Սոս Ջանիբեկյանը, Տաթև Հովակիմյանը, Սամվել Թադևոսյանը և այլք՝ Կոմիտասի կյանքի պատմությունը ներկայացնող նոր գեղարվեստական ֆիլմում

«Չերգված անցյալը». դերասան, ռեժիսոր Արման Նշանյանը շուտով կսկսի իր գեղարվեստական լիամետրաժ ֆիլմի նկարահանումները, որը ներկայացնում է Կոմիտասի կյանքի պատմությունը, հայ և թուրք աղջիկների ընկերությունն ու Համիդյան ջարդերի ժամանակահատվածը։ Պատասխանելով BlogNews.am-ի հարցերին՝ Արմանը հետաքրքիր մանրամասներ է բացահայտել ֆիլմի մասին:   - Արման, նոր գեղարվեստական լիամետրաժ ֆիլմ եք նկարահանում։ Կպատմե՞ք թեմայիընտրության մասին, ինչի՞ն է անդրադառնում ֆիլմը և ի՞նչ խնդիրներ է վեր հանում: - Թեման մեկը չէ, այլ մի քանիսը և բոլորն էլ՝ շատ կարևոր։ Պատմության հեղինակն ամերիկահայ արվեստասեր Սիրվարդ Կավուկչյանն է, որի հետ մենք մշակութային տարբեր ծրագրեր ենք իրականացրել և դեռ պետք է իրականացնենք։ Նա այս պատմությունը, որը, ինչպես ինքն է ասում, իր կյանքի ամենանպատակային գործն է, լիովին վստահել է ինձ, որ այն կյանքի բերեմ։ Ֆիլմի կարևորագույն թեմաներից առաջինն այն է, որ մենք մեր ֆիլմով ցանկանում ենք աշխարհի հանդիսատեսին ծանոթացնել մեծն Կոմիտասի կյանքին և երաժշտությանը, երկրորդ թեման, որը պատմությանը տվել է իր գեղարվեստական բնույթը և որը իրական դրվածքներից է վերցրած, ընկերական անձնանվեր սերն է երկու ընկերուհիների միջև, որոնք գալիս են տարբեր ազգություններից և կրոններից, և անտեսելով իրենց սեփական կյանքն ու անվտանգությունը՝ ընդմիշտ մնում են միմյանց հավատարիմ: Եվ իհարկե, մեր պատմության հիմքում ընկած է Անատոլիայում ապրող հայ ժողովրդի կյանքը 19-րդ դարի վերջից մինչև Համիդյան կոտորածը՝ 1894-96 թվականներին, որի ընթացքում մոտ 300 հազար հայ է կոտորվել: Հայերի ցեղասպանության մասին խոսելիս մեծամասնությունը նկատի ունի 1915թ. դեպքերը՝ չիմանալով, որ ավելի վաղ տեղի է ունեցել ևս մի մեծ ջարդ: 18581718_10155207969641544_178196245908949521_n - Խոսենք դերասանական կազմի ընտրությունից։ Գիտեմ, որ պրոֆեսիոնալ դերասաններիկողքին ինքնադրսևորվելու հնարավորություն են ստացել նաև սկսնակները: - Լավ դերասանական կազմ է հավաքված։ Կոմիտասին մարմնավորելու է Սամվել Թադևոսյանը, Տաթև Հովակիմյանը կմարմնավորի հայ աղջկան, նրա ամուսնուն` Սոս Ջանիբեկյանը, Արևիկ Գևորգյանը թուրք աղջկա դերակատարն է: Ֆիլմում կխաղան նաև Ժան Նշանյանն ու Շաքե Թուխմանյանը: Դեռևս մի քանի գլխավոր դերեր կան, որոնք հաստատված չեն: Ուզում եմ հատուկ նշել երեխաների դերակատարների մասին: Ֆիլմի առաջին կեսն ամբողջությամբ նվիրված է Սողոմոնի՝ փոքրիկ Կոմիտասի մանկությանը, և մենք ունենք երեք հրաշալի երեխաներ, որոնցից մեկն արդեն գեղարվեստական ֆիլմերում նկարահանվելու փորձ ունի, իսկ այս ֆիլմով մյուս երկուսն իրենց դեբյուտային մուտքը կանեն կինոաշխարհ: Ինձ համար, կարծում եմ, շատ յուրահատուկ պրոցես կլինի Սողոմոնի մանկության նկարահանման ընթացքը: - Ի՞նչ առանցքային կերպարներ կան ֆիլմում, որոնց մասին այս պահին կուզենայիք խոսել: - Ինչպես նշեցի, առանցքային կերպարներն այն երկու փոքրիկ աղջիկներն են՝ թուրք և հայ, որոնց մտերմությունը և ընկերական սերը հարատևում են իրենց կյանքի ամբողջ ընթացքում՝ չնայած ամենածանր դժվարություններին և արգելքներին: Մեկ այլ կարևոր կերպարներից մեկը երաժշտական տաղանդով օժտված որբուկն է՝ փոքրիկ Կոմիտասը, որի մանկության տարիների մասին նորից շատ քիչ բան գիտենք մենք բոլորս։ 18301080_10155149709741544_1611794895034258045_n - Ֆիլմում, եթե չեմ սխալվում, Կոմիտասի երաժշտությունն է հնչելու։ Ի՞նչ տեսանկյունից