«7 շրջանների վերադարձի» մասին խոստովանել էին ընդամենը 2 տարի առաջ. video

Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում կազմակերպված հանրահավաքի ժամանակ անդրադառնալով Արցախի հարցի կարգավորմանն ու բանակցություններին՝ ասել էր. «Ասում են, թե Նիկոլ Փաշինյանը որոշել է հողերը հանձնել: Իրենք իրենց հետ են շփոթում, որ բացի հող հանձնելուց՝ ուրիշ բանի մասին չեն բանակցել։ Եվ ես դա հիմա գիտեմ փաստաթղթավորված, որովհետև տիրապետում եմ բանակցային գործընթացի ողջ պրոցեսին՝ ով ինչ է խոսել»։ ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանից 168.am-ը փորձել է պարզել, թե ինչի մասին է ակնարկում Նիկոլ Փաշինյանը։ «Մի քանի շաբաթ առաջ, մեկնաբանելով հնչած մեկ այլ հայտարարություն, թե Լեռնային Ղարաբաղի կարգավորման բանակցություններում իբրև քննարկվել և պայմանավորվածություն է ձեռք բերվել հողերի վերադարձի մասին, ես ասացի, որ դա բացարձակ չի համապատասխանում իրականությանը, սին է, անհեթեթ և մոլորեցնող», ասել է Նալբանդյանը՝ կրկնելով, որ վերջին տարիների բանակցային գործընթացի բոլոր փուլերի գլխավոր բաղադրիչը հանդիսացել է այն, որ Արցախի կարգավիճակը պետք է որոշի Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը՝ պարտադիր միջազգային իրավական ուժ ունեցող կամարտահայտության միջոցով։ «Այս տարիների ընթացքում Հայաստանը դա ասել է թե՛ բանակցային գործընթացի ընթացքում, թե՛ հրապարակավ։ Մենք ընդգծել ենք նաև, որ առանց Արցախի մասնակցության՝ անհնար կլինի համապարփակ և տևական հանգուցալուծումը։ Համանախագահները, իմիջիայլոց, կիսում են այս տեսակետը, և դրա ապացույցն այն է, որ դա ամրագրված է բանակցային գործընթացի բոլոր աշխատանքային փաստաթղթերում։ Ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծման գործընթացում վերջին տարիներին տեղի են ունեցել կոնցեպտուալ փոփոխություններ, մեր դիրքերը շեշտակիորեն ամրապնդվել են։ Եթե տարիներ շարունակ Ադրբեջանը պնդում էր, թե ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը պետք է հիմնված լինի միայն տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա, ապա մենք հասանք մի հանգրվանի, և միջազգային հանրությունն է ասում, որ Ղարաբաղի և Ադրբեջանի միջև հակամարտության հանգուցալուծման հիմքում ընկած են երեք սկզբունքները՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, տարածքային ամբողջականություն և ժողովուրդների ինքնորոշում։ Այդ սկզբունքները դիտարկվում են՝ որպես մեկ ամբողջություն, և նրանցից որևէ մեկին առավելություն տալու փորձերը կձախողեն խաղաղ կարգավորումը», ասել է ՀՀ ԱԳ նախկին նախարարը։ Այսպես, Նալբանդյանը նշել է, որ իրենց իշխանության տարիներին հաջողվել է հասնել մի բանի՝ միջազգային հանրությունը և Հայաստանը խոսում են գրեթե նույն լեզվով. «Սա մեծ ձեռքբերում է և չի կարելի կորցնել։ Արձանագրված ձեռքբերումները տարիների հետևողական աշխատանքի արդյունք են, դրանց պահպանումն ու ամրապնդումը մեծ ջանքեր են պահանջում, խաղաղ կարգավորման գնալու համար։ Իսկ հողերի հանձնման մասին խոսակցությունները սին են և մոլորեցնող»։ Սերժ Սարգսյանի օրոք, իսկապես, կարգավորման գործընթացում ԼՂ կարգավիճակի վերաբերյալ դիրքորոշումն ավելի է ամրապնդվել, ու հիմա Փաշինյանին կհաջողվի՞ էլ ավելի ամրացնել հայկական կողմի դիրքերը՝ ցույց կտա ժամանակը: Այլ բան է, դեռ չբանակցած հայկական կողմի անզիջում կեցվածք ցույց տալը, այլ բան է՝ գնալ բանակցությունների ու այդ բանակցություններում պահել դիրքերը: Բայցև, հանուն ճշմարտության պետք է արձանագրել, որ Սերժ Սարգսյանն էլ չնայած նախկին ԱԳ նախարարի հաղթական հայտարարություններին, ժամանակին արել է մի հայտարարություն, որն ամենևին էլ չէր փաստում հայկական կողմի ամրության մասին: Մասնավորապես հիշեցնենք Սերժ Սարգսյանը 2016թ․ նոյեմբերի 17-ին «Ռոսիա Սեգոդնյա» միջազգային լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովի հետ 51 րոպե տևողությամբ հարցազրույցը, որը աղմկահարույց էր նրանով, որ Սերժ Սարգսյանը խոստովանեց, որ 2011-ին Կազանում՝ «հայկական կողմը, հայկական կողմերը՝ Լեռնային Ղարաբաղը և Հայաստանը, թողնում են այն տարածքները, որոնք այսօր զբաղեցված են որպես անվտանգության գոտի: Այսինքն, այն տարածքները, որոնք ադրբեջանցիները համարում են գրավյալ՝ 7 ադրբեջանական շրջաններ: Մենք թողնում ենք այդ տարածքները և հեռանում»:   (Տեսագրությունում 12.40-ից մինչև 13-րդ րոպեն Սերժ Սարգսյանը խոսում է «7 շրջաններ»-ի մասին):   Ի դեպ, Սերժ Սարգսյանը, որպես Հայաստանի նախագահ, ասել էր մի բան՝ հրապարակավ խոսել էր Ադրբեջանին «7 շրջաններ» վերադարձնելու իր պատրաստակամության մասին՝ դա ներկայացնելով Կազանյան փաստաթղթի շրջանակներում պայմանավորվածություն հակամարտության կողմերի և միջնորդների միջև, մի բան, որը իր նախորդները, գոնե հրապարակավ չէին արել երբևէ: Թամար Բագրատունի

դիտվել է 1396 անգամ
Լրահոս
Ֆրանսիան ու Գերմանիան կործանումից փրկվելու շանս չունեն․ Երվանդ Բոզոյան (video) Թրամփը չի կարող չհարվածել Իրանին․․․ ԱՄՆ-ին ամիսներ են մնացել ծրագրի համար․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) «Խայտառակ փաստեր․․․ ինչպես են թալանել 30 մլն․ դոլարը»․ տնտեսագետը մանրամասնում է (video) Ռոբերտ Քոչարյա՛ն, դուք չհասկացա՞ք՝ ովքեր են ձեր կողքի վտանգավոր մարդիկ (video) Առուշը միշտ էլ այսպիսին է եղել․․․ կեղծիքի վրա իր կենսագրությունը սարքած մարդը չի՛ փոխվում․ Աղաջանյան (video) «Փաշինյանը ժամկետ է ասել․․․ սուտն արդեն պայթում է» (video) #ՀԻՄԱ․ Ըստ Փաշինյանի՝ բանակում ինքնшսպшնությունները շատացել են խաղաղության պատճառով (video) Թիկունքից հարվածն են չեզոքացնում․Թուրքիան անցել է խաղի՝ Ադրբեջանին կսեղմի ու․Արտակարգ և լիազոր դեսպան (video) 2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am