Եթե Զոհրաբյանն այդ թուղթը տաներ Արագածի սեգ գագաթին, ես պիտի գնայի ու վերցնեի՞. Գևորգ Պետրոսյան

ԲՀԿ նախկին անդամ Գևորգ Պետրոսյանը կուսակցության շարքեր է վերադարձել 2015 թվականին՝ կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանի հրավերով, սակայն պայմանով, որ պետք է ազատ լինի իր տեսակետի արտահայտման հարցում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց իրավաբանական գիտությունների դոցենտ, ԲՀԿ նախկին նախարար Գևորգ Պետրոսյանը: Նրա տեղեկացմամբ` իր և Զոհրաբյանի միջև խնդիրներ են առաջացել այն բանից հետո, երբ ընդդիմանալով ԲՀԿ նախագահին` չի համաձայնել կուսակցության արտահերթ նիստ հրավիրելու գաղափարին, որի նպատակն է եղել ավելացնել կուսակցության նախագահի լիազորությունները: «Զոհրաբյանը մինչև այս պահն ինձ չի ներկայացրել հեռացման պատճառները:Նա ինչ-որ հրապարակումներում ասել է, թե թուղթը կուսակցության գրասենյակում է, թող գնա և վերցնի: Ասենք, թե նա այդ թուղթը տարել է Արագածի սեգ գագաթին, ես պիտի գնայի ու վերցնեի՞: Ես դատարանում կբողոքեմ: Սա միակ իմ պայքարը չէ, սա ԲՀԿ մի շարք անդամների պայքարն է ԲՀԿ նախագահի անհեռատես քաղաքականության դեմ»,- նշեց ԲՀԿ նախկին անդամը: Հիշեցնենք, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Գևորգ Պետրոսյանը հեռացվել էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից, որից հետո, դիմելով ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանին, խնդրել էր բացատրել իր հեռացման պատճառը: Պետրոսյանին կուսակցությունից հեռացնելու մասին որոշումը կայացվել էր այն բանից հետո, երբ նա հարցազրույցներում քննադատել էր Նաիրա Զոհրաբյանի վարած քաղաքականությունը և, մասնավորապես, կոալիցիա չմտնելու որոշումը:

դիտվել է 20 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am