Յոլա գնալու ռեժիմը պետք է հանենք, հերիք է՝ ինչքան յոլա գնացինք. Նիկոլ Փաշինյան

Արդեն տեղեկացրել ենքոր վարչապետ Նիկոլ Փաշինյանը  շրջայց է կատարում Գումի շուկայում՝ ծանոթանալու համար գյուղմթերքի գներին: Նա ահազանգեր էր ստացել, որ գյուղմթերքի գները թանկացել են: «Յոլա գնալու ռեժիմը պետք է հանենք, հիմա առաջ գնալու ժամանակն է, հերիք է՝ ինչքան յոլա գնացինք: Լոլիկն 800 դրամո՞վ եք վաճառում, այս սեզոնին տարօրինակ է: Տարօրինակ է, որ այս սեզոնին ջերմոցի լոլիկ է հայտնվել շուկայում: Իսկ տանձը 300-ից 2000 դրամով է վաճառվում:»,- Գումի շուկայի վաճառողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը  , ինչին ի պատասխան վաճառողները տեղեկացրին, որ լոլիկի գինը տատանվում է 150-1000 դրամ՝ կախված որակից: Հարց ու պատասխանի ժամանակ վարչապետին հայտնեցին, որ բացի լոլիկից նաև թանկացել է վարունգը, ձմերուկը, սմբուկը: «Գյուղացիները թանկ են տալիս, թանկ ենք վաճառում: Բայց պատճառը եղանակն է, այս տարի շոգ էր, շոգը ամեն ինչ վառեց»,- ասացին վաճառողները: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պետք է աշխատել գյուղմթերքի գների նվազեցման ուղղությամբ. «Հիմա խնդիր չկա գների վրա ազդելու, բայց քաղաքականության միջոցով երկարաժամկետ հատվածում պետք է փորձել գները նվազեցնել»,-ասաց վարչապետը: Շուկայի մեկ այլ վաճառողից, ով իր սեփական արտադրանքն էր վաճառում, վարչապետը հետաքրքրվեց, թե բարեկեցության ինչ մակարդակ ունի իր ընտանիքը. «6000 մ հող ունենք, միջին մակարդակի ենք ապրում: Այս տարի լավ չէ, մի քիչ էլ առևտուրը նստել է: Ժողովուրդն ավելի շատ սուպերմարկետներից է առևտուր անում, ոչ թե շուկաներից: Մենք էլ չենք մեր ապրանքը վաճառել»,- ասաց գյուղացին:

դիտվել է 128 անգամ
Լրահոս
Ֆուտբոլից անդին. քաղաքականությունը ներխուժել է աշխարհի առաջնություն Հայոց ցեղասպանության ճանաչումը պետք է ողջունել, բայց ոչ օգտագործել որպես քաղաքական գործիք․ Խաչիկյան Մեծ ուրախություն․ հավատացյալները հնարավորություն կունենան հանդիպել Բագրատ Սրբազանին Մայր Աթոռում Անթիլիասի Մայրավանքում նշվել է Արամ Ա Վեհափառի գահակալության 31-ամյակը Ողբերգական ավտովթար՝ Երևանում. վարորդի կյանքը փրկել չի ստացվել ԱԱ-2026-ի ֆավորիտները՝ ըստ սուպերհամակարգչի Վրաերթ՝ Երևանում․ հետիոտնի կյանքը փրկել չի հաջողվել Ինչո՞ւ է Ցեղասպանության հիշատակին մոտենում Գազայի արյունով ձեռքերը ունեցողը․ քաղաքագետ Գյումրի քաղաքի տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել. կա զnհ Պատկան մարմինը խուսափում է գնահատական տալ Ռոբերտ Քոչարյանի տեսանյութի արտահոսքին օդանավակայանից Խմբային փուլն ավարտված է. հայտնի են 1/16 եզրափակիչի բոլոր զույգերն ու խաղացանկը Ի՞նչ անել, որ Հայոց ցեղասպանության հարցը մեկընդմիշտ դադարի սոսկ քաղաքական շահարկումների առիթ լինել Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ Կրկնակի վերանորոգված ճանապարհին ասֆալտի կարկատաններ կան. լրագրող Առեղծվածային դեպք՝ Երևանում․ հայտնաբերվել է Եգիպտոսի քաղաքացու մարմինը Ռոնալդուի անսպասելի քայլը միքստ-գոտում Փաշինյանն ու Ալիևը հեգնում են հայ հանրությանը․ ադրբեջանագետ Պարզվել են գետից դուրս բերված և որոնվող ջրահեղձ եղածների ինքնությունները Հրազդանում «Opel Astra»-ն բшխվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին․ կա վիրшվոր Սևան-Գեղամավան ճանապարհին ծանր վթար է գրանցվել Մեսսին գրում է ԱԱ-ների նոր պատմություն Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am