ԱՄՆ-Հյուսիսային Կորեա բանակցային գործընթացը՝ փակուղու մեջ. Տեսանյութ

ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմփեոն պատրաստվում էր չորրորդ այցը կատարել Հյուսիսային Կորեա, երբ նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրեց Չինաստանին՝ Հյուսիսի հետ ապամիջուկայնացման շուրջ բանակցություններում աջակցություն չցուցաբերելու մեջ։ Եվ Փոմփեոյի այցը չեղյալ հայտարարվեց, երբ դրան մնացել էր միայն մի քանի ժամ։ Պետդեպարտամենտի խոսնակ Հեդըր Նոուերթը ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց այն լուրերը, ըստ որոնց Հյուսիսը բանակցությունները տապալվելու վտանգի շուրջ նամակ է հղել Թրամփին։ Բայց ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպան Նիքի Հեյլին ասաց, թե հնարավոր է, որ Հյուսիսային Կորեան փոխել է միջուկազերծվելու շուրջ իր մտադրությունը, ՝՝սակայն ԱՄՆ-ը չի փոխի պատժամիջոցների շուրջ իր դիրքորոշումը՛՛, հայտարարեց նա։ ՝՝Պատժամիջոցները 9Օ տոկոսով կրճատել են նրանց առեւտրի ծավալները, 3Օ տոկոսով՝ նավթի արտահանումները։ Այնպես որ, նրանք ունեն ֆինանսական օժանդակության կարիք, ինչի համար պարզապես աղաչում են՛՛, ասել է Հեյլին։ Իսկ պաշտպանության նախարար Ջիմ Մեթիսը պետքարտուղար Փոմփեոյի հետ այս պահին համակարգում է Հարավային Կորեայի մասնակցությամբ համատեղ զորավարժություններ սկսելու հարցը։ ՝՝Ինչպես գիտեք, Սինգապուրում անցկացված գագաթաժողովից հետո, որպես բարի կամքի դրսեւորում, մենք կասեցրել էինք ամենալայնածավալ զորավարժությունները։ Սակայն հիմա, այս պահին չունենք որեւէ զորավարժություն հետաձգելու ծրագիր՛՛, ասել է նա։ Այնպես որ, Կորեական թերակղզին ապամիջուկայնացնելու նպատակով սկսված բանակցային գործընթացը ներկայումս հայտնվել է փակուղային իրավիճակում, եւ դեռեւս պարզ չէ, թե երբ այն դուրս կգա խցանումից, ինչը կախված է Թրամփ-Կիմ ներկայումս քիչ հավանական թվացող մի նոր հանդիպումից։ Աղբյուրը՝  Ամերիկայի Ձայն

դիտվել է 92 անգամ
Լրահոս
Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն Մի ուշագրավ դրվագ, որ Փաշինյանն անում է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ․ Սուրեն Սուրենյանց (video) «Էդ COP17-ի մասնակիցների մեջ ինչքան լրտես ու եսիմ ինչ զահուրմար կա, էս մեր կաշվից ա հելնելու» (video) Ոստիկանական ջոկատներ են ուղարկել իմ տուն․ Զարուհի Փոստանջյանը մանրամասներ է հայտնում (video) Ուժեղացված վերահսկողություն՝ մետրոպոլիտենի բոլոր կայարաններում Ինչ ես խոսում․ 2 ադրբեջանցի հովիվ նստացնեն Արծվաշենում, այնտեղ հայ չի մնա․․․ Էդիկ Անդրեասյան (video) Իրանի փոխարտգործնախարարը ժամանել է Ադրբեջան Թուրքիան և Ադրբեջանը գրանցվե՞լ են COP17-ին մասնակցելու համար. փոխնախարարի արձագանքը (video) ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափերի խարդախության դեպք ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կայցելի Հայաստան Կրպակդ ի՞նչ է, որ Նիկոլը քեզանից չխլի․․․ դուք սպասե՛ք․ Զարուհի Փոստանջյան (video) 18.5 մլրդ դրամ՝ COP17-ի կազմակերպչական ծառայությունների ձեռքբերման համար Ներքին ու արտաքին փորձերով մեր ինքնությունն ուզել են, ուզում են քանդել․ Արամ Ա (video) «Հայաստանի և Թուրքիայի սահմանի փակ լինելն անտրամաբանական է». Մուրաթ Օնայ Բռնեիք ու սшտկшցնեիք դրան, էսօր էսքան չէինք խոսի․ Անաստաս Իսրայելյանը հունից դուրս եկավ (video) Նռնшկով եւ ատրճանшկով եկել էր ամառանոց՝ քեռուն սպшնելու. Փաստաբանները մանրամասներ պատմեցին (video) ԵԱՀԿ գործող նախագահը Հայաստան կժամանի Նիկո՛լ, ես էլ ասում եմ՝ ինչ ճանապարհով են դիվերսանտին ուղեկցել են Հայաստան․ Զարուհի Փոստանջյան (video) Արարատ Միրզոյանի խոսքում այդ ամենը չկա, կա միայն շատ թափանցիկ տողատակը. քաղաքագետ Որքան աշխատավարձ է քաղաքապետարանից ստացել Սուրեն Գրիգորյանը, որն արդեն չի բավականացնում. 24news.am
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am