Ինձ հայտնի չէ կոռուպցիայի մի դեպքորը վերջին 4 տարում բացահայտված լինի

Հրապարակը զրուցել է   ՀՀ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության ղեկավար, տնտեսագիտության դոկտոր Հրանտ Բագրատյանի հետ. -Պարոն Բագրատյան, կառավարության 100 օրվա կապակցությամբ գնահատականներ են հնչում, որ կոռուպցիայի դեմ լայն պայքար է ծավալվում, եւ կոռուպցիան երկրում վերացվում է: Ինչպե՞ս եք գնահատում հակակոռուպցիոն պայքարը: -Խոսքը կոռուպցիայի՞, կաշառակերությա՞ն, թե՞ օրինազանցությունների մասին է: Կոռուպցիան այն է, երբ իշխանության ներկայացուցիչը հատուկ օրենքներ է ստեղծում, որոնց միջոցով սկսում են լափել պետական միջոցները, կամ շահ է ստեղծում իր համար: Իսկ կաշառակերությունը՝ երբ որ բյուրոկրատը, չինովնիկը, պաշտոնյան փող է վերցնում` իր պարտականությունները կատարելու համար: Այդ դեպքում մենք խոսում ենք բյուրոկրատի անազնվության մասին, որը պատժվում է օրենքով: Մարդը վատ է ապրում, կաշառք է վերցնում․ սա սոցիալական երեւույթ է: Կոռուպցիան ստրուկտուրալ, համակարգային բնույթի խնդիր է: -Վարչապետն ասաց, որ իր կառավարության կարեւոր ձեռքբերումը կոռուպցիայի դեմ պայքարն է: Դուք ա՞յլ կարծիքի եք: -Այսպես ասեմ՝ առայսօր անցել է համարյա 4 ամիս, ինձ հայտնի չէ կոռուպցիայի մի դեպք, որը բացահայտված է, եւ դրանով զբաղվել է իշխանությունը: -Ինչպե՞ս: Մանվել Գրիգորյանի, Վաչագան Ղազարյանի ձերբակալությունները, Հովիկ Աբրահամյանի եղբոր, մարզային սոցիալական գործակալություններում բացահայտումները, Սամվել Ալեքսանյանի ԱՁ-ների, «Երեւան» հիմնադրամի գործերը: -Ձեր հիշատակած գործերից հնարավոր է կոռուպցիա լինի միայն «Երեւան» հիմնադրամի պարագայում, բայց այդ մասին ինձ ինֆորմացիա հայտնի չէ: -Իսկ Մանվել Գրիգորյանի՞նը: -Այնտեղ կա տուշոնկի եւ ապօրինի զենք պահելու գործ: Տուշոնկի գործը չի համապատասխանում կոռուպցիայի վերը նշված չափանիշին: Ինչ վերաբերում է Վաչագան Ղազարյանին, մարդու մոտ փող են հայտնաբերել, եւ այդ փողի ապօրինությունը դատարանը դեռ պիտի ապացուցի: -Պարոն Բագրատյան, բայց շատ հաղորդումներ եղան հարկեր չմուծելու, թերվճարումների մասին: -Նախ՝ հարկ չվճարելն օրինազանցություն է, բայց կոռուպցիա չէ: Ընդ որում՝ հարկերի չվճարումը մեր երկրում ապաքրեականացված արարք է: Երկրորդ․ մենք դեռ չունենք բյուջե բերված խոշոր հարկեր: Ըստ ԱԱԾ պետի՝ իբրեւ բյուջե է բերվել նախկինից 41 մլրդ դրամ ավելի: Նախկինում էլ այդ փողերը բերվում էին: Խոսքն ընդամենը հարկային ապառքների մասի՞ն է: Չգիտեմ, պաշտոնական տեղեկատվությունը սուղ է, ոչինչ չասող։ -Շատ ենք լսել, որ կոռուպցիան համակարգային, կառուցվածքային երեւույթ է, կոնկրետ օրինակ՝ կապված այսօրվա իրականության հետ, կասե՞ք: -Օրինակ, նախկին