Նոր կրակոցներ, կրկին մեղադրանքներ, հին փոխհրաձգություն

Քիչ առաջ սկանդալային տեղեկատվություն ստացվեց Թուրքիայից: Անհայտ անձինք կրակ են բացել Անկարայում Միացյալ Նահանգների դեսպանատան շենքը հսկող պահակների վրա: Տուժածներ չկան: Ըստ ականատեսների, անհայտ անձինք կրակ են արձակել դեսպանատան փողոցով սլացած մի սպիտակ մեքենայից: Ոստիկանները հաղորդել են, որ որոնում են զինյալներին պատկանող մեքենան: Անկարայում ԱՄՆ դեսպանատունը փակ էր Էյդ ալ-Ադհա մահմեդական տոնի կապակցությամբ: Այս իրադարձությունն, ըստ ամենայնի, առաջիկայում էլ ավելի կսրի թուրք-ամերիկյան հարաբերությունները... Նախօրեին Թուրքիան արտգործնախարարի մակարդակով մեղադրել է ԱՄՆ նախագահին ու պնդել, թե Դոնալդ Թրամփն իրականում փորձում է երկարաձգել երկկողմ դիվանագիտական ճգնաժամն ու դրանից ներքաղաքական դիվիդենտներ շահել՝ Սենատի միջանկյալ ընտրություններին ընդառաջ: «Թվում է՝ Միացյալ Նահանգներն անկեղծ չէ, և չի ուզում հարթել այս ճգնաժամը: Նրանք ուզում են օգտագործել սա Սենատի ընտրություններում», - երեկ հայտարարել է Մևլութ Չավուշօղլուն՝ հավելելով. - «Մենք նախընտրում ենք խնդիրները լուծել դիվանագիտական ճանապարհով ու բանակցություններով, Ամերիկան՝ սպառնալիքներով»: Երբեմնի ռազմավարական դաշնակիցներն այս ամսվա սկզբից անցել են փոխադարձ պատժամիջոցների ու սպառնալիքների՝ ամերիկացի պաստոր Էնդրյու Բրանոսնի պատճառով, որին Թուրքիայի իշխանությունները երկու տարի է կալանավորել են՝ լրտեսության ու ահաբեկչությանն աջակցելու մեղադրանքներով: Վաշինգտոնը ծայրեծար անարդար ու հորինված է որակում գործը՝ քրիստոնյա հոգևորականին համարելով զոհ ու գերի Էրդողանի վարչակազմի ձեռքում: «Կոչ եմ անում չփորձել նախագահ Թրամփի համբերությունը և անհապաղ նրան զատ արձակել՝ օրեր առաջ զգուշացրել էր փոխնախագահ Մայք Փենսը: Ինքը՝ Դոնալդ Թրամփն էլ շաբաթավերջին Թվիթերում գրել էր՝ «Թուրքիան չարաշահել է Ամերիկայի վստահությունը»: Արևմտյան լրատվամիջոցները ՝ 50-ամյա պաստորին արդեն կնքել են որպես աշխարհի ամենաթանկ բանտարկյալ։ «Նրան կալանքի տակ պահելու դիմաց Թուրքիան շաբաթների ընթացքում քառասուն միլիարդ դոլար է կորցրել ֆոնդային բորսաներում, ազգային արժույթը մեկ հինգերորդով արժեզրկվել է, տնտեսությունն էլ հայտնվել կաթվածահար վիճակում», - գրել էր հեղինակավոր Economist-ը: Երկկողմ այս լարվածության ֆոնին Թուրքիայի ազգային արժույթը՝ լիրան, օր-օրի արժեզրկվում է, փորձագետները խոսում են տնտեսության հնարավոր ճգնաժամի մասին: BBC-ն՝հղում անելով ամերիկյան վարչակազմի իր աղբյուրները, հաղորդում է, թե Վաշինգտոնում նոր, առավել կոշտ պատժամիջոցներ են պատրաստում Անկարայի դեմ: Bloomberg-ը՝ փաստելով, որ թուրք-ամերիկյան հարաբերությունները վատթարանում են այնքան արագ, որքան սրընթաց արժեզրկվում է թուրքական լիրան, նշում է. -«Դիվանագիտական այս ճգնաժամը կարող է հանգուցալուծվել երկու ճանապարհով՝ կա՛մ փոխզիջումներով, որոնք թույլ կտան հնարավորինս քիչ վնասներ հասցնելով փրկել երկկողմ համագործակցությունը, կա՛մ կապերի լիակատար խզմամբ, ինչը կործանարար հետևանքներ կունենա Թուրքիայի տնտեսության ու Ամերիկայի տարածաշրջանային շահերի վրա: Ցանկացած պարագայում՝ թուրք-ամերիկյան հարաբերություններն այլևս առաջվանը չեն լինի»։ Այսպես, ԱՄՆ-ը ու Թուրքիան սպառում են միմյանց դեմ նոր, առավել կոշտ պատժամիջոցներ սահմանել՝ էլ ավելի խորացնելով դիվանագիտական ճգնաժամը երկու դաշնակից, ՆԱՏՕ-ի անդամ երկրների միջև: «Թուրքիան չապացուցեց, որ մեր լավ բարեկամն է», օրերս կառավարության նիստում հրապարակավ նշեց Սպիտակ տան ղեկավարը՝ «սարսափելի ու անարդար» որակելով ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնին ազատազրկելու՝ Թուրքիայի իշխանությունների որոշումը: - «Նրանք կալանքի տակ են վերցրել հիանալի մի քրիստոնյայի, մի անմեղ մարդու․․․ Սա սարսափելի բան է, և ես կուզեի իմանալ՝այս հարցի առնչությամբ ինչ պատժամիջոցներ եք դուք կիրառում», - հետաքրքրվել է Սպիտակ տան ղեկավարը ֆինանսների նախարարից: «Ինչպես գիտեք, մենք արդեն, ձեզ հետ համատեղ քննարկումների արդյունքում, պատժամիջոցներ ենք սահմանել Թուրքիայի կառավարության մի քանի ներկայացուցիչների հանդեպ, և ունենք հավելյալ քայլեր, որ կարող ենք կիրառել, եթե նրանք արագորեն ազատ չարձակեն Բրանսոնին», - արձագանքել է նախարար Սթիվեն Մնուչինը: Թուրքիայում ազատազրկված ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնը ազատազրկվել է երկու տարի առաջ՝ Էրդողանի վարչակազմի դեմ իրականացված հեղաշրջման փորձից հետո: Անկարան նրան մեղադրում է լրտեսության ու ահաբեկչությանն աջակցելու համար, և եթե այս մեղադրանքներն ապացուցվեն, հոգևորականը կարող է 35 տարվա ազատազրկման դատապարտվել: «Դա խայտառակություն է», - շաբաթներ առաջ պնդել էր նախագահ Դոնալդ Թրամփը: Երեկ էլ, թուրք գործընկերներին կառավարության նիստում քննադատելուց հետո, նա Անկարային ուղղված հերթական զգուշացումն է հրապարակել Թվիթերի իր էջում: - «Թուրքիան տարիներ շարունակ չարաշահել է Միացյալ Նահանգների վստահությունը: Մենք չենք պատրաստվում անմեղ մարդու ազատ արձակման դիմաց ինչ-որ զիջումների գնալ, բայց հաստատ կսահմանափակենք Թուրքիայի հետ մեր հարաբերությունները», - զգուշացրել էր Միացյալ Նահանգների նախագահը: Չնայած Վաշինգտոնի այս զգուշացումներին՝ թուրքական դատարանն օրերս հերթական՝ երրորդ անգամ է մերժել պաստորին կալանքից ազատելու միջնորդությունը, առևտրի նախարար Ռուհսար Փեկչանն էլ հայտարարել է՝ Ամերիկայի հետ հարաբերություններում կառաջնորդվեն «ակն ընդ ական» սկզբունքով: - «Մենք արդեն իսկ պատասխանել ենք նրանց պատժամիջոցներին, և եթե լինեն նոր սահմանափակումներ, մենք էլ նոր՝ համարժեք քայլեր կձեռնարկենք», - ասել է թուրք պաշտոնյան: Մինչ այս՝ շաբաթներ առաջ, Վաշինգտոնը պատժամիջոցներ սահմանեց Թուրքիայի երկու նախարարների