Վարչապետ Փաշինյանն ընդունել է ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական Կոմիտեի պատվիրակությանը

Հ.Յ.Դ. Լիբանանի Կենտրոնական Կոմիտեի պատվիրակությունը,  գլխավորությամբ Կենտրոնական Կոմիտեի ներկայացուցիչ, երեսփոխան Հակոբ Բագրատունու և մասնակցությամբ Լիբանանի Զբոսաշրջության նախարար Ավետիս Կիտանյանի և Կենտրոնական Կոմիտեի անդամ Րաֆֆի Աշքարյանի,  օգոստոսի 22-ին այցելեց  Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Այս մասին հայտնում է ՀՅԴ հանրային կապերի գրասենյակը։ Շուրջ մեկ ժամ տևողությամբ հանդիպմանը քննարկվեց Թավշյա հեղափոխության արձանագրած դրական անդրադարձները և այդ ուղղությամբ ժողովրդային ակնկալությունները, ինչպես նաև Սփյուռքի, հատկապես Լիբանանի հայության մոտ ստեղծված մթնոլորտն ու այն պաշտպանելու վճռականությունը: Իբրև Հ.Յ.Դաշնակցության մեծ ընտանիքի անդամ՝ Լիբանանի Հ.Յ.Դ կազմակերպության պատվիրակությունը վարչապետ Փաշինյանին փոխանցեց «Թավշյա հեղափոխության» հաջողության անհրաժեշտությունը և այդ առումով Դաշնակցության պատրաստակամությունը՝ նպաստելու նրա ամրապնդմանը։ Շեշտվեց, որ անխուսափելի խոչընդոտների և դժվարությունների հաղթահարման համար անհրաժեշտ է պահպանել ժողովրդային միասնությունը և գործակցային  ոգին՝ կանխելու  հաջողությանը խանգարող ցանկացած կասկածելի փորձ: Հ.Յ.Դ պատվիրակությունը Հայաստանի վարչապետին նաև փոխանցեց Լիբանանի հայության անցյալից փաստված պատրաստակամությունն ու վճռականությունը՝ գործնական արձագանքելու Արցախի ու Հայաստանի հզորացման  ջանքերին և միաժամանակ տագնապելու՝ այդ ճանապարհի վրա դրսևորվող որևէ բացթողումի կամ տատանումի ժամանակ: Վարչապետ Փաշինյանին փոխանցվեց նաև Դաշնակցության ներկայացուցիչների պատրաստակամությունը Հայաստանի և Լիբանանի տարբեր ոլորտների մեջ խթանելու տնտեսական, ընկերային, քաղաքական, մշակութային և զբոսաշրջային կապերը: Վարչապետ Փաշինյանը իր ուրախությունը հայտնեց կայացած հանդիպման կապակցությամբ, նշելով, որ իր համար Լիբանանը, Լիբանանի հայությունն ու երիտասարդությունը հատուկ նշանակություն ունեն, մանավանդ հեղափոխության ընթացքում նրանց ունեցած զորակցության քայլերի կապակցությամբ: Փաշինյանը նշեց նաև, որ անհրաժեշտ է երկխոսության ու գործակցության շարունակությունը և քաղաքական առողջ ուժերի միասնության ճիգի արդյունավորումը՝ ի սպաս  հեղափոխության հաջողության:

դիտվել է 48 անգամ
Լրահոս
Այս թույլիկներին էս ինչ վիճակի է հասցրել Սամվել Կարապետյանը․ Էդգար Ղազարյան (video) Եվրոպայի հայություն, տեսա՞ք՝ ձեր գլխին ինչ բերեց Նիկոլը․ Անժելա Թովմասյան (video) Ալեն Սիմոնյա՛ն, դե հիմա ուշադիր լսիր․ Ալիկ Ալեքսանյան (video) Ձեզ ամենավերջին հայհոյանքն են տալիս գյուղերում, ժողովուրդը ձեզ հայ չի համարում. Միքայելյան (video) Ուշ է, մշուշ է, տիկին Վարդանյան, ձեր գնացքը գնացել է. Արթուր Խաչատրյանի պատասխանը՝ ՔՊ-ականին (video) Ալե՛ն, դու Աստված կանչիր, որ Ալիևը քեզ չտանի, Ռուբեն Վարդանյանի տեղում հայտնվես․ Ադիբեկյան (video) #ՈՒՂԻՂ․ Պուտինը թվեր է ու փաստեր է դրել Նիկոլի առաջ․ Փաշինյանը հետդարձի ճանապարհ չունի․ Բոզոյան (video) Հիմա ձեզ ցնցումների մեջ կգցենք. ԱԺ–ի մոտ վանկարկում են՝ «Սամվել, Սամվել» (video) Փաշինյա՛ն, հերիքա՛ ներվեր ուտես․ 2 ամիս էլ համբերի․․․ շուտով գիտես՝ ուր ես գնալու․ Ալիկ Ալեքսանյան (video) Վաղը սրանք Սամվել Կարապետյանի կոշիկի ռազմերը կիմանան ու․․․ Էդգար Ղազարյանն՝ ԱԺ-ի դիմաց (video) «Ուժեղ տղե՛րք, բա ինչի՞ եք վախենում Սամվել Կարապետյանի անունից»․ ակցիա ԱԺ-ի դիմաց (video) Փաշինյանի վախերն արդեն չափ ու սահման չունեն․անցել է կտրուկ քայլերի․ Սամվել Կարապետյանի ներկայացուցիչ (video) ԵՄ-ն պաշտոնապես հաստատել է, որ ստացել է Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլային ուղղված իմ նամակը. Ռոբերտ Ամստերդամ Ավիահարվածներ են հասցվել Իրանի արևմուտքում գտնվող Խորամաբադի օդանավակայանին Վախերի մեջ եք, ՔՊ-ականնե՛ր․ ակցիա՝ ԱԺ-ի դիմաց (video) Նիկոլի՞ց եք վարակվել․․․ ինչից խոսում եք, վերջում ուտելուց եք խոսում․ Գեղամ Մանուկյանի բուռն ելույթը (video) Քննիչի աշխատանքին վնասող տվյալներ հայտնած և խուլիգանության մեջ մեղադրվողի գործն ուղարկվել է դատարան Ավելի քան 14 մլն իրանցիներ պատրաստ են իրենց կյանքը տալ երկրի պաշտպանության համար. Փեզեշքիան #ՈՒՂԻՂ․ Նիկոլին ներսից են քանդելու․ «Շիշ բռնողը» ձեզ վկա․ Արմինե Ադիբեկյան (video) Իրանի գերագույն առաջնորդի առողջական վիճակը ծանր է Դավիթը երեկվանից ավելի թույլ է․ Ռուբեն Մելիքյանը նոր մանրամասներ է հայտնում (video) Ձեռքի հետ, ոտի վրա գիշերը մտածել եք, որ Սամվել Կարապետյանի անունը ձեզ կխանգարի․ Արման Ղազարյան (video) Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ համայնքային ոստիկանների աշխատանքի արդյունքում Ընտրություններին երկու ամիս է մնացել․ էս ի՞նչ եք անում․ Գեղամ Մանուկյան (video) Նոր օրենսդրական փոփոխությունների քննարկում աշխատողների համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am