Լրագրողները Տիգրան Ավինյանին սպասել են 1,5 ժամ, լուսաբանել 5,5 րոպե և հեռացվել դահլիճից. Lori Tv (տեսանյութ)

Lori Tv -ն հայտնում է. Այս անգամ լոռեցի լրագրողներին սպասեցնելու հերթը փոխվարչապետ Տիգրան Ավինյանինն էր: Սկզբում պարզվեց, գալը դեռ անորոշ է, հետո՝ որոշակի դարձավ: Հետո իմացանք, որ գնացել են հաց ուտելու: Մինչ այդ՝ բոլորը ոտքի վրա սպասում են՝ լրագրողներն ու մարզի պաշտոնյա այրերը: Դահլիճը փակ էր: «Փոխվարչապետի արարողակարգի որոշումն է: Կբացվի այն ժամանակ, երբ լինեն տեղում ու որոշեն՝ ո՞վ որտեղ է նստելու»,- մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Նարեկ Սարգսյանի պատասխանն է: Բանակցելուց հետո, դահլիճը բացվեց: Արարողակարգի պատասխանատու Արթուր Վարդապետյանը դահլիճում հստակեցումներն արեց՝ չմոռանալով նաև ջրով լցնել փոխվարչապետի բաժակը: Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցին գերազանցելով 30 րոպեով, 1.5 ժամ ուշացումով դահլիճ է մտավ Տիգրան Ավինյանը և անցավ Լոռի գալու բուն նպատակին: Հեղափոխությունից հետո տնտեսական ակտիվության ցուցանիշները շարունակում են աճ արձանագրել՝ ասաց Ավինյանը, հավելելով, որ Լոռին եղել և մնում է իշխանությունների ուշադրության կենտրոնում: Տեսախցիկների համար նախատեսված ժամանակը սպառվում է: Մեր գործընկերների հնչեցրած կարծիքին, որ 1.5 ժամ սպասեցնելն առնվազն անհարգալից վերաբերմունք է լրատվամիջոցների նկատմամբ՝ մանավանդ լուսաբանման նման ձևաչափով, փոխվարչապետն արձագանքեց՝ «Դրսում անպայման կխոսենք»:

դիտվել է 26 անգամ
Լրահոս
Հանձնաժողովը մոտ ապագայում կսկսի իր լիարժեք գործունեությունը «ՔԿ-ն և ԱԱԾ-ն սարսափելի արարք են կատարել Անդրանիկ Թևանյանի գործով». Արեգնազ Մանուկյան Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինո Մաչադոն ցանկանում է վերադառնալ հայրենիք Ֆուտբոլից անդին. քաղաքականությունը ներխուժել է աշխարհի առաջնություն Հայոց ցեղասպանության ճանաչումը պետք է ողջունել, բայց ոչ օգտագործել որպես քաղաքական գործիք․ Խաչիկյան Մեծ ուրախություն․ հավատացյալները հնարավորություն կունենան հանդիպել Բագրատ Սրբազանին Մայր Աթոռում Անթիլիասի Մայրավանքում նշվել է Արամ Ա Վեհափառի գահակալության 31-ամյակը Ողբերգական ավտովթար՝ Երևանում. վարորդի կյանքը փրկել չի ստացվել ԱԱ-2026-ի ֆավորիտները՝ ըստ սուպերհամակարգչի Վրաերթ՝ Երևանում․ հետիոտնի կյանքը փրկել չի հաջողվել Ինչո՞ւ է Ցեղասպանության հիշատակին մոտենում Գազայի արյունով ձեռքերը ունեցողը․ քաղաքագետ Գյումրի քաղաքի տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել. կա զnհ Պատկան մարմինը խուսափում է գնահատական տալ Ռոբերտ Քոչարյանի տեսանյութի արտահոսքին օդանավակայանից Խմբային փուլն ավարտված է. հայտնի են 1/16 եզրափակիչի բոլոր զույգերն ու խաղացանկը Ի՞նչ անել, որ Հայոց ցեղասպանության հարցը մեկընդմիշտ դադարի սոսկ քաղաքական շահարկումների առիթ լինել Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ Կրկնակի վերանորոգված ճանապարհին ասֆալտի կարկատաններ կան. լրագրող Առեղծվածային դեպք՝ Երևանում․ հայտնաբերվել է Եգիպտոսի քաղաքացու մարմինը Ռոնալդուի անսպասելի քայլը միքստ-գոտում Փաշինյանն ու Ալիևը հեգնում են հայ հանրությանը․ ադրբեջանագետ Պարզվել են գետից դուրս բերված և որոնվող ջրահեղձ եղածների ինքնությունները Հրազդանում «Opel Astra»-ն բшխվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին․ կա վիրшվոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am