իշխանության տեսանկյունից եթե խոշոր առեւտրային ցանցին ԱՁ-ները մատակարարում են արտադրանք, սա նորմալ է: Որովհետեւ գործող օրենքը փոքրի եւ խոշոր բիզնեսի մասին որոշ բաներ նախատեսել է, բայց մոռացել է մի բան՝ որ փոքրն աշխատում է շրջանառության հարկով, իսկ խոշորը՝ ԱԱՀ-ով, եւ օրենքը մինչեւ հիմա չի նախատեսում դրանց հաշվանցման մեխանիզմը: Ասենք, երբ որ ԱՁ-ն մատակարարում է խոշորին, ինչո՞ւ ենք ի վերջո այս վերջինից ԱԱՀ գանձում։ Նախորդ իշխանությունը, օրենք ընդունելու փոխարեն, կայացրել էր համաձայնություն հարկային մարմինների մակարդակով: Ընդունվել էին նորմատիվային ակտեր, որոնցով այդ խնդիրը հարթեցվել էր (սխալ ձեւով): Այս իշխանությունը եկավ ասեց՝ դա սխալ է, կոռուպցիա է, բայց, որքան ինձ է հայտնի, ոչ ոք չպատժվեց: «Սիթի»-ներն էլ եւ մյուս խոշորները դադարեցրին պայմանագրերը, որի արդյունքում հարյուրավոր ԱՁ-ներ փակվեցին: Ինչո՞ւ։ Որովհետեւ ՇՀ-ով գնած ապրանքի դիմաց խոշորն ի վերջո ԱԱՀ է մուծում։ Հիմա կգա հաջորդ իշխանությունը եւ կհամարի, որ կոռուպցիան այս իշխանության արածն է, որ նա նեղել է փոքր բիզնեսին: -Լուծումը ո՞րն է: -Օրենքով պետք է հաշվանցումը տան: Հիշո՞ւմ եք, երբ այս Սահմանադրությունը, որին ես դեմ էի, քննարկում էինք, ես ասում էի՝ եթե Սահմանադրությունը փոխում եք, պետությունը դարձնում եք պառլամենտական, ապա մինիստրությունների, գերատեսչությունների, կառավարության որոշումները պետք է կասեցնել: Ամեն ինչ պետք է լինի օրենքով: Նույնիսկ գերատեսչությունների ամենահասարակ նորմատիվային որոշումները: Տարեկան 200-300 օրենք ընդունելու փոխարեն օրենսդիրը տարեկան 1500 օրենք պետք է ընդունի, վերջ: Այս դրվածքը, երբ որ կառավարությունն ընդունում է 1300-1500 որոշում, իսկ պառլամենտը՝ 250-300 օրենք, անպայման ենթադրում է կոռուպցիա, որովհետեւ ամեն անգամ գործադիրն իր ձեւով է մեկնաբանում իր ընդունած որոշումը: Այստեղ մենք ունենք կոռուպցիա, որը կառուցվածքային երեւույթ է, եւ այդ խնդիրը լուծում են կառուցվածքային, հեղափոխություն չասեմ՝ բարեփոխման միջոցով: Ինձ այսօրվա իշխանության մակարդակով, կառուցվածքային բարեփոխումներ հայտնի չեն: Վերը նշված խնդիրն ունի հասարակ լուծում՝ շահութահարկով փոքրից գնած ապրանքները խոշորի համախառն շրջանառությունից պետք է հանվեն եւ հարկվեն ՇՀ դրույքով՝ հաշվանցելով մինչ այդ փոքրին մուծած ՇՀ-ն։ -Լավ, էս երկրում լավ բան չի՞ կատարվել, կաշառակերության դեմ ոչ մի արդյունավետ քայլ չի՞ եղել: -Այ, կաշառակերության դեմ պայքար եղել է: Կարող եմ ձեզ հավատացնել, որ առաջընթաց կա հարկային եւ մաքսային մարմիններում: Ընդ որում, առաջընթացն սկզբից ավելի շատ էր: Օրինակ՝ մաքսային մարմիններում այն բացառված էր: Ներկայումս, սակայն, նոր