Թալինում իրադարձություններն անակնկալ ընթացք կունենան. թեկնածու եղբայներից մեկն ինքնաբացարկ կներկայացնի

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մենք արդեն գրել ենք, որ Թալինում քաղաքապետի թեկնածու են առաջադրվել գործող քաղաքապետ Սարգիս Արամյանը՝ ՀՀԿ-ի կողմից, նախկին քաղաքապետ Գուրգեն Գրիգորյանը՝ «Հայկական վերածնունդ» կուսակցությունից, նրա հարազատ եղբայրը՝ Գեւորգ Գրիգորյանը, անկուսակցական, եւ ՀՅԴ-ից առաջադրված Տիգրան Հարությունյանը։ Երեկ տեղեկացանք, որ Գրիգորյան եղբայրներից անկուսակցականը՝ Գեւորգը, ինքնաբացարկի դիմում կներկայացնի։ Նա մեր լրագրողին ասել է, որ, հաշվի առնելով գործող քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Սարգիս Արամյանի շանսերը, չի շարունակի պայքարը. «Եթե ես իմանայի, որ գոնե 60 տոկոսով շանս ունեմ, ապա չէի հանի, ճիշտ է՝ չեմ հանել, բայց երեւի կհանեմ թեկնածությունս»։ Հարցին, թե ինչով կբացատրի իր առաջադրումը՝ իմանալով, որ եղբայրը՝ Գուրգենը, «Հայկական վերածննդի» կողմից արդեն առաջադրվել է, պատասխանել է. «Եղբայրս իմ հետ չզրուցեց, ու ես ջղայնացա, դրա համար էլ էդ քայլին գնացի, եթե ինքը լավ տղա էր, պիտի իմ հետ զրուցեր, ես մեծ եղբայրն եմ»։ Թե ինչից է ջղայնացել անկուսակցական Գեւորգ Գրիգորյանը, որը քաղաքապետարանում կոմունալ բաժնի ղեկավարն է, ասել է. «Երեւի դուք գիտեք, թե ես որտեղ եմ աշխատում, ճիշտ է՝ մենք եղբայր ենք, բայց աշխատանքային կարգապահությունը մնում է մեկը»։ Ապա գովեստի խոսքեր է շռայլել գործող քաղաքապետի ու նրա ծրագրերի մասին։ Մեր ճշտող հարցին՝ այսինքն, իր առաջադրումով հավատարմությո՞ւնն է ցույց տվել «շեֆին», պատասխանել է. «Ես գործող քաղաքապետին դեմ չեմ եղել, իր աշխատանքների մեջ թերություն չեմ տեսել, մարդկային է… դրեցի, որ հանեմ ու պաշտպանեմ գործող քաղաքապետին, լա՞վ ա»։ Իսկ Ձեր եղբա՞յրը։ «Իմ ախպերն է, արյունը ջուր չի դառնում, բայց ես ընդդիմադիր կուսակցություններին չեմ հավատում, դե հերիք ա, էլի»։

դիտվել է 17 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am