Զորավոր Անդրանիկի արձանի հարևանությամբ գտնվող գետնանցումի աշխատակիցներն ահազանգել են hayeli.am և տեղեկացրել, որ ստեղծված պայմաններում այլևս չեն կարողանում աշխատել: Ինչպես պատմեցին՝ տեղի խանութների տնօրեններ Գժոյան եղբայրներն անընդհատ բարձրացնում են վարձույթի գները: Նրանցից մեկը մեզ պատմեց, որ մի քանի տարի առաջ խանութը շահագործել է 150.000 դրամով, այնուհետև տարեցտարի վարձույթի գումարն ավելացել է՝ հասնելով մինչև 400.000 դրամ: Այժմ էլ եղբայրները տեղի վարձակալության գինը կրկին բարձրացնում են՝ դարձնելով 450.000 դրամ:
Նրանք աշխատակիցներին առաջարկել են կամ համաձայնել, կամ սեպտեմբերի 15-ից հետո լքել տարածքը: Աշխատակիցների կարծիքով սա սաբոտաժ է վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ, որպեսզի հանրության մոտ թյուր կարծիք ստեղծվի, թե իշխանափոխությունից հետո երկրի իրավիճակն ավելի է վատանում:
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը