Պուտինին դուր գալու անսպառ ռեժիմում

Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները ներկայիս փուլում, սխալված չենք լինի, եթե արձանագրենք, որ ամենաանհասկանալին ու անորոշն են այս փուլում: Սա գիտակցում է թե՛ Փաշինյանը, թե՛ քաղաքական այլ ուժերը: Բոլորի հույսը աջակցություն ստանալու հարցում ինչպես միշտ Պուտինն է: Դա ցույց տվեց նախօրեին թե՛ Ռոբերտ Քոչարյանը, թե՛ երեկ Նիկոլ Փաշինյանը: «Այն, ինչ տեղի է ունեցել Հայաստանում, աշխարհի ոչ մի վերլուծական կենտրոն չէր կանխատեսել, նաև Ռուսաստանի ոչ մի վերլուծական կենտրոն չէր կանխատեսել: Եվ ամբողջ խնդիրն այն է, որ ինչպես Արևմուտքի, այնպես էլ Ռուսաստանի մեր գործընկերները դեռ նոր իրավիճակն ամբողջությամբ չեն գնահատել: Եվ այսօր խոսել հայ-ռուսական հարաբերությունների վատ լինելու մասին ուղղակի ծիծաղելի է: Ես այս ընթացքում երկու անգամ հանդիպում եմ ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և երեք անգամ ունեցել եմ հեռախոսազրույց: Եվ կարող եմ միանշանակ ասել, որ հայ-ռուսական հարաբերությունները ոչ միայն վատ չեն, այլև, ի հեճուկս հանրապետականների և նրանց սատելիտների, հայ-ռուսական հարաբերությունները լավ են և գնալով ավելի ու ավելի լավանալու են: Մենք ասել ենք, որ արտաքին քաղաքական ռևերանսներ չեն լինելու, և մեր քաղաքականությունը, մեր նպատակներից մեկը հայ-ռուսական բարեկամությունը խորացնելն է և հայ-ռուսական հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելը: 3 ամիս առաջ ես խոստանում էի, որ հայ-ռուսական հարաբերությունները կբարձրանան նոր մակարդակի, և այսօր ուզում եմ ասել, որ համապատասխան ընթացակարգերն անցնելուց հետո դուք՝ բոլորդ, կիմանաք հայ-ռուսական մի համատեղ հումանիտար նախագծի մասին, որն աննախադեպ է երրորդ հանրապետության և Խորհրդային Միության փլուզումից հետո մեր նորանկախ պատմության մեջ: Դա լինելու է մի համագործակցություն, որը նախադեպ չի ունեցել, և դա լինելու է կոնկրետ ապացույցը, որ մենք հետևողականորեն, այո′, գնում ենք մեր հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու ուղղությամբ», երեկ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը հանրահավաքում՝ կրկին խոստանալով, որ հայ-ռուսական ռազմավարական բարեկամությունը խորանալու է և զարգանալու է: Ինչպես նաև նա շեշտեց, որ զարգացնելու են հարաբերությունները Եվրամիության հետ: «Բա ինչո՞ւ չեն ասում, որ Եվրամիություն-Հայաստան հարաբերությունները վատ են: Բրյուսել կատարած իմ այցի ընթացքում այնտեղ նույնպես մենք որոշակի հարցեր ենք բարձրացրել»: Խիստ ուշագրավ էր, սակայն Փաշինյանի խոսքում հետևյալ հատվածը, երբ նա ասաց, թե իշխանություններն իրենց կեցվածքով այնպես են արել, որ Հայաստանում տեղի ունեցած բազմաթիվ նեգատիվ երևույթներ այդ իշխանությունների