Դիմում ՀՀ ոստիկանությանը, որպեսզի ապահովվի մեր անվտանգությունը Բոգոյից Հայաստանում և Վրաստանում

<<Էժան տրանսպորտ>> թիմը ֆեյսբուքյան իր էջի միջոցով դիմել է ՀՀ ոստիկանությանը. <<Էժան տրանսպորտ>> թիմը սկսել է իր գործունեությունը դեռևս 2015 թվականին` իրականացնելով ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ Հայաստանում և Վրաստանում: Շատ դժվարությամբ մեր բիզնեսը կայացնելուց հետո, բախվել ենք Հայաստանի սերժալֆիկական կրիմինալի պարագլուխներից մեկի` Բոգոյի հետ: Բիզնեսը կայացնելուց հետո նրա կողմից հնչեցված սպառնալիքների և ահաբեկումների ներքո ստիպված դադարեցրեցինք մեր` տարիներով կայացրած բիզնեսը: Մեր հանդեպ հնչած սպառնալիքները տեղի են ունեցել ոչ միայն Հայաստանում, այլ նաև Վրաստանում` նույն կրիմինալ տարրի ցուցումներով. Վրաստանում մեր ուղևորներին իջեցրել են մեքենայից, խոչընդոտել են վարորդի ազատ տեղաշարժման իրավունքը, տվել են Բոգոյի հեռախոսահամարը, որ զանգահարենք և ստանանք նրա թույլտվությունը` ճանապարհը շարունակելու համար: Այս ամենից հետո, լինելով խիստ հուսալքված վիճակում, շատերի նման պատրաստ էինք արտագաղթել և մեր պոտենցիալը օգտագործել այլ երկրում: Թավշյա հեղափոխությունից հետո կրկին վերսկսեցինք մեր գործունեությունը` ակնկալիքով, որ այլևս չենք բախվելու կրիմինալին, և մոռացանք արտագաղթի մեր մտադրությունը: Հույսով լցված` սկսեցինք բարեխղճորեն, օրինակելի կերպով հանրօգուտ մեր գործունեությունը ծավալել, սակայն նույն այդ կրիմինալը այսօր կրկին անցավ իր գործին` սպառնալիքներին: Այսօր` ժամը 17:15-ի սահմաններում ստացել եմ զանգ Բոգոյից, ով նախկին սպառնալիքների ենթատեքստով փորձեց ահաբեկել, որ մենք կրկին դադարեցնենք մեր գործունեությունը: Մեր թիմը չի ցանկանում ոչ մի տեսակի բախումներ և ցանկանում է հեռու մնալ անտեղի կոնֆլիկտներից: Մենք կողմ ենք համերաշխությանը և օրինական մրցակցային դաշտում գործելուն: Մեր մտավախությունն է, որ մեզ և մեր վարորդներին վնաս չտան ճանապարհին, ապահովվի մեր թիմի անվտանգությունը և բնականոն աշխատանքը, քանի որ այս պահին իր խոսքերի մեջ տեսնում ենք սպառնալիք, որը նախկինում նույնպես հնչեցվել է: Այսինքն, կրկնվում է նախկին սցենարը, և թվում է, թե հեղափոխության ձեռքբերումները հետընթաց են ապրում: Խնդրում ենք պատկան մարմիններին ձեռնարկել համապատասխան քայլեր` Հայաստանում և Վրաստանում մեր անվտանգությունն ապահովելու համար: Դիմումը «Էժան տրանսպորտ» թիմը հրապարակել է իր ֆեսբուքյան էջում:

դիտվել է 45 անգամ
Լրահոս
Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն Մի ուշագրավ դրվագ, որ Փաշինյանն անում է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ․ Սուրեն Սուրենյանց (video) «Էդ COP17-ի մասնակիցների մեջ ինչքան լրտես ու եսիմ ինչ զահուրմար կա, էս մեր կաշվից ա հելնելու» (video) Ոստիկանական ջոկատներ են ուղարկել իմ տուն․ Զարուհի Փոստանջյանը մանրամասներ է հայտնում (video) Ուժեղացված վերահսկողություն՝ մետրոպոլիտենի բոլոր կայարաններում Ինչ ես խոսում․ 2 ադրբեջանցի հովիվ նստացնեն Արծվաշենում, այնտեղ հայ չի մնա․․․ Էդիկ Անդրեասյան (video) Իրանի փոխարտգործնախարարը ժամանել է Ադրբեջան Թուրքիան և Ադրբեջանը գրանցվե՞լ են COP17-ին մասնակցելու համար. փոխնախարարի արձագանքը (video) ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափերի խարդախության դեպք ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կայցելի Հայաստան Կրպակդ ի՞նչ է, որ Նիկոլը քեզանից չխլի․․․ դուք սպասե՛ք․ Զարուհի Փոստանջյան (video) 18.5 մլրդ դրամ՝ COP17-ի կազմակերպչական ծառայությունների ձեռքբերման համար Ներքին ու արտաքին փորձերով մեր ինքնությունն ուզել են, ուզում են քանդել․ Արամ Ա (video) «Հայաստանի և Թուրքիայի սահմանի փակ լինելն անտրամաբանական է». Մուրաթ Օնայ Բռնեիք ու սшտկшցնեիք դրան, էսօր էսքան չէինք խոսի․ Անաստաս Իսրայելյանը հունից դուրս եկավ (video) Նռնшկով եւ ատրճանшկով եկել էր ամառանոց՝ քեռուն սպшնելու. Փաստաբանները մանրամասներ պատմեցին (video) ԵԱՀԿ գործող նախագահը Հայաստան կժամանի Նիկո՛լ, ես էլ ասում եմ՝ ինչ ճանապարհով են դիվերսանտին ուղեկցել են Հայաստան․ Զարուհի Փոստանջյան (video) Արարատ Միրզոյանի խոսքում այդ ամենը չկա, կա միայն շատ թափանցիկ տողատակը. քաղաքագետ Որքան աշխատավարձ է քաղաքապետարանից ստացել Սուրեն Գրիգորյանը, որն արդեն չի բավականացնում. 24news.am
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am