բողոքներ կան հարկայինի դեմ՝ կոռուպցիայի անվան տակ հին գործեր են քանդում։ Վերջերս մաքսային մարմնից տրտունջներ են լսվում արդեն: Բայց պետք է նշենք, որ, այո, որոշակի հաջողություն կա: Մասնավորապես, մաքսային մարմիններում կար կոռուպցիա, բայց ոչ մի քննություն չէր արվում, որովհետեւ ստեղծված էր մի մարմին, իրենց մարդուն էին դրել գործի, եւ նա էր անում մաքսազերծումը: Մայիս-հունիսին նոր իշխանության գալուց հետո լուրջ առաջընթաց կա: -Ի՞նչ պետք է անեին նոր իշխանությունները, օրինակ, որ Դուք համարեիք լուրջ հակակոռուպցիոն քայլ: -Օրինակ, 90-ականների վերջին մենք ՌԴ-ին վաճառեցինք մեր գազային համակարգի կեսը: ՌԴ-ն ասեց՝ փո՞ղ տամ, թե՞ գազով տամ: Եթե չեմ սխալվում, խոսքը 140-150 մլն դոլարի մասին էր: Մենք գազով ուզեցինք, որ տան: Բերեցինք այդ տարվա գազը, բնակչությանը վաճառեցինք, եւ քանի որ բնակչությունը դրամով վճարում էր, 148 մլն դոլարին հավասար դրամը պետք է լիներ մեր հաշիվներում: Այդ փողը չկա ու չկա: Սա մաքուր կոռուպցիա է: -Դա ո՞ւմ օրոք էր: -Նախագահը Քոչարյանն էր: Վարչապետը՝ հստակ չեմ հիշում, կարծեմ, այդ ժամանակ երկու-երեք վարչապետ է եղել: Բերեմ մեկ այլ դեպք կոռուպցիայի: Հիշո՞ւմ եք, 2009 թվականին ՌԴ-ից 200 մլն դոլար փող վերցրեցինք՝ ճգնաժամի դեմ պայքարի պատրվակով: Հետո արագ վերադարձրեցինք այդ գումարը, ռուսները նույնիսկ զարմացան: Հիշում եք, 500 մլն դոլարի եվրոպարտատոմսեր բաց թողեց Տիգրան Սարգսյանը եւ տարավ, այդ փողը մուծեց: Եթե գնանք հետազոտենք, թե այդ 200 մլն դոլարն ում են տվել, ինչ ստացականներ կան, կգտնենք կոռուպցիայի մեծ դեպք: Մի խոսքով, նման դեպքեր շատ կան։ -Ցուցանիշներ են բերվում 100 օրվա հետ կապված, որ հարկերն ավելացել են, Հայաստանի արտաքին պարտքը կրճատվել է: -Ես պետական պարտքի կրճատմանը, տնտեսական աճին եւ հարկերի ավելացմանն առաջիկայում կանդրադառնամ խորը վերլուծությամբ: -Պարոն Բագրատյան, մի հարց էլ․ Դուք կոռուպցիային գնահատական չեք տալիս, բայց ասում եք, որ կաշառակերության նվազում կա, դա արդեն լավ է, չէ՞: -Իհարկե, լավ է: Սկզբից դա տալիս է էֆեկտ: Բայց հետագայում, միեւնույն է, հարց է առաջանում՝ դեպի ո՞ւր ենք գնում: Ուգո Չավեսը կամ Մադուրոն՝ Վենեսուելայում, կամ Ֆիդել Կաստրոն՝ Կուբայում, կամ Կիմ Չեն Ընը՝ Հյուսիսային Կորեայում, դաժանորեն պայքարեցին կաշառակերության դեմ, եւ այդ երկրներում կաշառակերություն չկա։ Հիմա, Հարավային Կորեայում կաշառակերություն, այնուամենայնիվ, կա (մի 5% ՀՆԱ-ի նկատմամբ)։ Հյուսիսային Կորեայում 0 է։ Մենք սրանցից ո՞րն ենք ընտրում։ Հյուսիսում ամեն ինչ մեկ մարդու ձեռքն է՝ ե՛ւ դատարանը, ե՛ւ սահմանադրությունը, ե՛ւ իշխանությունը: Ամբողջ հարցը նրանում է, որ այդ ինստիտուտները երկրում ժողովրդավարական կառույցների կողմից են վերահսկվում, թե վերահսկողությունը տրվում է մի մարդու: Սկզբից, այո, դուք ասում եք՝ ոչ ոք կաշառք չվերցնի, բայց ձեր օրենքները թույլ են տալիս կոռուպցիա: Շուտ թե ուշ, այդ ամբողջը կենտրոնանում է մի տեղ: Ստալինը կամ Ֆիդել Կաստրոն մահացել են աղքատության մեջ, բառի բուն իմաստով: Նրանց բանկային հաշիվներում եղել է 0 կոպեկ։

