Կառավարությանն առաջարկում են թիթե՞ռ նկարել

Ամուլսարի հետ կապված պատմությունը փոքր ինչ հումորային երանգներ է ստանում, բայց սա ավելի շատ տրագիկոմեդիա է հիշեցնում, քանզի գործ ունենք Հայաստանի տնտեսությանը հասցվող վնասի ու մարդկային ճակատագրերի հետ։ Եթե այլ պետության մեջ նման բաներ կատարվեին, կարելի էր մի լավ ծիծաղել, բայց երբ դա մեզ մոտ է տեղի ունենում, ապա իրոք ստանում ենք տրագիկոմեդիա։ Բանն այն է, որ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը խոսում է «Ապոլո» տեսակի թիթեռի մասին ու դեմքի լուրջ արտահայտությամբ հայտարարում, թե իբր «Լիդիան Արմենիայի» գործունեության արդյունքում հարված է հասցվելու այդ թիթեռի տեսակին ու ինչ-որ մի բուսատեսակի (հետաքրքիրն այն է, որ այդ թիթեռի և բուսատեսակի մասին հենց «Լիդիան Արմենիան» է բարձրաձայնել)։ Ուշադրությո՛ւն դարձրեք. Գրիգորյանի կողմից ոչ մի խոսք այն մասին, որ Ամուլսարի հանքը վնասելու է Սևանա լճին, հանքին հարակից ջրերին և այլն։ Մինչդեռ բնապահպան կոչվածները հենց այս փաստարկներով են ապօրինաբար փակել հանքի ճանապարհը։ Գրիգորյանը նշում է, որ այդ թիթեռի պահը լրիվ հերիք է, որ «Լիդիանին» թույլ չտան գործել։ Տեսչության սույն պետը Նիկոլ Փաշինյանի կառավարությանն առաջարկում է, պատկերավոր ասած, լուրջ գործերը թողնել և թիթեռ նկարել։ Ի՞նչ է սա. սաբոտա՞ժ, մանկամտությո՞ւն, թե՞ չարամտություն։ Դժվար է ասել։ Գուցե երեքը միասին վերցրած։ Մեր երկրում մարդիկ վարկերի տակ կքած իրենց կամրջից են նետում, նույն Ջերմուկում «Լիդիանի» աշխատակիցները չեն իմանում, թե ինչպես են ապահովելու իրենց ապրուստը երբ հանքը փակվի, բայց պարզվում է՝ չեղած թիթեռի իրավունքներն ավելի կարևոր են ու կառավարությանը կից այդ թիթեռի իրավունքներով զբաղվող կա, բայց ոչ մարդկանց իրավունքներով։ Հակահեղափոխություն կոչվածը, փաստորեն, հենց գործադիրում է նստած, մասնավորապես՝ բնապահպանական տեսչությունում։ Արթուր Գրիգորյանի «կանտոռան», փաստորեն, լավ չի պատկերացնում, թե ինչպիսի հարված է հասցնում ՀՀ տնտեսությանը, Հայաստանի ներդրումային միջավայրին ու կոնկրետ մարդկանց։ Կամ էլ պատկերացնում է, ո՞վ գիտե։ Արմեն Միքայելյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 74 անգամ
Լրահոս
Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն Մի ուշագրավ դրվագ, որ Փաշինյանն անում է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ․ Սուրեն Սուրենյանց (video) «Էդ COP17-ի մասնակիցների մեջ ինչքան լրտես ու եսիմ ինչ զահուրմար կա, էս մեր կաշվից ա հելնելու» (video) Ոստիկանական ջոկատներ են ուղարկել իմ տուն․ Զարուհի Փոստանջյանը մանրամասներ է հայտնում (video) Ուժեղացված վերահսկողություն՝ մետրոպոլիտենի բոլոր կայարաններում Ինչ ես խոսում․ 2 ադրբեջանցի հովիվ նստացնեն Արծվաշենում, այնտեղ հայ չի մնա․․․ Էդիկ Անդրեասյան (video) Իրանի փոխարտգործնախարարը ժամանել է Ադրբեջան Թուրքիան և Ադրբեջանը գրանցվե՞լ են COP17-ին մասնակցելու համար. փոխնախարարի արձագանքը (video) ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափերի խարդախության դեպք ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կայցելի Հայաստան Կրպակդ ի՞նչ է, որ Նիկոլը քեզանից չխլի․․․ դուք սպասե՛ք․ Զարուհի Փոստանջյան (video) 18.5 մլրդ դրամ՝ COP17-ի կազմակերպչական ծառայությունների ձեռքբերման համար Ներքին ու արտաքին փորձերով մեր ինքնությունն ուզել են, ուզում են քանդել․ Արամ Ա (video) «Հայաստանի և Թուրքիայի սահմանի փակ լինելն անտրամաբանական է». Մուրաթ Օնայ Բռնեիք ու սшտկшցնեիք դրան, էսօր էսքան չէինք խոսի․ Անաստաս Իսրայելյանը հունից դուրս եկավ (video) Նռնшկով եւ ատրճանшկով եկել էր ամառանոց՝ քեռուն սպшնելու. Փաստաբանները մանրամասներ պատմեցին (video) ԵԱՀԿ գործող նախագահը Հայաստան կժամանի Նիկո՛լ, ես էլ ասում եմ՝ ինչ ճանապարհով են դիվերսանտին ուղեկցել են Հայաստան․ Զարուհի Փոստանջյան (video) Արարատ Միրզոյանի խոսքում այդ ամենը չկա, կա միայն շատ թափանցիկ տողատակը. քաղաքագետ Որքան աշխատավարձ է քաղաքապետարանից ստացել Սուրեն Գրիգորյանը, որն արդեն չի բավականացնում. 24news.am
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am