Արտակարգ իրավիճակ Արմավիրի մարզում

Երեկ՝ օգոստոսի 26-ին, Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Արևմտյան 108 թաղամասի մի խումբ բնակիչներ հավաքվել էին իրենց համար արդեն պատուհաս դարձած «քարե դար« հիշեցնող ճանապարհին ու բողոքի ձայն էին բարձրացնում, որպեսզի Արմավիրի մարզպետարանն ու Արմավիրի քաղաքապետարանի նորընտիր ղեկավարները տեսնեն, թե ինչպիսի անմարդկային պայմաններում են թաղամասի բնակիչներն ապրում: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին. «Նախորդ իշխանությունների օրոք բազմաթիվ անգամ բարձրաձայնել ենք մեր թաղամասում տիրող վատ պայմանների մասին: Ունենք գազի, խմելու ու ոռոգման ջրի խնդիրներ: Ճանապարհները կռվի դաշտ են հիշեցնում, ասես՝ խրամատներով անցնենք: Մութն ընկնելուն պես չենք համարձակվում դուրս գալ: Աղբահանությունը լրիվ բարձիթողի է մատնված: Ամեն անգամ բարձրաձայնելուց հետո նախկին մարզպետ Աշոտ Ղահրամանյանի ցուցումով չինովնիկները գալիս էին, մեր ականջներին լափշա էին կախում, խոստանում էին, որ խնդիրները կլուծվի, սակայն ստացվում էր՝ էշ մի սատկի, գարուն կգա: Հիմա խնդրում ենք նորընտիր մարզպետ Գագիկ Միրիջանյանին, Արմավիրի քաղաքապետի պաշտոնակատարին, որպեսզի չմոռանան մեր թաղամասի մասին, որ գոնե կամաց- կամաց «խելքի բերեն» նաև մեր թաղամասը: Հակառակ դեպքում՝ մեր թաղամասի անունը դնելու ենք «Մենք ապրում են Հայաստանի քարե դարում»:

դիտվել է 49 անգամ
Լրահոս
Ֆուտբոլից անդին. քաղաքականությունը ներխուժել է աշխարհի առաջնություն Հայոց ցեղասպանության ճանաչումը պետք է ողջունել, բայց ոչ օգտագործել որպես քաղաքական գործիք․ Խաչիկյան Մեծ ուրախություն․ հավատացյալները հնարավորություն կունենան հանդիպել Բագրատ Սրբազանին Մայր Աթոռում Անթիլիասի Մայրավանքում նշվել է Արամ Ա Վեհափառի գահակալության 31-ամյակը Ողբերգական ավտովթար՝ Երևանում. վարորդի կյանքը փրկել չի ստացվել ԱԱ-2026-ի ֆավորիտները՝ ըստ սուպերհամակարգչի Վրաերթ՝ Երևանում․ հետիոտնի կյանքը փրկել չի հաջողվել Ինչո՞ւ է Ցեղասպանության հիշատակին մոտենում Գազայի արյունով ձեռքերը ունեցողը․ քաղաքագետ Գյումրի քաղաքի տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել. կա զnհ Պատկան մարմինը խուսափում է գնահատական տալ Ռոբերտ Քոչարյանի տեսանյութի արտահոսքին օդանավակայանից Խմբային փուլն ավարտված է. հայտնի են 1/16 եզրափակիչի բոլոր զույգերն ու խաղացանկը Ի՞նչ անել, որ Հայոց ցեղասպանության հարցը մեկընդմիշտ դադարի սոսկ քաղաքական շահարկումների առիթ լինել Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ Կրկնակի վերանորոգված ճանապարհին ասֆալտի կարկատաններ կան. լրագրող Առեղծվածային դեպք՝ Երևանում․ հայտնաբերվել է Եգիպտոսի քաղաքացու մարմինը Ռոնալդուի անսպասելի քայլը միքստ-գոտում Փաշինյանն ու Ալիևը հեգնում են հայ հանրությանը․ ադրբեջանագետ Պարզվել են գետից դուրս բերված և որոնվող ջրահեղձ եղածների ինքնությունները Հրազդանում «Opel Astra»-ն բшխվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին․ կա վիրшվոր Սևան-Գեղամավան ճանապարհին ծանր վթար է գրանցվել Մեսսին գրում է ԱԱ-ների նոր պատմություն Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am