Հրազդանը բացահայտում է ընդդիմադիրներին

«Ժողովուրդը» գրում է. «Ապրիլի 17-ին Հրազդանում կայանալիք համայնքի ղեկավարի ընտրությունները կազմակերպող տեղամասային ընտրական հանձնաժողովներում անդամներ նշանակելու գործընթացի ժամկետի ավարտին չնայած մեկ օր դեռ կա՝ մինչ վաղը, այնուամենայնիվ, արդեն ակնհայտ է, որ ընդդիմադիր քաղաքական ուժերը տեղամասային հանձնաժողովներում իրենց տեղերը չեն զիջելու Հրազդանում քաղաքապետի թեկնածու առաջադրված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանին: Մասնավորապես, ՀԱԿ կուսակցությունը, որը փաստացի տնօրինում է համանուն խմբակցությանն հասանելիք տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամի տեղերը, հրաժարվել է Միքայելյանի թիմի ներկայացուցիչներին նշանակել` պատճառաբանելով, թե իրենց անդամներին են նշանակելու, որոնք կապահովեն ընտրությունների օրինական ընթացքը: Գրեթե նույն պատճառաբանությամբ Սասուն Միքայելյանի թիմակիցներին ՏԸՀ անդամ նշանակելուց հրաժարվեց նաեւ օրումեջ իշխանափոխությամբ սպառնացող «Ժառանգություն» կուսակցությունը: Երբ խնդրին մոտենանք բարոյական տեսանկյունից, քաղաքական դաշտի խաղացողները, առավել եւս ընդդիմադիր դիրքերից հանդես եկողները, պարտավոր էին աջակցել Սասուն Միքայելյանին: Եթե իրապես ընդդիմություն են: Բայց Հրազդանի ընտրություններն ընդդիմադիր կուսակցություններին բացահայտելու յուրօրինակ «լակմուսի թուղթ» են դարձել: Եւ պարզվում է՝ ընդդիմադիրները ընդդիմադիր են միայն մայրաքաղաքում, հարթակներում եւ ամբիոնների մոտ, իսկ տարածքներում կարող են մի քանի հարյուր դոլարով «մարդ վաճառել»»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 40 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am