Ողբերգական դեպք Գեղարքունիքի մարզում. սեփական տանը հայտնաբերվել է Մարտունու թիվ 2 հիմնական դպրոցի տնօրենի կախված դին

Օգոստոսի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում, ոստիկանության Մարտունու բաժին ահազանգ է ստացվել, որ Մարտունի քաղաքի Պռոշյան 6-րդ շենքի 29 բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսազանգերին: Ինպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված տեղեկությունը փոխանցվել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար-ծառայության Մարտունու թիվ 33 հրշեջ-փրկարարական ջոկատ: Մինչ փրկարարները կժամանեին, ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Արման Մելքոնյանի գլխավորությամբ, բացել են նշված բնակարանի դուռը, որտեղ ննջասենյակից դեպի լոգարան տանող հատվածում հայտնաբերել են տանտիրոջ՝ 38-ամյա Նաիրի Մովսեսյանի՝ երկաթե խողովակից կախված դին: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության պետ Արտավազդ Ղազարյանը և նույն վարչության Մարտունու քննչական բաժնի պետ Արթուր Ավագյանը: Ժամանել է նաև ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Շմավոնյանը: Գ. Շամշյանի տեղեկություններով, ահազանգողը եղել է Ն. Մովսեսյանի կինը: Ն. Մովսեսյանը աշխատում էր Մարտունու թիվ 2 հիմնական դպրոցում՝ որպես տնօրեն, խնամքին ուներ 2 անչափահաս երեխա. տղա և աղջիկ: Փաստի առթիվ Մարտունու քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 74 անգամ
Լրահոս
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է միասնական եվրոպական բանակ ստեղծելու անհրաժեշտության մասին Ադրբեջանը թիրախավորում է Հայաստանի էկոհամակարգերը․ ԱԺ պատգամավորը COP 17-ին Այս դիրքորոշման մեջ է մեր Եկեղեցին տեսնում իր հեղինակությունը․ Գարեգին Բ Թուրքիա-ԵՄ առևտրի ծավալը Արդուկը միացնես կամ սառնարանը բացես՝ ավետում են, որ ԵՄ–ն իր շուկան գրեթե ամբողջությամբ «մերկացրել» է Հայաստանի արտահանումների համար. Հակոբ Բադալյան Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել ՌԴ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Սպերցյանի և Ռոնալդուի թիմերի միջև խաղը հետաձգվել է. հայտնի են մանրամասները Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն Մի ուշագրավ դրվագ, որ Փաշինյանն անում է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ․ Սուրեն Սուրենյանց (video) «Էդ COP17-ի մասնակիցների մեջ ինչքան լրտես ու եսիմ ինչ զահուրմար կա, էս մեր կաշվից ա հելնելու» (video) Ոստիկանական ջոկատներ են ուղարկել իմ տուն․ Զարուհի Փոստանջյանը մանրամասներ է հայտնում (video) Ուժեղացված վերահսկողություն՝ մետրոպոլիտենի բոլոր կայարաններում Ինչ ես խոսում․ 2 ադրբեջանցի հովիվ նստացնեն Արծվաշենում, այնտեղ հայ չի մնա․․․ Էդիկ Անդրեասյան (video) Իրանի փոխարտգործնախարարը ժամանել է Ադրբեջան Թուրքիան և Ադրբեջանը գրանցվե՞լ են COP17-ին մասնակցելու համար. փոխնախարարի արձագանքը (video) ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափերի խարդախության դեպք ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կայցելի Հայաստան Կրպակդ ի՞նչ է, որ Նիկոլը քեզանից չխլի․․․ դուք սպասե՛ք․ Զարուհի Փոստանջյան (video) 18.5 մլրդ դրամ՝ COP17-ի կազմակերպչական ծառայությունների ձեռքբերման համար Ներքին ու արտաքին փորձերով մեր ինքնությունն ուզել են, ուզում են քանդել․ Արամ Ա (video) «Հայաստանի և Թուրքիայի սահմանի փակ լինելն անտրամաբանական է». Մուրաթ Օնայ Բռնեիք ու սшտկшցնեիք դրան, էսօր էսքան չէինք խոսի․ Անաստաս Իսրայելյանը հունից դուրս եկավ (video) Նռնшկով եւ ատրճանшկով եկել էր ամառանոց՝ քեռուն սպшնելու. Փաստաբանները մանրամասներ պատմեցին (video) ԵԱՀԿ գործող նախագահը Հայաստան կժամանի
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am