Հյուսիսային պողոտայում երեկ երեկոյան տեղի ունեցած միջադեպին, երբ օտարազգի երաժիշտները ոստիկանների կողմից բերման էին ենթարկվել:Ըստ նրա՝ երաժշտությունը շատ գրավիչ է զբոսաշրջիկների ու անցորդների համար, բայց տեղի բնակիչների համար այն վերածվում է աղմուկի, և պետք է սահմանափակել մինչև ժամը 23։00-ն։ «Ես հանձնարարել եմ, որպեսզի մոտենան ու զգուշացնեն, որ երաժշտությունը բարձր չլինի և մինչև 23:00-ն դա կազմակերպվի»,- ասաց ոստիկանապետը:
Օսիպյանը նշեց, որ այլազգի քաղաքացիները փողոցում ալկոհոլ են օգտագործել, ինչն արգելված է օրենքով, և նրանք բերման են ենթարկվել։
Դիտարկմանը, որ սոցիալական ցանցերում մարդիկ գրում են, թե ոստիկանությունը սկսում է նախկին մեթոդներով աշխատել, Օսիպյանը պատասխանեց, որ ոստիկանությունը օրենքի սահմաններում է գործել:
«Մարդիկ լավը չեն ուզում տեսնել, այնպայման ձեր ասած բիրտ ուժ կիրառելն են համացանց տեղադրում: Բայց դա այդպես չէ, ոստիկանությունն այդ պահին էլ է գործել օրենքով, ոստիկանությանն օրենքով թույլատրվում է ուժ գործադրելը: Դրանից չպետք է վախենալ, չի կարող ոստիկանը բոլորի հանդեպ լինել այնպիսին, ինչպիսին բոլորն են ուզում տեսնել»,- ասաց ոստիկանապետը:
Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը