«Հայաստանը կենտրոնացած է միայն սելֆիների, զվարճանքի, պոպուլիզմի եւ «թավշի» վրա». պոլսահայ լրագրող. Aravot.am

Այն ինչ տեղի է ունեցել Հայաստանում, չեմ անվանի հեղափոխություն: Այս մասին Aravot.am-իհետ զրույցում ասել է պոլսահայ քաղաքական լրագրող, գրող Վերճիհան Զիֆլիօղլուն, որ հրապարակումներ է պատրաստել նաեւ BBC-ի, Washington Times-ի, Le Monde-ի,  France 24-ի համար, մասնագիտական գործունեության համար արժանացել մի շարք միջազգային մրցանակների: «Որպես տարիներ շարունակ քաղաքական թեմաներով գրող պրոֆեսիոնալ լրագրող՝ ուզում եմ ասել, որ այն, ինչ տեղի է ունեցել Հայաստանում, չեմ անվանի հեղափոխություն: Պայքարի առաջին օրերին (եթե անգամ այն հեղափոխություն չանվանեմ), ես մտածում էի, որ երիտասարդ Փաշինյանը, հնարավոր է, ինչ-որ բան փոխի Հայաստանում: Այսօր, սակայն, տեսնում եմ, որ չի կարող: Հայաստանում «նոր» քաղաքականությունը հիմնված է ժողովրդականության վրա եւ ոչ թե երկրում տիրող իրականության: Ամեն օր մենք տեսնում ենք միայն Փաշինյանի սելֆիները, մինչդեռ պետք է ավելին իմանանք նրա օրակարգի վերաբերյալ: Եթե խոսում ենք հեղափոխության մասին, ապա պետք է իմանանք, որ այդ բառը դինամիկա է ենթադրում... Ես ցավում եմ, բայց սա հեղափոխություն չէ: Այսօր Հայաստանում հանրությունը հիմնականում վստահում է Փաշինյանին, սակայն մարդիկ մոռանում են, որ Փաշինյանը մեկ հոգի է, իսկ հայաստանյան խնդիրները՝ հսկայական: Հայաստանը բավականին բարդ եւ զգայուն իրավիճակում է, երկրին ավելի լուրջ քաղաքականություն է անհրաժեշտ: Փաշինյանը Կանադայի երիտասարդ վարչապետ Ջասթին Տրյուդոն չէ եւ ոչ էլ Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը, իրականում Հայաստանը լրիվ տարբեր է այդ երկրներից»,- նշել է Վերճիհան Զիֆլիօղլուն: Նա հավելել է, որ երբ տարիներ առաջ Փաշինյանը բանտում էր, ինքը բազմաթիվ հոդվածներ է գրել նրա ազատության համար ինչպես թուրքական, այնպես էլ միջազգային մամուլում: «Ես միշտ աջակցել եմ նրան: Իսկ այսօր, երբ ես արտահայտում եմ իմ պրոֆեսիոնալ կարծիքը Հայաստանի նոր համակարգի մասին, Հայաստանում ապրող որոշ հայեր «հարձակվում» են ինձ վրա, գործակալ են անվանում, որովհետեւ թուրքահայ եմ, ասում են՝ գրիր Թուրքայի մասին, ոչ թե մեր Հայաստանի: Նույնիսկ հարցականի տակ են դնում իմ սերը Հայաստանի հանդեպ: Լրագրող ընկերներիցս ոմանք, որոնց տարիներով ճանաչում եմ, ահավոր ծանր բաներ են ասում ինձ դրա համար: Ես նրանց մի բան եմ ուզում հարցնել՝ որտե՞ղ է խոսքի եւ մասնագիտական կարծիք հայտնելու ազատությունը: Ես Հայաստանի թշնամին չեմ, բայց պրոֆեսիոնալներից մեկն եմ, որը շարունակելու է արտահայտել իր կարծիքը»,- ասել է լրագրողը: Հարցին, թե, իր կարծիքով, ինչո՞վ է պայմանավորված Սփյուռքի հիացական վերաբերմունքը Նիկոլ Փաշինյանի եւ նրա թիմի հանդեպ, նա պատասխանել է. «Որպես երիտասարդ հայ՝ ես այժմ կորցրել եմ իմ հավատը, վստահությունն ինչպես Ստամբուլի հայերի, այնպես էլ սփյուռքահայերի հանդեպ: Նրանք ընդամենը ուտոպիաներ ունեն, մինչդեռ 2018-ին աշխարհը կարիք ունի ոչ միայն ուտոպիաների: Նրանք տրամադրված են սիրել Հայաստանը, եւ ես հաճախ ուզում եմ հարցնել՝ ի՞նչ իմաստ ունի այդ կերպ սիրել Հայաստանը, եթե սիրում եք ինչ-որ բան, ուրեմն նաեւ պետք է քննադատեք թերությունները: Մենք՝ հայերս, կարող ենք իսկապես ապրել քաղաքակիրթ երկրում, ունենալ Օքսֆորդի, Քեմբրիջի, Հարվարդի վկայական, բայց մեր ԴՆԹ-ն դեռեւս մնացել է այնպիսին, ինչպես գեղջուկներինը, «անատոլիացիներինը»: Վերճիհան Զիֆլիօղլուն կարծում է, որ պետք է շարունակ առաջ մղվենք, մինչդեռ հետընթաց ենք ունենում: «Տպավորություն է, որ ոք չի մտածում Հայաստանի մասին, իմ Հայաստանն ասես որբ լինի: Եթե աշխարհով մեկ սփռված հայերն իսկապես սիրեին Հայաստանը, նրանք չէին խոսի միայն քաղաքական գործիչների, կոնյակի, Ծաղկաձորի ու նման այլ բաների մասին... Ամեն ինչ կանցնի, ու Հայաստանը կկարեւորվի որպես երկիր, ոչ թե ինչ-որ բան կամ ինչ-որ մեկը, թե չէ հիմա բոլորը եւ ցանկացած կազմակերպություն միայն իր մասին է մտածում, յուրաքանչյուրն իր անձնական օրակարգն ունի»,- ասել է պոլսահայ լրագրողը: Լրագրողը Վերճիհանին հարցրել է, թե որպես քաղաքական լրագրող՝ ի՞նչ տպավորություն ստացել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հայաստանյան այցից: Լրագրողն ասել է՝ որոշ սխալներ է նկատել. «Աշխարհի առաջատար երկրի հաջողակ քաղաքական գործիչ Մերկելը կարող էր գալ Հայաստան, սակայն նա եկավ Կովկաս, եւ ոչ միայն Հայաստան: Երկրորդ՝ Մերկելն այցելեց Ծիծեռնակաբերդ, սակայն հրաժարվեց արտաբերել ցեղասպանություն բառը: Իր պարագայում դա նորմալ է, քանի որ նա մտածում է սեփական երկրի ապագայի եւ շահի մասին: Սակայն Հայաստանում ոչ ոք չխոսեց դրա մասին, որովհետեւ զբաղված էին միայն սելֆիներով: Երրորդը հետեւյալն է. երբ ես դիտում էի ուղիղ միացումը Հյուսիսային պողոտայից, ուղղակի զարմացած եւ ցնցված էի, բոլորն ուզում էին Անգելա Մերկելի հետ սելֆի ունենալ, իսկ Հայաստանի «լուսանկարը» դրսի համար աննկատ մնաց: Չորրորդ՝ Հայաստանը կարող է լինել ապահով երկիր, բայց այսօր իրականությունն այլ է: Ինչպե՞ս կարող է Փաշինյանը Մերկելի հետ փողոցում իբրեւ ընկեր զբոսնելու համար պատասխանատվություն կրել»: Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել նաեւ «պոկերի արքա» Դեն Բիլզերյանի եւ նրա եղբոր այցին ու նրանց շուրջ եղած ոգեւորությանը: «Ցավոք՝ այսօրվա Հայաստանը կենտրոնացած է միայն սելֆիների, զվարճանքի, պոպուլիզմի ու «թավշի» վրա... Կուզենայի ավելին ասել, սակայն պետք է լռեմ»,- ասել է Վերճիհան Զիֆլիօղլուն:

դիտվել է 40 անգամ
Լրահոս
Արդուկը միացնես կամ սառնարանը բացես՝ ավետում են, որ ԵՄ–ն իր շուկան գրեթե ամբողջությամբ «մերկացրել» է Հայաստանի արտահանումների համար. Հակոբ Բադալյան Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել ՌԴ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Սպերցյանի և Ռոնալդուի թիմերի միջև խաղը հետաձգվել է. հայտնի են մանրամասները Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն Մի ուշագրավ դրվագ, որ Փաշինյանն անում է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ․ Սուրեն Սուրենյանց (video) «Էդ COP17-ի մասնակիցների մեջ ինչքան լրտես ու եսիմ ինչ զահուրմար կա, էս մեր կաշվից ա հելնելու» (video) Ոստիկանական ջոկատներ են ուղարկել իմ տուն․ Զարուհի Փոստանջյանը մանրամասներ է հայտնում (video) Ուժեղացված վերահսկողություն՝ մետրոպոլիտենի բոլոր կայարաններում Ինչ ես խոսում․ 2 ադրբեջանցի հովիվ նստացնեն Արծվաշենում, այնտեղ հայ չի մնա․․․ Էդիկ Անդրեասյան (video) Իրանի փոխարտգործնախարարը ժամանել է Ադրբեջան Թուրքիան և Ադրբեջանը գրանցվե՞լ են COP17-ին մասնակցելու համար. փոխնախարարի արձագանքը (video) ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափերի խարդախության դեպք ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կայցելի Հայաստան Կրպակդ ի՞նչ է, որ Նիկոլը քեզանից չխլի․․․ դուք սպասե՛ք․ Զարուհի Փոստանջյան (video) 18.5 մլրդ դրամ՝ COP17-ի կազմակերպչական ծառայությունների ձեռքբերման համար Ներքին ու արտաքին փորձերով մեր ինքնությունն ուզել են, ուզում են քանդել․ Արամ Ա (video) «Հայաստանի և Թուրքիայի սահմանի փակ լինելն անտրամաբանական է». Մուրաթ Օնայ Բռնեիք ու սшտկшցնեիք դրան, էսօր էսքան չէինք խոսի․ Անաստաս Իսրայելյանը հունից դուրս եկավ (video) Նռնшկով եւ ատրճանшկով եկել էր ամառանոց՝ քեռուն սպшնելու. Փաստաբանները մանրամասներ պատմեցին (video) ԵԱՀԿ գործող նախագահը Հայաստան կժամանի Նիկո՛լ, ես էլ ասում եմ՝ ինչ ճանապարհով են դիվերսանտին ուղեկցել են Հայաստան․ Զարուհի Փոստանջյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am