«Մեծ պատիվ է զինվորական փորձառությունս ծառայեցնել հայրենիքիս». Դեն Բիլզերյան. նկարներ

Համացանցի աստղն Արցախ է եկել ընտանիքի անդամների և ընկերների ուղեկցությամբ: Արցախում նրա առաջին կանգառը հրաձգարանում էր, որտեղ նա զենքի տարբեր զինատեսակներից կատարել է հրաձգություն: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Դեն Բիլզերյանն ասաց, որ Արցախում ամեն ինչ հրաշալի է և նա պարզապես ցանկանում էր լինել իր հայրենքում ու լավ ժամանակ անցկացնել: Խոսելով Հայասատանում զինվորական հաշվառման անցնելու մասին, Դ. Բիլզերյանն ասաց. «Ես զինվորական փորձ ունեմ, և մեծ պատիվ է այդ փորձառությունը ծառայեցնել հայրենիքիս»: Հրաձգարանից հետո Դեն Բիլզերայնն այցելել է «Մենք ենք մեր լեռները» հուշարձան: Դեն Բիլզերյանի հայրը՝ Փոլ Բիլզերյանն ասաց, որ իր նախնիները Ցեղասպանությունից հետո գաղթել են ԱՄՆ Արևմտյան Հայաստանի Խարբերդ նահանգից: «Արցախը մեծ պատմություն ունեցող վայր է, և ես շատ ուրախ եմ, որ իմ որդիների հետ գտնվում եմ այստեղ: Ես շատ կցանկանայի, որ Արցախում պատերազմ չլինի, և ադրբեջանցիները հասկանան և ճանաչեն, որ սա հայկական հող է»,- ասել է Փ. Բիլզերյանը: Դեն Բիլզերյանի եղբայրն՝ Ադամ Բիլզերյանն էլ իր հերթին ասաց, որ իրեն Արցախում շատ լավ է զգում, քանի որ հայ է և հայկական ազգանուն է կրում: «Այստեղ ամեն ինչ հիանալի է: Սակայն շատ վատ է, որ ադրբեջանցիները փորձում են այստեղ անընդհատ վտանգի տակ պահել»,- նշել է Ա. Բիլզերյանը:

դիտվել է 228 անգամ
Լրահոս
Անթիլիասի Մայրավանքում նշվել է Արամ Ա Վեհափառի գահակալության 31-ամյակը Ողբերգական ավտովթար՝ Երևանում. վարորդի կյանքը փրկել չի ստացվել ԱԱ-2026-ի ֆավորիտները՝ ըստ սուպերհամակարգչի Վրաերթ՝ Երևանում․ հետիոտնի կյանքը փրկել չի հաջողվել Ինչո՞ւ է Ցեղասպանության հիշատակին մոտենում Գազայի արյունով ձեռքերը ունեցողը․ քաղաքագետ Գյումրի քաղաքի տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել. կա զnհ Պատկան մարմինը խուսափում է գնահատական տալ Ռոբերտ Քոչարյանի տեսանյութի արտահոսքին օդանավակայանից Խմբային փուլն ավարտված է. հայտնի են 1/16 եզրափակիչի բոլոր զույգերն ու խաղացանկը Ի՞նչ անել, որ Հայոց ցեղասպանության հարցը մեկընդմիշտ դադարի սոսկ քաղաքական շահարկումների առիթ լինել Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ Կրկնակի վերանորոգված ճանապարհին ասֆալտի կարկատաններ կան. լրագրող Առեղծվածային դեպք՝ Երևանում․ հայտնաբերվել է Եգիպտոսի քաղաքացու մարմինը Ռոնալդուի անսպասելի քայլը միքստ-գոտում Փաշինյանն ու Ալիևը հեգնում են հայ հանրությանը․ ադրբեջանագետ Պարզվել են գետից դուրս բերված և որոնվող ջրահեղձ եղածների ինքնությունները Հրազդանում «Opel Astra»-ն բшխվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին․ կա վիրшվոր Սևան-Գեղամավան ճանապարհին ծանր վթար է գրանցվել Մեսսին գրում է ԱԱ-ների նոր պատմություն Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը Իսրայելի գլխավոր ձեռքբերումը Նեթանյահուն աջակցում է Հայոց ցեղասպանության ճանաչմանը Տարադրամի փոխարժեքները` այսօր
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am