Մյասնիկ Մալխասյանը կյանքի ու մահվան սահմանագծին է, ազատամարտիկները դիմել են վարչապետին

Ազատամարտիկների դաշինքը դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:  «Մեծարգո պարոն վարչապետ, մեր նամակ-դիմումը մի մարդու մասին է, ով հուլիսի 13-ից գտնվում է կյանքի ու մահվան սահմանագծին։ Խոսքը մեր մարտական ընկեր Մյասնիկ Ժորայի Մալխասյանի մասին է։ Նա 1988թ. Ղարաբաղյան շարժման Ապարանի տարածաշրջանի հիմնադիրներից մեկն էր, իսկ 1989թ-ից կամավորական ջոկատի առաջին շտաբի պետը։ Հերոսական մարտական ուղի անցած մեր մարտական ընկերը պատերազմից հետո երեք անգամ ընտրվեց ԱԺ պատգամավոր, որտեղ նա բարձր պահեց ազատամարտիկի ու ազգի նվիրյալի իր կերպարը։ Պարոն վարչապետ, Ձեզ հետ նա ևս իր սկզբունքայնության պատճառով 2008թ մարտի 1-ից հետո քաղբանտարկյալի կարգավիճակում էր։ Թե՛ պատերազմի ժամանակ և թե հետպատերազմյան բազում հոգեբանական վիճակները երևի պատճառ դարձան առողջական այն վիճակին, որում գտնվում է մեր մարտական ընկերը։ Մեծարգո պարոն վարչապետ, մենք՝ ի դեմս Ազատամարտիկների դաշինքի ամբողջ ազատամարտիկների անունից խնդրում ենք Ձեզ և բոլոր համապատասխան գերատեսչություններին աջակցել մեր մարտական ընկերոջ կյանքը փրկելու հարցում։ Հուսով ենք կարձագանքեք մեր խնդրանքին։ Հարգանքներով՝ Ազատամարտիկների դաշինքի խորհուրդ»

դիտվել է 49 անգամ
Լրահոս
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ Կրկնակի վերանորոգված ճանապարհին ասֆալտի կարկատաններ կան. լրագրող Առեղծվածային դեպք՝ Երևանում․ հայտնաբերվել է Եգիպտոսի քաղաքացու մարմինը Ռոնալդուի անսպասելի քայլը միքստ-գոտում Փաշինյանն ու Ալիևը հեգնում են հայ հանրությանը․ ադրբեջանագետ Պարզվել են գետից դուրս բերված և որոնվող ջրահեղձ եղածների ինքնությունները Հրազդանում «Opel Astra»-ն բшխվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին․ կա վիրшվոր Սևան-Գեղամավան ճանապարհին ծանր վթար է գրանցվել Մեսսին գրում է ԱԱ-ների նոր պատմություն Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը Իսրայելի գլխավոր ձեռքբերումը Նեթանյահուն աջակցում է Հայոց ցեղասպանության ճանաչմանը Տարադրամի փոխարժեքները` այսօր Դարպասների ճաղերից այն կողմ Արարատն է․ Լիլիթ Գալստյան Դավթաշենում Mazda-ն վրաերթի է ենթարկել հեծանվորդի՝ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թոռանը Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով 770 տոննա ցորեն է ուղարկվել Խոշոր հրդեհ Թաիրովում Եղանակը՝ առաջիկա օրերին ANCA-ն կոչ է անում թույլ չտալ Թուրքիայի վերադարձը F-35 ծրագրին և արգելափակել նոր ռազմական գործարքը Փամբակ գետում վերսկսվել են անհետ կորածի լայնածավալ որոնողական աշխատանքները Վթարային ջրանջատումեր կլինեն 19-ամյա վարորդը բախվել է արգելապատնեշին․ կա վիրավոր Էդուարդ Սպերցյանը 25 մլն եվրոյով Կրասնոդարից տեղափոխվում է Տիրադավերից Վազգեն Միրզախանյանը փաստացի լքել է Մերձբալթյան թեմը ու գտնվում է Հայաստանում Թրամփը հասկացրել է, որ կարող է հրաժարվել «Անքորիջի պայմանավորվածություններից»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am