Դատարանը 20 միլիոն գրավի դիմաց օրերս փոխեց «Ծառուկյան» խմբակցության ղեկավար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի անվտանգության ծառայության պետ Էդուարդ Բաբայանի խափանման միջոց կալանքը և նրան ազատ արձակեց։ Էդուարդ Բաբայանը ձերբակալվել էր այս տարվա հուլիսի 3-ին, ապա երեք օր անց՝ կալանավորվել: Նա մեղադրվում է կազմակերպված խմբով դիտավորությամբ անձի առողջությանը ծանր վնաս պատճառելու մեջ։ Ուշագրավ է, որ Բաբայանին ազատ արձակելուց հետո Ծառուկյանը մեկնեց Մոսկվա, եւ շատերի կարծիքով Բաբայանի ազատ արձակումը պայմանավորված էր այդ այցով: Բայց մեզ հասած տեղեկություններով՝ Բաբայանի արձակումն այլ գին ունի, մասնավորապես, Գագիկ Ծառուկյանը պետք է չեզոքություն դրսեւորի եւ նախկինի պես չդաշնակցի Քոչարյանի հետ:
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը