Քեզ սիրում եմ, որովհետև հենց քեզ եմ սիրում, ատում եմ անվերջ և քեզ ատելով` խնդրում...Պաբլո Ներուդա

Քեզ չեմ սիրում, որովհետև սիրում եմ քեզ և քեզ սիրելով և չսիրելով գալիս եմ և քեզ սպասելուց, երբ քեզ չեմ սպասում, սիրտս սառում է, հետո ջերմանում: Քեզ սիրում եմ, որովհետև հենց քեզ եմ սիրում, ատում եմ անվերջ և քեզ ատելով` խնդրում, իսկ թափառող սիրուս չափը` քեզ չտեսնելն է, բայց և կույրի պես սիրելը: Իսկ գուցե սպառվի Հունվարի լույսը նրա դաժան շողը, սիրտս` ամբողջովին, ինձնից խլելով խաղաղությունս: Այս պատմության մեջ միայն ես եմ մեռնում և կմեռնեմ սիրուց, որովհետև սիրում եմ քեզ, որովհետև սիրում եմ քեզ, սեր իմ, արյամբ ու կրակով:   *** Մենք կորցրել ենք նույնիսկ այս մայրամուտը: Մեզ ոչ ոք չտեսավ այն երեկո` միմյանց ձեռք բռնած, Մինչ կապույտ գիշեր էր իջնում աշխարհի վրա: Ես իմ պատուհանից տեսել եմ Մայրամուտի տոնը զառիվայրերում: Երբեմն, ինչպես մի մետաղադրամ Որ արևի պես վառվում էր ձեռքիդ մեջ: Հիշում էի քեզ` ճնշված հոգով այն տխրության, Որով ճանաչում ես ինձ: Այդ ժամանակ որտե՞ղ էիր դու Ո՞ր մարդկանց մեջ Ի՞նչ խոսքեր էիր ասում: Ինչո՞ւ է այցելում ինձ աղմկոտ սերը, Երբ ես տխուր եմ, իսկ դու ինձնից հեռու: Ընկավ գիրքը, որ միշտ վերցնում են մայրամուտին և ոտքերիս տակ պտտվող վիրավոր շան պես դու միշտ հեռանում ես երեկոներին Այնտեղ, ուր ջնջելով ստվերները, վազում է մայրամուտը:   *** Գիշերը կղզում Ամբողջ գիշեր քնել եմ քեզ հետ ծովի կողքին` կղզում: Վայրի և քաղցր ես դու` հաճույքի և երազի միջև կրակի և ջրի միջև: Գուցե շատ ուշ միավորվեցին մեր երազները ամենաբարձրում, թե ամենախորքում, վերևում, ինչպես ճյուղեր, որ նույն քամին է շարժում, ներքևում, ինչպես կարմիր ծիլեր, որ դիպչում են իրար: Գուցե քո երազը բաժանվեց իմ երազից և մութ ծովով փնտրում էր ինձ, ինչպես առաջ, երբ դեռ նույնիսկ չկայիր, երբ առանց քեզ նշմարելու նավարկում էի դեպի քեզ, և որ աչքերիդ մեջ փնտրում էի այն, ինչ հիմա եմ փնտրում` հաց, գինի, սեր, բարկություն, լիաբուռն եմ տալիս դրանք, որովհետև դու ճյուղ ես, որ սպասում էր իմ տված շնորհներին: Ես քնել եմ քեզ հետ, ամբողջ գիշեր, մինչ մութ երկրագունդը պտտվում է կենդանի մարդկանց և մեռյալների հետ. և հանկարծ արթնանալով` ստվերի մեջտեղում ձեռքս շոշափում է գոտկատեղդ: Ոչ գիշերը, ոչ երազը չկարողացան բաժանել մեզ: Ես քնել եմ քեզ հետ և շուրթերդ արթնացնելով երազիցդ քեզ հանելով Զգացել եմ հողի, ծովի, ջրի, ջրիմուռի, կյանքիդ հունի համը, թաց արշալույսով, քեզնից համբույր առել, որ ասես հասել էր ինձ ծովից, որ մեր կողքին էր:   Քո ձեռքերը Երբ քո ձեռքերը և սերը ուղղվում են դեպի ինձ. ի՞նչ են բերում` թռչելով: Ինչո՞ւ հանկարծ Մնացին կոկորդիս, ինչո՞ւ եմ ճանաչում նրանց, ասես նախկինում դիպչել եմ նրանց, ասես նախկինում մինչև քոնը լինելը անցել են ճակատիս, մարմնիս վրայով: Քնքշությունը հասնում էր թռչելով` ժամանակի, ծովի, գոլորշու, գարնան վրայով, իսկ երբ ձեռքերդ դրիր կրծքիս, ճանաչեցի` ոսկեզօծ աղավնու այդ ձեռքերը, ճանաչեցի այդ կավը և այդ ցորենի գույնը: Կյանքիս տարիները անցան` նրանց փնտրելով: Բարձրացա աստիճաններ` հաղթահարելով խութեր, գնացքները տարան ինձ, ջրերը տարան, ու թվաց ինձ, թե դիպա խաղողի մաշկիդ: Փայտը հանկարծ Ինձ ու քեզ կապեց, նուշը պատմում էր քնքշությանդ մասին, մինչև որ ձեռքերդ հանգչեցին կրծքիս վրա ու երկու թև դարձած ավարտեցին ճամփորդությունը:   *** Չէի նայել նրան, սակայն մեր քայլերը հնչում էին միասին. Երբեք չեմ լսել նրա ձայնը, սակայն աշխարհը լցվում էր նրա ձայնով միայն. Եվ եղավ արևոտ մի օր. և ուրախությունս այլևս չտեղավորվեց ներսումս: Զգացի անձկությունը` բեռնվելու մայրամուտի մի նոր մենությամբ, ու զգացի մենությունդ այդ կողքիս, երբ այրվեցին թևերս `մաքուր, արյունոտ. բայց որքա՜ն մաքուր էին: Իսկ իմ ցավը մութ գիշերվա տակ մտավ նրա սիրտը: Հիմա քայլում ենք երկուսով: *** Նոր սոնետ` Հելենային Երբ ծերանաս, աղջիկ (Ռոնսարն արդեն ասել է քեզ), Կհիշես այն տողերը, որ ես էի կարդում: Զավակներիդ կերակրող կուրծքդ կտխրի Դատարկ կյանքիդ վերջին ճյուղերը կլինեն: Ես այնքան հեռու կլինեմ, որ մեղրամոմե ձեռքերդ Կարարեն մերկ ավերակներիս վերհուշը: Կհասկանաս, որ գարնանը կարող է ձյուն գալ, և որ գարնանը ձնաբքերն առավել դաժան են լինում: Այնքան հեռու կլինեմ, որ սերը և ցավը, որ դատարկեցի կյանքից, ինչպես լիքը սափոր, կդատապարտվեն մեռնել` ձեռքերիս մեջ: Եվ ուշ կլինի, անցած կլինի պատանեկությունս, թեկուզ ինձ կանչես, այլևս շատ հեռու կլինեմ:   *** Երբ մեռնեմ, ուզում եմ ձեռքերդ աչքերիս վրա լինեն. ուզում եմ սիրելի ձեռքերիդ լույսն ու ցորենը. թարմությունըդ կրկին անցնի իմ վրայով զգալ քնքշությունը, որ փոխեց ճակատագիրս: Ուզում եմ` ապրես, մինչ ես` քնած սպասում եմ քեզ, ուզում եմ` ականջներդ շարունակ լսեն քամու ձայնը, որ բուրես ծովի համով, որ երկուսս ենք սիրել շարունակ տրորես միասին տրորած ավազը: Ուզում եմ, որ այն, ինչ սիրում եմ, շարունակի ապրել իսկ քեզ սիրել եմ և երգել շատ բաների մասին. Հենց դրա համար, արդեն ծաղկած, շարունակիր ծաղկել Որպեսզի ունենաս այն ամենը, ինչ ես եմ կարգադրում քեզ Որպեսզի ստվերս զբոսնի մազերիդ վրայով, Որպեսզի այդ կերպ ընդունեն կենդանի գոյությունս:   *** Մենք կորցրել ենք նույնիսկ այս մայրամուտը: Մեզ ոչ ոք չտեսավ այն երեկո` միմյանց ձեռք բռնած, Մինչ կապույտ գիշեր էր իջնում աշխարհի վրա: Ես իմ պատուհանից տեսել եմ Մայրամուտի տոնը զառիվայրերում: Երբեմն, ինչպես մի մետաղադրամ Որ արևի պես վառվում էր ձեռքիդ մեջ: Հիշում էի քեզ` ճնշված հոգով այն տխրության, Որով ճանաչում ես ինձ: Այդ ժամանակ որտե՞ղ էիր դու Ո՞ր մարդկանց մեջ Ի՞նչ խոսքեր էիր ասում: Ինչո՞ւ է այցելում ինձ աղմկոտ սերը, Երբ ես տխուր եմ, իսկ դու ինձնից հեռու: Ընկավ գիրքը, որ միշտ վերցնում են մայրամուտին և ոտքերիս տակ պտտվող վիրավոր շան պես դու միշտ հեռանում ես երեկոներին Այնտեղ, ուր ջնջելով ստվերները, վազում է մայրամուտը: Թարգմանությունը իսպաներենից՝ Ռուզաննա Պետրոսյանի

