Ռուսները դուրս են մնում խաղից, Ադրբեջանն էլ փորձում է դուրս թռչել այրվող գնացքից

«168 ժամ» թերթը գրում է. «Ադրբեջանը փորձում է «դուրս թռչել այրվող գնացքից», եւ պատահական չէ, որ Բաքուն առաջինն աջակցեց Կասպրշիկի նախաձեռնությանը: Ադրբեջանը հասկանում է, որ այս ամենից կերոսինի հոտ է գալիս, իրավիճակը կտրուկ կերպով փոխվում է ընդդեմ Ադրբեջանի, Թուրքիան անսպասելիորեն անդունդն է գլորվում, Ադրբեջանը հայտնվել է Ռուսաստանի, Իրանի եւ խորտակվող Թուրքիայի միջեւ»,- մեր թղթակցի հետ զրույցում այս մասին է ասել ռուս վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը` անդրադառնալով Վաշինգթոնում հնարավոր համարվող Սարգսյան-Ալիեւ հանդիպմանն ընդառաջ՝ Ադրբեջանի` Արեւմուտքին հաճոյանալու քայլերին: Ըստ Տարասովի, եթե Վաշինգթոնում երկու երկրների նախագահների հանդիպում կայանա, դա կլինի բեմականացում: «Իմ տեղեկություններով` ամերիկացիները կարգավորման հստակ պրոյեկտ չունեն: Միակ բանը, որ կարող է լինել, քանի որ Ադրբեջանն ու Հայաստանն աջակցեցին Կասպրշիկի ծրագրին, հնարավոր է, որ պայմանավորվեն հաշտության համաձայնագիր կնքելու վերաբերյալ: Բայց Ադրբեջանը խոսում է 1994թ. տարբերակի մասին, բայց այդ համաձայնագիրն ու արձանագրությունը ստորագրել էին Բաքուն, Ստեփանակերտն ու Երեւանը: Իսկ ինչպե՞ս են նրանք ստորագրելու համաձայնագիր առանց Ստեփանակերտի այսօր: Բոլոր հարցերում մեթոդոլոգիական ձախողումներ են: Ադրբեջանը պարզապես փորձում է նոր խաղադրույքներ անել»,- ասել է Ստանիսլավ Տարասովը: Հիշեցնենք, որ մարտի 31-ին Վաշինգթոնում կայանալու է Միջուկային անվտանգության հարցերով չորրորդ գագաթաժողովը, որին մասնակցելու են նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները: Արեւմտյան փորձագիտական շրջանակներում տեսակետ կա, որ իր նախագահության երկրորդ ժամկետի վերջում գտնվող Բարաք Օբաման կարող է օգտագործել այդ առիթը` Սարգսյան-Ալիեւ հանդիպում կազմակերպելու եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում բեկում մտցնելու համար: Որքանո՞վ են արդարացված այդ սպասելիքները, դժվար է ասել: Սակայն, դատելով առանց Ռուսաստանի մասնակցության ղարաբաղյան համակարտության կարգավորման գործընթացում որեւէ տեղաշարժ արձանագրելու հնարավորության վերաբերյալ Կրեմլին մոտ կանգնած ռուս փորձագետների ջղաձիգ մոտեցումներից՝ առնվազն չպետք է բացառել, որ Վաշինգթոնում իսկապես կարող է էական ինչ-որ քայլ կատարվել հակամարտության կարգավորման ուղղությամբ»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 3 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am