դիտվել է 91 անգամ
Լրահոս
ԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակ Աղվան Վարդանյանից պահանջում են բռնագանձել 3 անշարժ գույք և ավելի քան 235 մլն դրամ «Զվարթնոց» օդանավակայանում պահման հանձնված 30 հազար դոլարը փոխարինվել է կեղծ թղթադրամներով․ ԶԼՄ Ո՞ւմ ենք հիշում ու հարգում, եթե մեր սեփական պատմության հանդեպ այդքան անհարգալից ենք․ քաղաքագետ Փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը փախուստի դիմելիս մեքենան կողաշրջել է Արցախ վերադարձի իրավունք, գերիներ, Ամուլսար ու Հայաստանում բռնաճնշումներ․ «COP17»-ի օրերին բողոքի ակցիաներ են լինելու ՍԴ նախագահի պաշտոնին հավակնում են Վլադիմիր Վարդանյանն ու Էդգար Շաթիրյանը Վարդևանյանը Ֆրանսիայի դեսպանին է իր դիտարկումներն է ներկայացրել ԵԽԽՎ զեկույցի վերաբերյալ Արամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է միասնական եվրոպական բանակ ստեղծելու անհրաժեշտության մասին Ադրբեջանը թիրախավորում է Հայաստանի էկոհամակարգերը․ ԱԺ պատգամավորը COP 17-ին Այս դիրքորոշման մեջ է մեր Եկեղեցին տեսնում իր հեղինակությունը․ Գարեգին Բ Թուրքիա-ԵՄ առևտրի ծավալը Արդուկը միացնես կամ սառնարանը բացես՝ ավետում են, որ ԵՄ–ն իր շուկան գրեթե ամբողջությամբ «մերկացրել» է Հայաստանի արտահանումների համար. Հակոբ Բադալյան Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել ՌԴ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Սպերցյանի և Ռոնալդուի թիմերի միջև խաղը հետաձգվել է. հայտնի են մանրամասները Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն Մի ուշագրավ դրվագ, որ Փաշինյանն անում է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ․ Սուրեն Սուրենյանց (video) «Էդ COP17-ի մասնակիցների մեջ ինչքան լրտես ու եսիմ ինչ զահուրմար կա, էս մեր կաշվից ա հելնելու» (video) Ոստիկանական ջոկատներ են ուղարկել իմ տուն․ Զարուհի Փոստանջյանը մանրամասներ է հայտնում (video) Ուժեղացված վերահսկողություն՝ մետրոպոլիտենի բոլոր կայարաններում Ինչ ես խոսում․ 2 ադրբեջանցի հովիվ նստացնեն Արծվաշենում, այնտեղ հայ չի մնա․․․ Էդիկ Անդրեասյան (video) Իրանի փոխարտգործնախարարը ժամանել է Ադրբեջան Թուրքիան և Ադրբեջանը գրանցվե՞լ են COP17-ին մասնակցելու համար. փոխնախարարի արձագանքը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am