նաև պասերով կապվել են Ռուսաստանի հետ: «Ինչո՞ւ է այդպես եղել, որովհետև ուզեցել են կոռումպացված իշխանություններն իրենց գործողությունների պատասխանատվությունը դուրս քցել, իբր այդ իրենք չեն մեղավոր, դրսում ինչ-որ ուժեր կան, որ իրենց թույլ չեն տալիս կոռումպացված չլինել: Այստեղ է էությունը, և հիմա, երբ նրանք բանտի ճանապարհին են, զանգում են Ռուսաստան, ասում են՝ այ էս ձեր դեմ են անում, ձեր դեմ են կոռուպցիայի դեմ պայքարում: Իզուր մի զանգեք, այդ զանգերը ձեզ չեն փրկելու, որովհետև Մոսկվայում միամիտ մարդիկ չկամ...»: Սա հստակ ուղերձ էր Հայաստանում գործող այն ուժերին ու քաղաքական դեմքերին, ովքեր մշտապես ներկայացրել են իրենց ցանկացած քայլ այսպես՝ «Ռուսաստանին այդպես է ձեռնտու», «Ռուսաստանն» է այդպես ուզում, «իսկ Ռուսաստանն ինչպե՞ս կընկալի մեր այս, կամ այն քայլը»... Սրա մեջ, իհարկե, կան ճշմարտության հատիկներ, երբ մինչև այսօր մեր բոլոր արատավոր քայլերը իշխանությունները «արդարացրել» են Ռուսաստանով: Բայց Փաշինյանն էլ իր նախորդներից Պուտինին դուր գալու հարցում, այսպես ասած՝ հետ չի մնում, դեռ ավելին, նույնիսկ ավելի մեծ ուժով է ցանկանում հասնել Պուտինի վստահությանն արժանանալ, որն, ի դեպ, նրան հեշտ չի տրվելու, կամ՝ եթե տրվի էլ որոշ չափաբաժնով՝ դեռ մեծ հարց է՝ ինչի՞ գնի դիմաց: Հիշեցնենք, որ Փաշինյանը դեռ վարչապետ էլ չէր, երբ հանրահավաքներում ցիտում էր ՌԴ ԱԳՆ մամլո խոսնակ Մարիա Զախարովային, ապա նախանձելի հաճախականությամբ ռուսական մամուլին ու բլոգերներին տված հարցազրույցներում գովաբանում էր Պուտինին՝ որպես առաջնորդ և անհատ: Ինչպես բոլոր իշխանությունները, այնպես էլ Փաշինյանը հստակ գիտի, որ առանց Ռուսաստանի վստահության Հայաստանի համար բարդ է լինելու՝ սոցիալ-տնտեսականից մինչև անվտանգության, սպառազինության խնդիրների լուծումը: Մետաքսյա Շալունց

դիտվել է 87 անգամ
Լրահոս
Ֆրանսիան ու Գերմանիան կործանումից փրկվելու շանս չունեն․ Երվանդ Բոզոյան (video) Թրամփը չի կարող չհարվածել Իրանին․․․ ԱՄՆ-ին ամիսներ են մնացել ծրագրի համար․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) «Խայտառակ փաստեր․․․ ինչպես են թալանել 30 մլն․ դոլարը»․ տնտեսագետը մանրամասնում է (video) Ռոբերտ Քոչարյա՛ն, դուք չհասկացա՞ք՝ ովքեր են ձեր կողքի վտանգավոր մարդիկ (video) Առուշը միշտ էլ այսպիսին է եղել․․․ կեղծիքի վրա իր կենսագրությունը սարքած մարդը չի՛ փոխվում․ Աղաջանյան (video) «Փաշինյանը ժամկետ է ասել․․․ սուտն արդեն պայթում է» (video) #ՀԻՄԱ․ Ըստ Փաշինյանի՝ բանակում ինքնшսպшնությունները շատացել են խաղաղության պատճառով (video) Թիկունքից հարվածն են չեզոքացնում․Թուրքիան անցել է խաղի՝ Ադրբեջանին կսեղմի ու․Արտակարգ և լիազոր դեսպան (video) 2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am