եքբացահայտելու վարդապետին բոլորիս համար: - Վարդապետին՝ մեծն Կոմիտասին բացահայտելու է հենց իր երաժշտությունը, և ես վստահ եմ, որ այն հոգեպես կցնցի հանդիսատեսին՝ լինի հայ, թե օտարազգի։ - Խոսենք նաև ֆիլմի բյուջեի մասին, արդյո՞ք ծախստար է: - Ցանկացած լուրջ ֆիլմ պահանջում է լուրջ ֆինանսական ներդրում: Իսկ մեր ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում 19-րդ դարում, ուստի ժամանակաշրջանի վերարտադրումն էլ ավելի մեծ ծախսեր է պահանջում: - Ե՞րբ եք նախատեսում սկսել նկարահանումները, և ի՞նչ աշխարհագրություն է այնընդգրկելու: - Նկարահանումները կսկսվեն հոկտեմբերի վերջին և գրեթե լիովին տեղի կունենան Արցախում: Ինձ համար շատ խորհրդանշական է այն փաստը, որ Համիդյան ջարդերի մասին պատմող ֆիլմը հենց այնտեղ է նկարահանվում, քանի որ հենց Արցախում մինչ օրս թշնամին փորձում է ավարտին հասցնել դեռ այն ժամանակ սկսած իր սև գործը: 10314701_10152508628586544_6719001795800228666_n.jpg - Ֆիլմը միայն հայաստանյա՞ն հանդիսատեսի համար է նախատեսված, թե՞ նպատակ ունեքնաև արտերկրի լսարանին գրավելու: - Ֆիլմի հիմքում ընկած է այս օրվա համաշխարհային ամենակարևոր հարցերից մեկը՝ կրոնական պատերազմը, որն ամենուր է, որը գրեթե միշտ էլ ժողովրդի պատերազմը չէ։ Ժողովուրդն անմեղ է, ժողովուրդը խաղաղասեր է, մարդասեր, և մենք հույս ունենք, որ այս ֆիլմը բազում կողմնակիցներ կգտնի աշխարհում և կարժանանա արտերկրի հանդիսատեսի հիացմունքին։

դիտվել է 311 անգամ
Լրահոս
Արդուկը միացնես կամ սառնարանը բացես՝ ավետում են, որ ԵՄ–ն իր շուկան գրեթե ամբողջությամբ «մերկացրել» է Հայաստանի արտահանումների համար. Հակոբ Բադալյան Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել ՌԴ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Սպերցյանի և Ռոնալդուի թիմերի միջև խաղը հետաձգվել է. հայտնի են մանրամասները Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն Մի ուշագրավ դրվագ, որ Փաշինյանն անում է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ․ Սուրեն Սուրենյանց (video) «Էդ COP17-ի մասնակիցների մեջ ինչքան լրտես ու եսիմ ինչ զահուրմար կա, էս մեր կաշվից ա հելնելու» (video) Ոստիկանական ջոկատներ են ուղարկել իմ տուն․ Զարուհի Փոստանջյանը մանրամասներ է հայտնում (video) Ուժեղացված վերահսկողություն՝ մետրոպոլիտենի բոլոր կայարաններում Ինչ ես խոսում․ 2 ադրբեջանցի հովիվ նստացնեն Արծվաշենում, այնտեղ հայ չի մնա․․․ Էդիկ Անդրեասյան (video) Իրանի փոխարտգործնախարարը ժամանել է Ադրբեջան Թուրքիան և Ադրբեջանը գրանցվե՞լ են COP17-ին մասնակցելու համար. փոխնախարարի արձագանքը (video) ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափերի խարդախության դեպք ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կայցելի Հայաստան Կրպակդ ի՞նչ է, որ Նիկոլը քեզանից չխլի․․․ դուք սպասե՛ք․ Զարուհի Փոստանջյան (video) 18.5 մլրդ դրամ՝ COP17-ի կազմակերպչական ծառայությունների ձեռքբերման համար Ներքին ու արտաքին փորձերով մեր ինքնությունն ուզել են, ուզում են քանդել․ Արամ Ա (video) «Հայաստանի և Թուրքիայի սահմանի փակ լինելն անտրամաբանական է». Մուրաթ Օնայ Բռնեիք ու սшտկшցնեիք դրան, էսօր էսքան չէինք խոսի․ Անաստաս Իսրայելյանը հունից դուրս եկավ (video) Նռնшկով եւ ատրճանшկով եկել էր ամառանոց՝ քեռուն սպшնելու. Փաստաբանները մանրամասներ պատմեցին (video) ԵԱՀԿ գործող նախագահը Հայաստան կժամանի Նիկո՛լ, ես էլ ասում եմ՝ ինչ ճանապարհով են դիվերսանտին ուղեկցել են Հայաստան․ Զարուհի Փոստանջյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am