Խոշոր ավտովթար Արարատի մարզում. բախվել են ձմերուկով և ավազով բարձված ЗИЛ-երը. մեկը կողաշրջվել է, մյուսն էլ հայտնվել է նրա վրա

Այսօր՝ օգոստոսի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Երևան-Երասխավան ավտոճանապարհի 14-րդ կմ հատվածում բախվել են ЗИЛ մակնիշի 16 CC 777 համարանիշի և ЗИЛ մակնիշի 35 ՏV 881 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով ЗИЛ-երից մեկը, որը բարձված է եղել ավազով, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել, վրան բարձված ողջ ավազը թափվել է։ Կողաշրջված ЗИЛ-ի վրա է հայտնվել նաև մյուս ЗИЛ-ը, որն էլ բարձված է եղել ձմերուկով։ Օպերատիվորեն ժամանել են արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Մասիսի թիվ 25 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ հրամանատար Բագրատ Դանիելյանի գլխավորությամբ։ Վթարի հետևանքով 2 վարորդները տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ հետաքննիչ Արմեն Գաբրիելյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Մասիսի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ Մասիսի ոստիկանապետ Ջանիկ Մարությանի գլխավորությամբ։ Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։ Ժամանել է նաև «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերության ներկայացուցիչը։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 37 անգամ
Լրահոս
Ավինյա՛ն, էս ի՞նչ խայտառակություն է․ լսի՛ր՝ ինչ էին ասում քեզ հանրային տրանսպորտում․ Ստեփանյան (video) Նիկոլին Ռուսաստանում ասել են՝ խառնվելու ենք, ու․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Այ տակա՛նք, դու գիտե՞ս՝ Դավիթին ինչ պայմաններում են պահելու, տանջեն, որ նման բան ես ասում․ Սամվելյան (video) «Ալենը մի վերջին անգամ դուրս տվեց»․ կախվել են փրփուրներից․ Հայկ Նահապետյան (video) Իրանը հայտնել է ամերիկյան «Աբրահամ Լինքոլն» ավիակիր խմբի վրա գրոհի մասին Այսօր երեկոյան մի ամբողջ քաղաքակրթություն կմահանա․ Աստված օրհնի Իրանի մեծ ժողովրդին․ Թրամփ Հյուսիս-արևմուտքից ցուրտ հոսանքներ են ներխուժում, որոշ շրջաններում կանխատեսվում է ձյան ծածկի ավելացում 20-50 սմ-ով «Նիկոլը հարցումներից ընկնավորվել է»․ Երվանդ Բոզոյան (video) ԻՀՊԿ-ն հայտարարել Է, որ ավելի քան 40 թիրախ է խոցել Իսրայելում Եթե Փաշինյանը հաղթի ընտրություններում, ՀՀ–ի համար գազը կլինի շուկայական գներով, վիզային ռեժիմ կմտցվի. Գաբրիելյանով Նիկո՛լ, Հասմիկ Հակոբյանին պինդ պահեք, ինքը ձեր անվտանգության երաշխավորն է․ Արմինե Ադիբեկյան (video) Իրաքում գազի արդյունահանումը կիսով չափ կրճատվել է տարածաշրջանային անկայունության պատճառով 24 ժամ ջուր չի լինելու Տավուշի մարզում Ստամբուլում Իսրայելի հյուպատոսարանի վրա հարձակված ահաբեկիչների ինքնությունը պարզվել է. Թուրքիայի ՆԳՆ Ապրիլի 15–ից հին թղթադրամները դուրս կգան շրջանառությունից. Դրանք կարելի կլինի փոխանակել միայն բանկերում Ալեն Սիմոնյանի սենսացիոն խոստովանությունը․ Դերենիկ Մալխասյան (video) Պուտինը հիստերիայի մեջ է գցել Ադրբեջանին․ ի՞նչ է եղել Նիկոլի հետ հանդիպումից հետո․ Հայկ Նահապետյան (video) «Արտեմիս-2» առաքելության տիեզերագնացները վերադառնում են Երկիր Լուսնի հակառակ կողմի շուրջ թռիչքից հետո ԱՄՆ-ը և Իսրայելը հարձակվել են իրանական Խարկ կղզու վրա Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ Ես մի բան ունեմ բացատրելու Փաշինյանի պատճառով կալանավորված Դավիթի ծնողներին․ Արմինե Ադիբեկյան (video) ԻՀՊԿ-ն հայտնել է Սաուդյան Արաբիայում նավթաքիմիական ձեռնարկությունների վրա գրոհի մասին Մոջթաբա Խամենեին «ծանր վիճակում» է և չի կարող մասնակցել որոշումների կայացմանը. The Times «Սա կոչվում է ՊԱՌՎԻ ՑՈՒԼԵՐ». Գագիկ Սուրենյան Քուվեյթի ավիաբազայի վրա Իրանի հարձակման հետևանքով վիրավորվել է 15 ամերիկացի
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am