Երեք տարի առաջ ՌԴ արտագնա աշխատանքի մեկնած Ավետիք Եղիազարյանը պատմել է, թե ինչպես է հայտնվել ստրկության մեջ:
Սկզբում նա աշխատել է Վոլգոդոնսկում, խորոված է պատրաստել բացօթյա սննդի կետերից մեկում: Այնուհետ Ռաֆիկ անունով մի թուրք նրան ավելի լավ աշխատանք է առաջարկել: Եղիազարյանը համաձայնել է ու հայտնվել մի դաղստանցու մոտ: Նրա մոտ Եղիազարյանն առանց վարձատրության աշխատել է 1.5 տարի, հայտնում է «Բլոկնոտ Վոլգոդոնսկ» պարբերականը:
Մի անգամ դաղստանցու մոտ հյուր է եկել ազգությամբ հայ ոմն Արսեն, որը տեսել է Եղիազարյանին և խոստացել օգնել համաերկրացուն: Արդյունքում, սակայն, 50 հազար ռուբլով հայրենակցին վաճառել է մեկ այլ «ստրկատիրոջ»՝ ազգությամբ հայ, 53-ամյա ոմն Արարատ Շ.-ին: Վերջինս զբաղվել է ֆերմերային գործունեությամբ, իսկ մինչ այդ աշխատել է իրավապահ համակարգում: Եղիազարյանը նրա մոտ աշխատել է 7 ամիս:Մանրամասն՝ տեսանյութում
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը