Սկանդալներ Բաքու այցից առաջ. գա՞զ, թե՞ պատիժ Մերկելից

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի այցը ամփոփիչ կետը Հարվային Կովկասում կլինի Ադրբեջանը, ուր նա կժամանի օգոստոսի 25-ին: Մերկելի այցն այս երկիր արդեն ստվերվել է այն բանից հետո, երբ Ադրբեջանի իշխանությունները այցագիր չտվեցին Բունդեսթագի պատգամավոր Ալբերտ Վայլերին, (որը պետք է ուղեկցեր Մերկելին)՝ պատճառաբանելով, որ 2014թ. և 2016թ. նա եղել է Լեռնային Ղարաբաղում և գտնվում է Ադրբեջանի ԱԳՆ «սև ցուցակում»: Գերմանական Bild պարբերականի տվյալներով՝ Գերմանիայի ԱԳՆ-ն ամբողջ օգոստոս ամսվա ընթացքում փորձում էր հարթել իրավիճակը Վայլերի այցի հետ կապված, սակայն, այս փորձերը հաջողությամբ չպսակվեցին: «Ադրբեջանի իշխանությունների դիրքորոշումը ափսոսանք է առաջացնում և չի նպաստում Լեռնային Ղարաբաղի շուրջ երկխոսությանը»,- ավելի վաղ ասել էր Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆան Զայբերտը: Այնուամենայնիվ շատ փորձագետներ կարծում են, որ Մերկելի այցը Բաքու կարող է լինել նրա շրջագայության ամենակարևոր կետը: Ադրբեջանն առանձնահատուկ հարաբերություններ ունի Եվրամիության հետ: Ալիևը Եվրամիության վրա ատամ ունի, նա իր պատճառներն ունի: Բայց ի տարբերություն Վրաստանի և Հայաստանի՝ Ադրբեջանը ռեսուրսներ ունեցող երկիր է: Այս տարվա մայիսին Ադրբեջանը կգործարկի Հարավային գազային միջանցքը, որով նախատեսվում է ենթակառուցվածքներ ստեղծել ադրբեջանական գազը Եվրոպա հասցնելու համար: Նախագծի արժեքը գնահատվում է ավելի քան 40 մլրդ դոլար: Մերկելը շահագրգռված է, որպեսզի ինչպես ժամանակին «Հյուսիսային հոսքով», այս խողովակաշարով էլ հոսի տաջիկական և իրանական գազ: Հետևաբար, այս այցի առաջնահերթությունը էներգետիկան է»: Սակայն Մերկելի այցից առաջ սկանդալային պատմություններ ի հայտ եկան.. Կանցլերի պատվիրակության կազմում ընդգրկված՝ Բունդեսթագի պատգամավոր Ալբերտ Վայլերն ավելի վաղ Արցախ այցելելու համար, հայտնվել էր Բաքվի, այսպես կոչված՝ «սև ցուցակում»: 52-ամյա Վայլերը Գերմանիայի Քրիստոնեա-ժողովրդավարական միության՝ Անդրկովկասի հետ համագործակցության խորհրդարանական խմբի անդամ է։ Նա Գերմանիայի կառավարության պատվիրակության կազմում 2014 և 2016թթ. այցելել է ԼՂ։ Հայտնի է, որ Գերմանիայի ԱԳ նախարարությանը տևական բանակցություններից հետո անգամ չի հաջողվել հարթել այս խնդիրը: Վայլերի փոխարեն Մերկելի հետ Բաքու կմեկնի պատգամավոր Յոհան Վադեփուլը: Մերկելի այցը չմեկնարկած՝ արդեն իսկ դարձել է դիվանագիտական սկանդալի պատճառ Բաքվի և Բեռլինի միջև. Ադրբեջանը հրաժարվել էր մուտքի արտոնագիր տալ կանցլերի պաշտոնական պատվիրակության անդամ, Մերկելի կուսակից, Բունդեսթագի պատգամավոր Ալբերտ Վայլերին՝ պատճառաբանելով, թե նա ժամանակին այցելել է Ղարաբաղ՝ առանց Բաքվի թույլտվության: Ադրբեջանի այս քայլը մեծ աղմուկ է բարձրացրել Գերմանիայում։ «Որևէ բանի հետ չհամեմատվող վիրավորանք է, երբ բռնապետական վարչակազմը հրավիրում է Գերմանիայի կանցլերին ու միաժամանակ թելադրում,՝ ով պետք է լինի նրա պատվիրակության կազմում, ով՝ ոչ», հաղորդել էր գերմանական ռադիոկայաններից մեկի թղթակիցը՝ հավելելով, որ Մերկելը պետք է մերժեր հանդիպումն ավտորիտար Ալիևի հետ: Նույնն են պնդում նաև Բունդեսթագի պատգամավորները, ընդ որում, ոչ միայն ընդդիմադիր ճամբարից, այլև կոալիցիայի անդամ կուսակցություններից: «Գործնականում օտարերկրյա կառավարություններն իրավունք չունեն որոշել՝ ինչ կազմ պետք է ունենա մեր պաշտոնական պատվիրակությունը, հատկապես, երբ դրանում ընդգրկված են ժողովրդավարական ճանապարհով ընտրված պատգամավորներ», - ասել է Մերկելի գործընկեր, Սոցիալ-դեմոկրատների արտաքին քաղաքականության գծով պատասխանատու Ռոլֆ Մյութցենիխը Շպիգելին՝ շարունակելով. - «Լավ կլինի, որ կանցլերը Բաքվում ոչ միայն այս հարցը բարձրացնի, այլև խոսի Ալիևի վարչակազմի կողմից Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի պատգամավորներին տրված կաշառքների մասին»։ Ընդդիմադիր «Ազատ ժողովրդավարական կուսակցության» ներկայացուցիչ Բիյան Ջիր Սարայն էլ միջադեպը որակել է որպես դիվանագիտական սկանդալ՝ պնդելով՝ «եթե կանցլերն այս մասին Բաքվում հրապարակավ չխոսի, կվարկաբեկի ողջ Բուդեսթագը»: Քննադատության թիրախում հայտնված Մերկելը խոստացել է, որ Բաքվում չի մոռանա այս մասին և կքննադատի Ադրբեջանի դիրքորոշումը: Մինչ այդ փորձագետները փաստում են՝ որքան էլ միջադեպը տհաճ ու անցանկալի է, Մերկելը դժվար թե հրաժարվի Բաքվում նախատեսված բանակցություններից: «Ռոյթերզ»-ը, մասնավորապես, պնդում է, թե Գերմանիայի կանցլերն Ադրբեջան է մեկնում գազի մատակարարումների շուրջ բանակցելու, ինչն առավել հրատապ է դարձել հիմա, երբ Միացյալ Նահանգներն ընդդիմանում է Ռուսաստանից գազ ստանալու՝ «Հյուսիսային հոսք 2» խողովակաշարի կառուցմանը: «Վայլերի անունն ընդգրկված է Ադրբեջանի համար անցանկալի անձանց ցուցակում, քանի որ նա ապօրինի այցելել է Ադրբեջանի գրավյալ տարածքներ՝ 2014-16թթ.»,-ասել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Հիքմեթ Հաջիևը: Ավելին՝ գերմանական թերթերը գրում են, թե Բաքուն սպառնացել է անգամ ձերբակալել գերմանացի պատգամավորին, եթե վերջինս, այնուամենայնիվ, ժամանի Ադրբեջան: «52-ամյա Վայլերը որևէ մեղք չի գործել, սակայն հայտնվել է մի ճգնաժամի կենտրոնում, որի պատճառով կանցլեր Մերկելը կարող էր չեղարկել այցն Ադրբեջան»,- գրել է գերմանական «Մաննհեիմեր Մորգենը»: Թերթերը գրում են, որ այս հարցի շուրջ Գերմանիայի կառավարությունն օրեր շարունակ բանակցել է Ադրբեջանի դեսպանի հետ, սակայն ապարդյուն: Ի վերջո երեկ, կանցլերի խոսնակը հայտարարել է, որ Մերկելն, այդուամենայնիվ, կմեկնի Ադրբեջան, բայց միջադեպն անարձագանք չի մնա: «Անգելա Մերկելն, անպայման, կանդրադառնա այս հարցին և կընդգծի, որ նման դիրքորոշումը չի նպաստում Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ երկխոսությանը»,- ասել է Գերմանիայի կառավարության խոսնակ Շտեֆֆեն Զայբերթը, հավելելով․ «Դաշնային կառավարության տեսանկյունից Ադրբեջանի այդ դիրքորոշումը ափսոսանքի է արժանի»: Վերջինս տեղեկացրել է նաև, որ կանցլերը որոշել է ուժի մեջ թողնել Բաքու կատարելիք այցը՝ Վայլերի հետ խոհրդակցություններից հետո միայն: Ինքը՝ Ադրբեջանի «սև ցուցակում» ընդգրկված գերմանացի պատգամավորը «Ռոյթերզին» պատմել է. «Մենք կանցլերի հետ քննարկեցինք և եկանք համաձայնության, որ պետք չէ չեղարկել հանդիպումները, անհրաժեշտ է մնալ բաց երկխոսության մեջ՝ առկա տարաձայնությունները քննարկելու համար: Բայց Կանցլերը խոստացավ Բաքվում հստակորեն քննադատել Իլհամ Ալիևին՝ ինձ մուտքի արտոնագիր չտալու համար»: Գերմանացի պատգամավորի այս հայտարարություններից հետո Ադրբեջանի ԱԳՆ-ն պնդել է, թե Բաքուն կառուցողական է տրամադրված և անգամ պատրաստ է հանել նրան «սև ցուցակից», եթե Վայլերը ներողություն խնդրի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնավարությունը չհարգելու՝ իր քայլերի համար: «Բունդեսթագի» պատգամավորը, սակայն, ոչ միայն նման ցանկություն չի հայտնել, այլև պնդել է․ «Ադրբեջանն իրեն վեր է դասում ժողովրդավարությունից»: «Ժողովրդավարական ճանապարհով ընտրված պատգամավորի առջև դռներ փակելը ժողովրդավարության հետ ոչ մի աղերս չունի»,- ասել է նա «Բիլդին», հավելելով․ «Ես շատ մտահոգված եմ տարածաշրջանում ստեղծված իրավիճակով և կուզեի միջնորդի դեր ստանձնել ու աջակցել խաղաղության հաստատմանը»: «Տագեշպիգելն», իր հերթին, փաստում է, որ առանց այս խնդրի էլ Բաքուն լինելու էր Մերկելի այցի ամենաբարդ կանգառը: «Ադրբեջանը ռազմավարական ու էներգետիկ առումով կարևոր գործընկեր է, պնդում են Գերմանիայի կառավարությունում, սակայն իրավապաշտպանները հիշեցնում են, որ երկիրը ղեկավարում է բռնապետ Իլհամ Ալիևը, ով իշխանությունը ժառանգել է հորից՝ 2003-ին»,- գրում է գերմանական պարբերականը՝ մեջբերելով ադրբեջանցի լրագրող Էմին Հուսեյնովի խոսքերը. «Ադրբեջանն աշխարհի միակ երկիրն է, որտեղ նախագահն իր կնոջը կարգել է փոխնախագահ»: Ի դեպ, «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին կոչ է արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ առաջիկա հանդիպմանը պահանջել ազատ արձակել Ադրբեջանում բանտարկված լրագրողներին: Այս մասին հաղորդում է Deutsche Welle ռադիոկայանը: Լրագրողական միջազգային կազմակերպության հայտարարությունում նշված է, որ Ադրբեջանը ամենաշատ լրագրողներ բանտարկած երկիրն է՝ ճաղերի հետևում են գտնվում ութ լրագրողներ և երկու բլոգերներ: «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության մամուլի ազատության վերջին զեկույցում Ադրբեջանը 163-րդ տեղում է՝ 180 երկրների ցանկում: Մետաքսյա Շալունց

դիտվել է 70 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am