«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ համացանցային աստղ, «պոկերի արքա» Դեն Բիլզերյանի հանդիպումը Նիկոլ Փաշինյանի հետ տապալել է Քոչարյանի կրտսեր որդին՝ Լևոն Քոչարյանը: Նա անձամբ չի ճանաչել Բիլզերյանին, նրանց հանդիպումը կազմակերպել է «պոկերի արքայի» պատվիրակության կազմում գտնվող մի սփյուռքահայ:Ապա Լևոն Քոչարյանը կազմել է նրա այցի ողջ գրաֆիկը և Բիլզերյանին տարել Արցախ, որտեղից այնքան ուշ են վերադարձել, որ վարչապետի հետ հանդիպումը ձախողվել է: Արդյունքում չի կայացել նաև նախատեսված փարթին, մինչդեռ դրա կազմակերպիչները մեծ գումարներ էին ծախսել:
Ի դեպ, նույն սփյուռքահայն է Բիլզերյանին ծանոթացրել Սամվել Ալեքսանյանի հետ․ «Փարվանա» ռեստորանում կայացած խնջույքից բացի՝ խումբն այցելել է նաև «Ալեքս տեքստիլի» խանութ, որտեղ նրանց հայկական տեքստիլ են նվիրել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը