Նախկին ռեկտորն ուզում է «ռեինկարնացվե՞լ»

«Փաստ» թերթը գրում է. «Այսօր Շիրակի պետական համալսարանում տեղի է ունենալու հոգաբարձուների խորհրդի նիստ: Ի թիվս այլ հարցերի, ՇՊՀ հիմնադրամի ռեկտորի ընտրության կանոնակարգի փոփոխությունների առաջարկներն են քննարկվելու և հաստատվելու: Խոսակցություններ կան, որ ՇՊՀ ռեկտորի թափուր պաշտոնի համար պայքարելու է նաեւ ՄԻԱԿ անդամ, նախկին ԱԺ պատգամավոր Նաիրա Կարապետյանի մայրը՝ Թամարա Մելիքյանը, ով ընդամենը մի քանի տարի առաջ է Գյումրիի մանկավարժական համալսարանի օտար լեզուների ֆակուլտետի դեկանի պաշտոնում ընտրվել: Համալսարանի դասախոս Գագիկ Համբարյանը, ով անկախ ամեն ինչից չի պատրաստվում մասնակցել այդ ընտրություններին, «Փաստի» հետ զրույցում նշեց, որ իր համար ռեկտորի նախընտրելի թեկնածուն Հովհաննես Խորիկյանն է, իսկ թե ուրիշ ինչ թեկնածուներ կարող են լինել, այս պահին չգիտի: «Որքանով ես նկատում եմ, Սահակ Մինասյանի թիմը ինստիտուտում շատ ակտիվ գործունեություն է ծավալում: Այդկերպ պարոն Մինասյանը տարբեր մարդկանց դեմքով փորձում է մասնակցել ընտրություններին: Բայց ամենակարեւորն այն է, որ ռեկտորի պաշտոնում այնպիսի անձնավորություն ընտրվի, ով նախկին ռեկտորից անկախ կլինի: Ես կարծում եմ, որ պետք է կանխվի նրա մարդկանց ընտրվելը, քանի որ նրանք ամեն ինչ անելու են նախկին ռեկտորի գործած անօրինականությունները եւ ենթադրյալ հանցագործությունները կոծկելու համար»,– ասաց Գ. Համբարյանը: Նա նաեւ հավելեց, որ Թ. Մելիքյանի հնարավոր առաջադրվել–չառաջադրվելու մասին ինքը որեւէ տեղեկություն չունի, բայց որ նա Մինասյանի ամենամտերիմն է, դրա մասին գիտեն բոլորը: «Որոշ ժամանակ անց պարզ կդառնա, թե ով ինչ ցանկություններ ունի, բայց ես մտավախություն ունեմ, որ Ս. Մինասյանը կարող է ռեինկարնացվել այլ անձի դեմքով, քանի որ նա տարբեր ուղղություններով աշխատում է եւ բազմաթիվ մոդելներ են մշակում իշխանությունն իրենց ձեռքում պահելու համար»,– ասաց Գ. Համբարյանը»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 94 անգամ
Լրահոս
Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն Մի ուշագրավ դրվագ, որ Փաշինյանն անում է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ․ Սուրեն Սուրենյանց (video) «Էդ COP17-ի մասնակիցների մեջ ինչքան լրտես ու եսիմ ինչ զահուրմար կա, էս մեր կաշվից ա հելնելու» (video) Ոստիկանական ջոկատներ են ուղարկել իմ տուն․ Զարուհի Փոստանջյանը մանրամասներ է հայտնում (video) Ուժեղացված վերահսկողություն՝ մետրոպոլիտենի բոլոր կայարաններում Ինչ ես խոսում․ 2 ադրբեջանցի հովիվ նստացնեն Արծվաշենում, այնտեղ հայ չի մնա․․․ Էդիկ Անդրեասյան (video) Իրանի փոխարտգործնախարարը ժամանել է Ադրբեջան Թուրքիան և Ադրբեջանը գրանցվե՞լ են COP17-ին մասնակցելու համար. փոխնախարարի արձագանքը (video) ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափերի խարդախության դեպք ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կայցելի Հայաստան Կրպակդ ի՞նչ է, որ Նիկոլը քեզանից չխլի․․․ դուք սպասե՛ք․ Զարուհի Փոստանջյան (video) 18.5 մլրդ դրամ՝ COP17-ի կազմակերպչական ծառայությունների ձեռքբերման համար Ներքին ու արտաքին փորձերով մեր ինքնությունն ուզել են, ուզում են քանդել․ Արամ Ա (video) «Հայաստանի և Թուրքիայի սահմանի փակ լինելն անտրամաբանական է». Մուրաթ Օնայ Բռնեիք ու սшտկшցնեիք դրան, էսօր էսքան չէինք խոսի․ Անաստաս Իսրայելյանը հունից դուրս եկավ (video) Նռնшկով եւ ատրճանшկով եկել էր ամառանոց՝ քեռուն սպшնելու. Փաստաբանները մանրամասներ պատմեցին (video) ԵԱՀԿ գործող նախագահը Հայաստան կժամանի Նիկո՛լ, ես էլ ասում եմ՝ ինչ ճանապարհով են դիվերսանտին ուղեկցել են Հայաստան․ Զարուհի Փոստանջյան (video) Արարատ Միրզոյանի խոսքում այդ ամենը չկա, կա միայն շատ թափանցիկ տողատակը. քաղաքագետ Որքան աշխատավարձ է քաղաքապետարանից ստացել Սուրեն Գրիգորյանը, որն արդեն չի բավականացնում. 24news.am
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am