դիտվել է 4062 անգամ
Լրահոս
6-ամյա երեխան ինքնագլորով բшխվել է «Lexus»-ին․ նրա կյանքը փրկել չի հաջողվել Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Հանա Ջալուլ Մուրոյի և Նաչո Սանչես Ամորի հետ ԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակ Աղվան Վարդանյանից պահանջում են բռնագանձել 3 անշարժ գույք և ավելի քան 235 մլն դրամ «Զվարթնոց» օդանավակայանում պահման հանձնված 30 հազար դոլարը փոխարինվել է կեղծ թղթադրամներով․ ԶԼՄ Ո՞ւմ ենք հիշում ու հարգում, եթե մեր սեփական պատմության հանդեպ այդքան անհարգալից ենք․ քաղաքագետ Փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը փախուստի դիմելիս մեքենան կողաշրջել է Արցախ վերադարձի իրավունք, գերիներ, Ամուլսար ու Հայաստանում բռնաճնշումներ․ «COP17»-ի օրերին բողոքի ակցիաներ են լինելու ՍԴ նախագահի պաշտոնին հավակնում են Վլադիմիր Վարդանյանն ու Էդգար Շաթիրյանը Վարդևանյանը Ֆրանսիայի դեսպանին է իր դիտարկումներն է ներկայացրել ԵԽԽՎ զեկույցի վերաբերյալ Արամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է միասնական եվրոպական բանակ ստեղծելու անհրաժեշտության մասին Ադրբեջանը թիրախավորում է Հայաստանի էկոհամակարգերը․ ԱԺ պատգամավորը COP 17-ին Այս դիրքորոշման մեջ է մեր Եկեղեցին տեսնում իր հեղինակությունը․ Գարեգին Բ Թուրքիա-ԵՄ առևտրի ծավալը Արդուկը միացնես կամ սառնարանը բացես՝ ավետում են, որ ԵՄ–ն իր շուկան գրեթե ամբողջությամբ «մերկացրել» է Հայաստանի արտահանումների համար. Հակոբ Բադալյան Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել ՌԴ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Սպերցյանի և Ռոնալդուի թիմերի միջև խաղը հետաձգվել է. հայտնի են մանրամասները Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն Մի ուշագրավ դրվագ, որ Փաշինյանն անում է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ․ Սուրեն Սուրենյանց (video) «Էդ COP17-ի մասնակիցների մեջ ինչքան լրտես ու եսիմ ինչ զահուրմար կա, էս մեր կաշվից ա հելնելու» (video) Ոստիկանական ջոկատներ են ուղարկել իմ տուն․ Զարուհի Փոստանջյանը մանրամասներ է հայտնում (video) Ուժեղացված վերահսկողություն՝ մետրոպոլիտենի բոլոր կայարաններում Ինչ ես խոսում․ 2 ադրբեջանցի հովիվ նստացնեն Արծվաշենում, այնտեղ հայ չի մնա․․․ Էդիկ Անդրեասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am