հանդեպ և շեշտակի բարձրացրել այդ երկրից ներմուծվող մետաղի և ալյումինի մաքսադրույքները: Ի պատասխան Անկարան բարձրացրել էր ամերիկյան ավելի քան երկու տասնյակ ապրանքների, այդ թվում՝ մեքենաների, ոգելից խմիչքների ու ծխախոտի ներկրման մաքսադրույքները, նախագահ Էրդողանն էլ հորդորել էր թուրքերին բոյկոտել ամերիկյան դոլարն ու էլեկտրոտեխնիկան: Արևմտյան աղբյուրները պնդում են, որ իրականում Անկարան ուզում է, որ Վաշինգտոնը ամերիկացի պաստորի դիմաց Թուրքիային արտահանձնի ԱՄՆ-ում բնակվող թուրք հոգևորական Ֆեթուլլահ Գյուլենին, ում Էրդողանը մեղադրում է 2016-ի հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ: ԱՄՆ-Թուրքիա ներկա դիմակայության պատճառը պաշտոնապես Էնդրյու Բրանսոնի ձերբակալությունն է, որին թուրքերը պատանդ են պահում՝ ահաբեկչության մեջ մեղադրելով։ Սակայն այս ամենի արմատը երկիրը կործանելու նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վճռականության մեջ է թաքնված, գրում է New York Post-ը։ Նույնիսկ երկրի բարգավաճման ուղղությամբ Էրդողանի քայլերը փակուղի են հիշեցնում։ Թուրքիայի արտաքին պարտքը 217 մլրդ դոլարի է հասել։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այս ամիս, հովվին հանձնել հրաժարվելու հետ կապված, Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանեց և խոստանում է դրանց երկրորդ ալիքը։ Ի պատասխան՝ Էրդողանը սպառնաց  iPhone-ի և ամերիկյան այլ արտադրանքների բոյկոտով, իսկ երկրի քաղաքացիներն արդեն իսկ լծվել են iPhone-ներ ջարդելուն՝ տեսագրելով ու ցուցադրելով իրենց գործողությունները: Էրդողանը շարունակում է ղեկավարել երկիրը՝ հիմնվելով ազգայնական քարոզչության ամրացման վրա: Թեև տնտեսապես թուրքական բիզնեսը տուժում է ամերիկյան պատժամիջոցների արդյունքում, բայց նա շարունակում է վայելել բնակչության վստահությունը: Էրդողանի համար կարևորը հասարակական վստահությունն է և նրան կուրորեն հավատալու ցուցադրությունն աշխարհին: Մետաքսյա Շալունց

դիտվել է 70 անգամ
Լրահոս
Ֆրանսիան ու Գերմանիան կործանումից փրկվելու շանս չունեն․ Երվանդ Բոզոյան (video) Թրամփը չի կարող չհարվածել Իրանին․․․ ԱՄՆ-ին ամիսներ են մնացել ծրագրի համար․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) «Խայտառակ փաստեր․․․ ինչպես են թալանել 30 մլն․ դոլարը»․ տնտեսագետը մանրամասնում է (video) Ռոբերտ Քոչարյա՛ն, դուք չհասկացա՞ք՝ ովքեր են ձեր կողքի վտանգավոր մարդիկ (video) Առուշը միշտ էլ այսպիսին է եղել․․․ կեղծիքի վրա իր կենսագրությունը սարքած մարդը չի՛ փոխվում․ Աղաջանյան (video) «Փաշինյանը ժամկետ է ասել․․․ սուտն արդեն պայթում է» (video) #ՀԻՄԱ․ Ըստ Փաշինյանի՝ բանակում ինքնшսպшնությունները շատացել են խաղաղության պատճառով (video) Թիկունքից հարվածն են չեզոքացնում․Թուրքիան անցել է խաղի՝ Ադրբեջանին կսեղմի ու․Արտակարգ և լիազոր դեսպան (video) 2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am